Ամերիկյան սենատորները ՌԴ-ի դեմ խիստ պատժամիջոցների մասին օրենսդրական նախագիծ կներկայացնեն
ԱՄՆ Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցությունների սենատորները, սպառնալով բանկային, էներգետիկ եւ պաշտպանական ոլորտներում խիստ պատժամիջոցներով, կներկայացնեն օրենսդրական նախագիծ, որի նպատակը ամերիկյան ընտրություններում Ռուսաստանի միջամտության խոչընդոտումն է՝ հայտնում է Reuters-ը։
Deter Act անունով հայտնի նախագիծը Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելու ամերիկյան օրենսդիրների նոր փորձն է։
Փաստաթուղթը կներկայացնեն դեմոկրատ Քրիս Վան Հոլենը եւ հանրապետական Մարկո Ռուբիոն։ Անցյալ տարի նրանք առաջարկել էին նմանատիպ միջոցառումներ, որոնք հավանության էին արժանացել երկու կուսակցությունների կողմից։
Օրենսդրական նախագծի մանրամասներից կարելի է եզրակացնել, որ ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավարը պարտավոր է դաշնային ցանկացած ընտրություններից հետո 30 օրվա ընթացքում պարզել, թե արդյոք Ռուսաստանը միջամտե՞լ է այդ ընտրություններին, թե՞ ոչ։
Եթե պարզվի, որ միջամտել է, օրենքը պետք է նախատեսի 10-օրյա ժամկետում ռուսական բանկերի եւ էներգաընկերությունների հանդեպ պատժամիջոցների սահմանում։


















































Լավրովն ԱՄՆ-ին մեղադրել է միջազգային իրավունքի վրա «խաչ քաշելու» փորձի մեջ
ԱՄՆ-ն հարյուր միլիոնավոր դոլարների ռուսական ակտիվներ է արգելափակել
Թրամփը նշել է ՌԴ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկման պայմանը
Թրամփը խոսել է Պուտինի հետ հանդիպման կարևորության մասին
Մեդվեդև.ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները տնտեսական պատերազմի հայտարարություն է
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար