ՌԴ-ն Եվրասիական տարածքում անվտանգության ճարտարապետություն է ստեղծում. Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան աշխատում է Եվրասիայում հավասար և անբաժանելի անվտանգության ճարտարապետություն ստեղծելու ուղղությամբ։ «Նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ աշխատում ենք Եվրասիական տարածքում հավասար և անբաժանելի անվտանգության ճարտարապետություն ստեղծելու և լայն գործնական համագործակցություն զարգացնելու ուղղությամբ», – ասել է նա՝ Դիվանագետի օրվա առթիվ տեսաուղերձում։
Լավրովը հիշեցրել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է ազնիվ միջազգային համագործակցությամբ, որը հիմնված է փոխըմբռնման, վստահության և բարեհարաբերության սկզբունքների վրա։
«Այս առումով առանձնահատուկ նշանակություն ենք տալիս երկկողմ պայմանավորվածությունների կնքմանը և իրականացմանը։ Դրանց թվում են Բելառուսի հետ անվտանգության երաշխիքների մասին մեր պայմանագիրը, ինչպես նաև ԿԺԴՀ-ի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրերը», – ընդգծել է նախարարը։
Ռուսաստանի իշխանությունները բազմիցս կոչ են արել ձևավորել համընդհանուր եվրասիական հավասար և անբաժանելի անվտանգության ճարտարապետություն, որը կապահովի մայրցամաքում ռազմաքաղաքական իրավիճակի երկարաժամկետ կայունացում և տարածաշրջանի բոլոր պետությունների կայուն զարգացում։
Ինչպես պարզաբանել է Լավրովը՝ նման համակարգը կկանխեր ցանկացած նոր պատերազմ սկսելու փորձեր։


















































Լավրովը հայտարարել է, որ Հայաստանը կանգնած է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության փորձության առջև
Ռուսաստանը ԱՄՆ-ին նոտա է ուղարկել, սակայն պատասխան չի եղել․ Լավրով
Լավրով․ Մակրոնին չի հաջողվի խուսափել Մինսկյան համաձայնագրերի վերաբերյալ պատասխանատվությունից
Լավրովը կոչ է արել չափազանց չոգևորվել Եվրոպայի և Զելենսկիի վրա Թրամփի ճնշումներից
ՌԴ դիրքերը համաշխարհային միջուկային էներգետիկայի շուկայում մարտահրավեր են ամերիկացիների համար. Լավրով
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար