«Էրդողանի իշխանության օրոք Թուրքիայում գործազուրկների ու աղքատների թիվը կրկնակի աճել է». ընդդիմադիր պատգամավոր
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, խորհրդարանի՝ Այնթապից ընտրված պատգամավոր Բայրամ Յըլմազքայան մեղադրել է երկրի իշխանություններին թուրքական տնտեսությունը կործանման տանելու համար:
Ինչպես գրում է «Բիրգյուն» պարբերականը, պատգամավորը պնդել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության տարիներին, այսինքն՝ վերջին 16 տարում Թուրքիայում գործազուրկների և աղքատների թիվը կրկնակի աճել է:
Ընդդիմադիր պատգամավորն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ պետության տրամադրած տվյալները բոլորովին այլ պատկեր են մատուցում, իսկ իշխանության ներկայացուցիչները պարբերաբար պնդում են, որ երկրում տնտեսական խնդիրներ չկան:
«Ինչպես փեսան է ասում (ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը, որը նաև նախագահ Էրդողանի դստեր ամուսինն է - tert.am)՝ տնտեսության մեջ խնդիր չկա: Բայց պետական բանկերը միլիարդների վնաս են կրում: Բազմաթիվ բանկեր փակում են իրենց մասնաճյուղերը: Քաղաքացիները լքում են երկիրը: Թուրքիայի քաղաքացի հանդիսացող գործարար մարդիկ իրենց ներդրումները նախընտրում են անել այլ երկրներում», - նշել է Յըլմազքայան:
Ըստ նրա ձեռք բերած տվյալների՝ 2002 թվականից ի վեր Թուրքիայում փակված ընկերությունների թիվն աճել է 3,5 անգամ՝ հասնելով 12 564-ի:
«Վերջին 16 տարում գործազուրկների թիվը 2 465 000-ից հասել է 6 351 000-ի: Աղքատների թիվը 12 մլն-ից հասել է 30 մլն-ի»,- նշել է պատգամավորը:

















































Թուրքիայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիա–Հունաստան սահմանին զինված բախում է տեղի ունեցել
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
Թուրքիայում 5․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ կա 1 զnh և 69 տուժած
Զբոսաշրջիկները չեղարկում են դեպի Թուրքիա տուրերը՝ հնարավոր երկրաշարժերի պատճառով
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո