Լավրովը եւ Թիլերսոնը քննարկել են Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ–ի հարվածը
Ռուսաստանի ԱԳն ղեկավար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիայում իրավիճակը՝ ԱՄՆ–ի Զինված ուժերի կողմից «Շայրաթ» ավիաբազայի ուղղությամբ հրթիռակոծություններից հետո։
«Լավրովը ընդգծել է, որ հարձակումը մի երկրի վրա, որի կառավարությունը պայքարում է ահաբեկիչների դեմ, օգուտ է միայն ծայրահեղականներին, եւ լրացուցիչ սպառնալիք է ստեղծում տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգությանը»։
Նախարարը նաեւ ընդգծել է, որ ապրիլի 4-ին Իդլիբում քիմիական զենքի օգտագործման վերաբերյալ պնդումները չեն համապատասխանում իրականությանը։
«Հրաման է եղել մանրակրկիտ, անաչառ եւ արհեստավարժ կերպով պարզել այս պատմության հետ կապված բոլոր փաստերը»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ զրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Սիրայում, «Շայրաթ» ավիաբազայի ուղղությամբ հրթիռակոծությունը իրականացվել էր ապրիլի 7-ի գիշերը։ Միջերկրական ծովում գտնվող երկու ամերիկյան նավերից արձակվել է 59 «Տոմագավկ» հրթիռ։ Որոշ տվյալներով, հրթիռակոծության արդյունքում զոհվել է 14 մարդ, եւս 13-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։


















































Ռուսաստանը ԱՄՆ-ին նոտա է ուղարկել, սակայն պատասխան չի եղել․ Լավրով
Լավրով․ Մակրոնին չի հաջողվի խուսափել Մինսկյան համաձայնագրերի վերաբերյալ պատասխանատվությունից
Լավրովը կոչ է արել չափազանց չոգևորվել Եվրոպայի և Զելենսկիի վրա Թրամփի ճնշումներից
ՌԴ դիրքերը համաշխարհային միջուկային էներգետիկայի շուկայում մարտահրավեր են ամերիկացիների համար. Լավրով
ՌԴ-ն Եվրասիական տարածքում անվտանգության ճարտարապետություն է ստեղծում. Լավրով
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Մեծ Պահք․ Ավագ Ուրբաթ