Բեռլինն ու Փարիզը եվրոգոտու կայունացման հարցերով աշխատախումբ կստեղծեն
Գերմանիան ու Ֆրանսիան մտադիր են արագացնել համաեվրոպական արժույթի միության ուժեղացմանն ուղղված որոշումների ընդունումը։ Հուլիսին երկու երկրների նախարարների խորհուրդների համատեղ նիստ է ծրագրված, իսկ մինչ այդ հատուկ աշխատախումբը պետք է որոշակի առաջարկներ ներկայացնի եվրոգոտու կայունացման մասին։ Այս մասին հայտնել են Գերմանիայի ու Ֆրանսիայի ֆինանսների նախարարներ Վոլֆանգ Շոյբլեն ու Բրյունո Լե Մերը մայիսի 22-ին Բեռլինում կայացած հանդիպումից հետո։
Փարիզն ու Բեռլինը կողմ են եվրոգոտու ինտեգրմանը «նոր դինամիկա» հաղորդելուն, հայտնել է Ֆրանսիայի նախարարը, ճշգրտելով, որ այդ ոլորտում դեռ շատ անելիքներ կան։
Շոյբլեն հայտնել է, որ մտադիր են ձեռնարկությունների ընդհանուր հարկային իրավունք ներդնել։
ԵՄ տնտեսական ու ֆինանսական հարցերով հանձնակատար Պյեր Մոսկովիսին ողջունել է գերմանա- ֆրանսիական նախաձեռնությունը։ Երկու եվրոպական խոշոր երկրների համագործակցությունը շատ կարեւոր է, բայց դրան պետք է ներգրավել նաեւ եվրոգոտու մյուս երկրներին, նշել է նա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան