Ուկրաինայի համար ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմը կսկսի գործել հունիսի 11-ից
Ուկրաինայի համար ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմը կսկսի գործել հունիսի 11-ից: Այդ մասին հայտնել է երկրում Եվրամիության ներկայացուցչությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի քաղաքացիներին Եվրամիություն առանց վիզայի այցելությունների իրավունքի տրամադրման մասին որոշումը երկուշաբթի հրապարակվել է ԵՄ պաշտոնական ամսագրում և այն ուժի մեջ կմտնի 20 օրից, այսինքն՝ հունիսի 11-ին:
«Առաջին առանց վիզայի ուղևորությունները հնարավոր կլինեն արդեն հունիսի 11-ին 00:01-ին»,- ասված է Twitter-ում ԵՄ ներկայացուցչության հաղորդագրությունում:
Անցած շաբաթ Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին և ԵՄ խորհրդում նախագահող Մալթայի ՆԳՆ ղեկավար Կարմելո Աբելան ստորագրել են Ուկրաինայի քաղաքացիներին առանց վիզայի ռեժիմ տրամադրելու համար ԵՄ օրենսդրությունում փոփոխություններ մտցնելու մասին փաստաթուղթ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան