Պուտինը, Մերկելը, Էրդողանը և Մակրոնը Սիրիայի հարցով քառակողմ հանդիպում կունենան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մարտի 5-ին Ստամբուլում տեղի կունենա քառակողմ գագաթաժողով՝ նվիրված սիրիական Իդլիբ նահանգում հակամարտության կարգավորմանը: Գագաթնաժողովին կմասնակցեն Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը, ինչպես նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, գրում է CNN Turk-ը։
Մերկելը և Մակրոնը Պուտինին և Էրդողանին փետրվարի 20-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում առաջարկել են քառակողմ հանդիպում կազմակերպել Իդլիբի ճգնաժամի կարգավորման վերաբերյալ: Չորս երկրների առաջնորդները վերջին անգամ Սիրիայի հարցով գագաթնաժողով են անցկացրել 2018 թվականի հոկտեմբերին:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել էին Իդլիբում տիրող իրավիճակը: Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել երկկողմ միջգերատեսչական խորհրդակցություններն Իդլիբի հարցում՝ լարվածության նվազեցման, խաղաղ կարգավորման և ահաբեկչական սպառնալիքի չեզոքացման համար:
Թուրք նախագահի վարչակազմից հայտնել էին, որ Էրդողանը Պուտինի հետ հեռախոսազրույցում, որպես Իդլիբում իրավիճակի կարգավորման գլխավոր պայման, նշել է Սոչիի համաձայնագրի իրագործումը: Բացի այդ, Անկարան հայտարարել է «տարածաշրջանում սիրիական բանակին զսպելու անհրաժեշտության» և այնտեղ հումանիտար ճգնաժամի կանխման մասին:
Սիրիայի Իդլիբ նահանգում իրավիճակը սրվել է փետրվարի սկզբին, երբ ռուս և թուրք զինվորականները «լռության ռեժիմ» մտցնելու հերթական փորձն են ձեռնարկել, սակայն ահաբեկիչները միայն ուժեղացրել են իրենց հարձակումները:
Փետրվարի 11-ի առավոտյան սիրիական ընդդիմությունը Թուրքիայի աջակցությամբ Իդլիբում հարձակում է սկսել զորքերի վրա: Սիրիական բանակի ջոկատները Ռուսաստանի աջակցությամբ հետ են մղել այդ հարձակումը։


















































Հալեպի նահանգային իշխանություններն այցել են ՀՀ գլխավոր հյուպատոսություն
ԱՄՆ-ն դատապարտում է Սիրիայում արմատական ահաբեկիչների իրականացրած սպանությունները. Մարկո Ռուբիո
Հարյուրավոր սիրիացիներ բռնությունից ապաստան են գտել Լաթաքիայի ռուսական ավիաբազայում. Reuters
Սիրիական բանակը մասամբ ազատագրել է Իդլիբը
Իդլիբում թուրք զինվորական է զոհվել
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»