Բանակն ու գեներալները դրսևորեցին արժանապատիվ կեցվածք, իսկ Արմեն Սարգսյանն այսօր երկրին տվեց հույս․ Միքայել Մինասյան. (տեսանյութ)
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն անդրադարձել է նախագահ Արմեն Սարգսյանի՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու Փաշինյանի առաջարկությունը հետ ուղարկելուն ու նշել, որ այդ քայլով Արմեն Սարգսյանը երկրին հույս է տվել։
«Եթե անկեղծ, շատ զարմացած եմ։ Ես կարծում էի, որ էլ զարմանալու տեղ չունեմ: Ես մտածում էի, որ բոլորի դիմակներն արդեն պատռված են, իսկ Արմեն Սարգսյանը վերջացած մարդ է։ Բայց արի ու տես, որ սխալվեցի։
Բանակն ու գեներալները դրսևորեցին արժանապատիվ կեցվածք, իսկ Արմեն Սարգսյանն այսօր երկրին տվեց հույս։ Մարդկանց քանակը փողոցում դրա ապացույցն է։ Ամեն ինչ կորած չէ, կա արժանապատվություն, դեռ կա պետություն, որը պաշտպանում է ժողովրդին և ժողովրդի հետ է։ Եվ պետությունն ու ժողովուրդը միասին կարող են լինել։
Ես չգիտեմ, թե ինչու այդպես որոշեց նախագահը, քանզի գիտեմ այն ահռելի ճնշումները, որ կազմակերպել էր ու գործադրում էր վիժվածքն իր դեմ: Ասում են՝ որոշման գլխավոր պատճառը եղել է իր երեկվա հանդիպումը բարձրաստիճան սպայական կազմի հետ։ Նրանք պատմել են, թե ինչ է արել Նիկոլ-Աննա զույգը պատերազմի օրերին։ Ասում են՝ Արմեն Սարգսյանը դուրս է եկել շոկի մեջ։
Յուրաքանչյուրը կարող է ունենալ իր ճշմարտության պահը։ Արմեն Սարգսյանի մոտ, հավանաբար, դա եղել է երեկ։ Հուսով եմ՝ այսօրվա որոշումը կլինի ոչ թե մեկ էպիզոդ, այլ մեկնակետ, որից կսկսվի վիժվածքին իշխանությունից վտարելու գործընթացը. երկիրը փրկելու նոր սկիզբը: Այսօր նախագահի որոշման արդյունքում ավելացած հավատը դրա վկայությունն է»:


















































Աննա Հակոբյանն Արցախում հարբած գնացել է հրամանատարական կետ, հարբած հրամաններ է տվել. Սեմյոն Բաղդասարով. (տեսանյութ)
Երկու «ախրանիկների» հետ ԱՄՆ մեկնած Աննա Հակոբյանին տեսել են օդանավակայանում. (տեսանյութ)
Աննա Հակոբյանի 8 միլիոնանոց 4-օրյա հանգիստը և շքեղ գնումները Շվեյցարիայում
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են