Մակքեյնը վիրավորական ձեւով է արտահայտվել Լավրովի եւ Պուտինի վերաբերյալ
ԱՄՆ սենատոր Ջոն Մակքեյնը «Fox News» հեռուստաալիքի եթերում վիրավորական է արտահայտվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի մասին։
Մակքեյնը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Լավրովի հանդիպումը, հայտարարել է, որ ռուսական ԱԳՆ ղեկավարը «անելիք չունի օվալաձեւ կաբինետում»։
Մակքեյնը Լավրովին անվանել է «ավազակի եւ մարդասպանի մարիոնետ» եւ Վլադիմիր Պուտինի «քարոզիչ եւ կամակատար»։
Պուտինին ամերիկյան սենատորը մեղադրել է «Հալեպի հիվանդանոցների ուղղությամբ ռուսական գերճշգրիտ զենքի կիրառման» համար։
Ավելի վաղ, Դաշնության Խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն Սենատոր Մակքեյնին «կոնտուզիացված» էր անվանել։ Իր հերթին ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Կրեմլում հոգնել են Մակքեյնի անհեթեթ մեղադրանքներից։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան