ԱՄՆ-ը սիրիական Իդլիբի հարցում եւ Ռուսաստանի հետ է եւ Թուրքիայի
ԱՄՆ-ն անհրաժեշտ Է համարում պայքարել Սիրիայի հյուսիսում հաստատված ահաբեկիչների դեմ եւ կիսում Է Մոսկվայի անհանգստությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ կայացած զրույցի ընթացքում հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն: Նա «ճիշտ» Է համարել Իդլիբում ահաբեկիչների ներկայության վերաբերյալ Ռուսաստանի արած հայտարարությունները: «Մենք կիսում ենք ահաբեկչության հետ կապված Ռուսաստանի մտահոգությունները, որի աղբյուրը Սիրիայի հյուսիսն Է ու հյուսիս-արեւմուտքը»,- ասված Է ԱՄՆ-ի Պետդեպի տարածած զրույցի սղագրության մեջ:
Պետքարտուղարը հավելել Է. «Մենք լիովին համաձայն ենք, որ ահաբեկիչները ներկա են այդ շրջաններում եւ հարկավոր Է դրանով զբաղվել, որպեսզի նրանք ահաբեկչություն չարտահանեն աշխարհի երկրներ»: Միեւնույն ժամանակ, ինչպես հայտնել Է Պետդեպարտամենտը, նախօրյակին Փոմպեոյի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուի միջեւ կայացած հեռախոսազրուցի ընթացքում կողմերը «համաձայնել են, որ Իդլիբի վրա Ասադի ռեժիմի ցանկացած ռազմական հարձակում կլինի սիրիական հակամարտության անընդունելի ու անխոհեմ Էսկալացում»:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ հումանիտար աղետից խուսափելու համար Սիրիայի կառավարական զորքերը, ինչպես նաեւ Իրանը եւ Ռուսաստանը պետք Է հրաժարվեն երկրի հյուսիսի Իդլիբի նահանգի ուժային ազատագրումից: «Նախագահ Բաշար Ասադը չպետք Է անմտորեն գրոհի Իդլիբի վրա»,- գրել Է նա իր Twitter-ում: Թրամփն ընդգծել Է. «Ռուսներն ու իրանցիները հսկայական հումանիտար սխալ կգործեն, եթե մասնակցեն այդ հնարավոր մարդկային ողբերգությանը: Կարող են զոհվել հարյուրհազարավոր մարդիկ»: «Թույլ մի տվեք, որ դա տեղի ունենա»,- նշել Է ԱՄՆ-ի նախագահը: Իդլիբի նահանգը ահաբեկչական խմբավորումների վերջին պատվարն Է Սիրիայում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

















































Հալեպի նահանգային իշխանություններն այցել են ՀՀ գլխավոր հյուպատոսություն
ԱՄՆ-ն դատապարտում է Սիրիայում արմատական ահաբեկիչների իրականացրած սպանությունները. Մարկո Ռուբիո
Հարյուրավոր սիրիացիներ բռնությունից ապաստան են գտել Լաթաքիայի ռուսական ավիաբազայում. Reuters
Պուտինը, Մերկելը, Էրդողանը և Մակրոնը Սիրիայի հարցով քառակողմ հանդիպում կունենան
Սիրիական բանակը մասամբ ազատագրել է Իդլիբը
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո