Աննա Հակոբյանի 8 միլիոնանոց 4-օրյա հանգիստը և շքեղ գնումները Շվեյցարիայում
politik.am-ը գրում է. Մենք արդեն տեղեկացրել էինք, որ հունվարի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Դավոս են մեկնել նաև նրա ընտանիքի անդամները։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Աննա Հակոբյանը պետական միջոցների հաշվին չորս օր գիշերել է Շվեցարիայի Ցյուրիխ քաղաքի ամենաթանկարժեք հյուրանոցներից մեկի նախագահական համարում։
Նախորդ մեր հրապարակման մեջ մենք նշել էինք, որ Աննա Հակոբյանի մամուլի խոսնակն ասել էր․«Իսկ ո՞վ է ասել, թե Աննա Հակոբյանը Դավոս է մեկնել: Ես չունեմ նման տեղեկություն, թե Աննա Հակոբյանը մեկնել է Դավոս»: Մեր այն հարցին, թե ամեն դեպքում, Աննա Հակոբյանը վերջին օրերին երկրից որևէ ուղղությամբ մեկնե՞լ է, ասաց.«Ես գիտեմ, որ Աննա Հակոբյանը Դավոսում չի եղել: Շվեյցարիա՝ չգիտեմ: Դեկտեմբերին մեկնել ենք, դրա մասին հայտարարություն է տարածվել»:
Տեղեկատվությունը ևս մեկ անգամ ճշտելու համար Politik.am-ը կրկին կապ հաստատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանի հետ։ Այս անգամ ևս Աննա Հակոբյանի մամուլի խոսնակը հստակ պատասխան չտվեց, ավելին՝ խորհուրդ տվեց դիմել կառավարություն․«Ես նման տեղեկատվության չեմ տիրապետում։ Կարող եք ճշտել Կառավարության լրատվական բաժնից»:
Կառավարությունից ևս մեր զանգերը անպատասխան մնացին։ Ըստ ամենայնի, նոր իշխանությունները որոշել են կոծկել այս ամոթալի պատմությունը։
Սակայն մեզ հաջողվեց ճշտել ավելին։ Ըստ շրջանառվող լուրերի՝ Աննա Հակոբյանի 4-օրյա հանգիստը Շվեյցարիայում արժեցել է ավելի քան 5 մլն դրամ։ Նույն լուրերի համաձայն՝ Աննա Հակոբյանը նաև ճոխ գնումներ է արել Շվեյցարիայում։


















































Բանակն ու գեներալները դրսևորեցին արժանապատիվ կեցվածք, իսկ Արմեն Սարգսյանն այսօր երկրին տվեց հույս․ Միքայել Մինասյան. (տեսանյութ)
Աննա Հակոբյանն Արցախում հարբած գնացել է հրամանատարական կետ, հարբած հրամաններ է տվել. Սեմյոն Բաղդասարով. (տեսանյութ)
Երկու «ախրանիկների» հետ ԱՄՆ մեկնած Աննա Հակոբյանին տեսել են օդանավակայանում. (տեսանյութ)
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են