Կարո Փայլանը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին հստակեցնել պոլսահայ դպրոցների կարգավիճակն ու ֆինանսական աջակցություն ցուցաբերել դրանց
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի՝ Դիարբեքիրից ընտրված հայազգի պատգամավոր Կարո Փայլանը կոչ է արել երկրի իշխանություններին հստակ կարգավիճակ շնորհել հայերի ու այլ փոքրամասնությունների դպրոցներին՝ չխուսափելով բազմալեզու կրթության պրակտիկայից:
Ինչպես տեղեկանում ենք Փայլանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից, հայազգի պատգամավորը շեշտել է, որ երկրում բազմալեզու կրթության զարգացումն Օսմանյան ժամանակաշրջանում կիրառված կարևոր փորձ է, որը կիրառելուց Թուրքիայի ներկայի իշխանությունները խիստ խուսափում են:
«Ես կյանքս սկսել եմ հայերենով, և ինչպես տեսնում եք՝ թուրքերեն էլ եմ կարողանում խոսել, անգլերենս ու իսպաներենս էլ բավական լավ են», - ասել է Փայլանը՝ դիմելով Թուրքիայի կրթության նախարար Զիյա Սելչուկին:
Հայազգի պատգամավորը հիշեցրել է, որ թեև Լոզանի պայմանագրով Թուրքիայում կրոնական փոքրամասնություններին թույլատրված է ունենալ համայնքային դպրոցներ, սակայն դրանց պաշտոնական կարգավիճակը որևէ կերպ հաստատված չէ պետության կողմից, դրանց հետ կապված չկա ներքին կանոնակարգ, բացի այդ՝ պետությունը որևէ կերպ չի աջակցում այդ ուսումնական հաստատություններին, այդ թվում՝ նաև ֆինանսապես:
«Այդ իսկ պատճառով կոչ եմ անում նախարարին, կոչ եմ անում Մեջլիսին ճանաչել այդ դպրոցների կարգավիճակը և քայլեր ձեռնարկել դրանց գործունեությունը խթանելու համար», - ասել է Փայլանը:
Նշենք, որ Ստամբուլում գործում է 16 հայկական վարժարան, որից 13-ը մասնավոր է, 3-ն էլ համարվում է համայնքի ընդհանուր սեփականությունը: Այս դպրոցներում կարող են սովորել միայն հայ քրիստոնյա ընտանիքի զավակները` ներկայացնելով մկրտության թուղթ: Սա կապված է նրա հետ, որ Թուրքիայի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ երկրի բոլոր քաղաքացիները պաշտոնապես թուրք են համարվում, իսկ հայերը, հույները և հրեաները համարվում են կրոնական փոքրամասնություն:
Ըստ Լոզանի պայմանագրի` կրոնական փոքրամասնություն համարվելու շնորհիվ հայերն իրավունք են ստացել սովորել իրենց մայրենին, ինչից զրկված են քրդերը, զազաները, չերքեզներն ու լազերը:
Թուրքիայի հայկական վարժարանների մեծ մասը գոյատևում է համայնքի տարբեր բարերարների նվիրատվությունների հաշվին, դրա հետ զուգահեռ՝ դպրոցներ հաճախող հայ աշակերտների թիվն ամեն տարի նվազում է: Դա կապված է թե՛ Կ.Պոլսի հայ համայնքի արտագաղթի, թե՛ պետական ֆինանսավորում չստացող այս վարժարանների ուսման բարձր վարձավճարների հետ (Ստամբուլի հայկական վարժարանների ուսման վարձերը կազմում են տարեկան միջինը 3000 դոլար):


















































Թուրքիայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիա–Հունաստան սահմանին զինված բախում է տեղի ունեցել
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
Թուրքիայում 5․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ կա 1 զnh և 69 տուժած
Զբոսաշրջիկները չեղարկում են դեպի Թուրքիա տուրերը՝ հնարավոր երկրաշարժերի պատճառով
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Թրամփի խոսքերը Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ hեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելա...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի