Լավրովն ԱՄՆ-ին մեղադրել է միջազգային իրավունքի վրա «խաչ քաշելու» փորձի մեջ
ԱՄՆ-ն, Գոլանի բարձրունքները Իսրայելի տարածք ճանաչելով, փորձում է խարխլել միջազգային իրավական բազան, որի վրա կառուցվում է Մերձավոր Արեւելքում հակամարտության կարգավորումը, «Ալ Ահրամ» թերթին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եգիպտական, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«ԱՄՆ կողմից Իսրայելի՝ օկուպացված սիրիական Գոլանի բարձրունքների անեքսիայի ճանաչումը ՄԱԿ Կանոնադրության, միջազգային իրավունքի, ՄԱԿ ԱԽ արաբա-իսրայելական հակամարտության կարգավորման վերաբերյալ բանաձեւերի, մասնավորապես 479 բանաձեւի կոպիտ խախտում է», - ասել է նախարարը Եգիպտոս մեկնելու նախաշեմին: Լավրովի գնահատմամբ՝ նման որոշումը նվազեցնում է Մերձավոր Արեւելքում երկարաժամկետ, կայուն եւ արդար խաղաղության հաստատման հնարավորությունները:
«Ակնհայտ է, որ Վաշինգտոնը ձգտում է խաչ քաշել միջազգային հանրության աշխատանքի վրա, քայքայել համընդհանուր ճանաչված միջազգային իրավական բազան, որի հիման վրա շարունակվում է Մերձավոր Արեւելքում իրավիճակի կարգավորման ուղիների որոնումը», - ասել է Լավրովը:
Արտգործնախարարը շեշտել է նաեւ, որ Սիրիայի Գոլանի բարձունքների պատկանելիության հարցում Մոսկվայի դիրքորոշումը անփոփոխ է մնում:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու մասին հռչակագիր էր ստորագրել: ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան ասել էր, որ այս որոշմամբ Վաշինգտոնը քայքայել է միջազգային իրավունքի համակարգը:
1967 թվականին 6-օրյա պատերզմում Իսրայելը Սիրիայից խլել էր Գոլանի բարձրունքները, իսկ 1981-ին միակողմանիորեն անեքսիայի ենթարկել:
Լեռնային սարահարթի պատկանելիությունը համարվում է իսրայելա-սիրիական հակամարտության հիմնական պատճառը, որը լուծելու փորձերը ձեռնարկվում էին մինչեւ Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելը:


















































Ամերիկյան սենատորները ՌԴ-ի դեմ խիստ պատժամիջոցների մասին օրենսդրական նախագիծ կներկայացնեն
ԱՄՆ-ն հարյուր միլիոնավոր դոլարների ռուսական ակտիվներ է արգելափակել
Թրամփը նշել է ՌԴ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկման պայմանը
Թրամփը խոսել է Պուտինի հետ հանդիպման կարևորության մասին
Մեդվեդև.ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները տնտեսական պատերազմի հայտարարություն է
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն