«Հիմա հարևան Հայաստանը նույնպես անցնում է այս եվրամիութենական կաղապարի՝ «կամ-կամ, ընտրեք» փորձության միջով։ [ՌԴ նախագահ Վլադիմիր] Պուտինը այս թեմայով շատ մանրամասն խոսել է նաև մայիսի 9-ի մամուլի ասուլիսում. Հայաստանը պետք է ինքնուրույն որոշի, պետք է ինքնուրույն ընտրություն կատարի՝ ցանկանում է մնալ ԵԱՏՄ-ում, թե միանալ ԵՄ-ին, մենք կհարգենք հայ [ժողովրդի] ցանկացած ընտրություն, բայց թող այդ ընտրությունը կատարվի», — ասել է նա։
Լավրովի խոսքով՝ եթե Երևանն արդեն ընդունել է ԵՄ ուղղությամբ պաշտոնական շարժման մեկնարկի մասին օրենք, նշանակում է՝ Հայաստանի իշխանություններն իրենք են հարցը կտրուկ դրել։
«Եթե այդպիսի օրենք կա, նշանակում է՝ դու արդեն ինքդ ես հարցը կտրուկ դրել, բայց այդ դեպքում եկեք պատասխան տանք մեր խոսքերի համար և դիմենք ժողովրդին», — ընդգծել է նախարարը։
Մարտին Հայաստանի խորհրդարանը ընդունել էր երկրի՝ Եվրամիություն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը։ Միևնույն ժամանակ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկինում հայտարարել էր, որ Հայաստանի հնարավոր անդամակցությունը ԵՄ-ին պետք է դառնա ժողովրդի կամարտահայտության առարկա։


















































Ռուսաստանը ԱՄՆ-ին նոտա է ուղարկել, սակայն պատասխան չի եղել․ Լավրով
Լավրով․ Մակրոնին չի հաջողվի խուսափել Մինսկյան համաձայնագրերի վերաբերյալ պատասխանատվությունից
Լավրովը կոչ է արել չափազանց չոգևորվել Եվրոպայի և Զելենսկիի վրա Թրամփի ճնշումներից
ՌԴ դիրքերը համաշխարհային միջուկային էներգետիկայի շուկայում մարտահրավեր են ամերիկացիների համար. Լավրով
ՌԴ-ն Եվրասիական տարածքում անվտանգության ճարտարապետություն է ստեղծում. Լավրով
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է