Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հարեվաններ

Ինձ հաճախ են ասում՝ «Շատ ձայն մի հանիր, գլխիդ մի բան կգա»․ Փայլան

Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, պատգամավորի հայազգի թեկնածու Կարո Փայլանը հարցազրույց է տվել Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ին՝ խոսելով այս անգամ Դիարբեքիրից որպես պատգամավորի թեկնածու առաջադրվելու, Արևմտյան Հայաստանի տարածքում իր անելիքների ու Թուրքիայի հայ համայնքի ներկայիս բարոյահոգեբանական վիճակի մասին։

«Ես մալաթիացի եմ, մենք մեծացել ենք Մալաթիայի մասին հուշերով։ Ես մի ընտանիքի զավակ եմ, որը ստիպված եղավ Ստամբուլում ապաստանել։ Հայերի, հույների մեծ մասն այսօր ապրում է Ստամբուլում, սակայն մենք Անատոլիայի հետ կապված պատմություն ունենք։ Պատմություն, որը հիմա կորցնում ենք։ Իմ նպատակն է հիշել ու հիշեցնել այդ պատմության մասին», - նշում է Փայլանը։

Ըստ նրա՝ Թուրքիայի հայերը, որոնք սկսեցին իրենց մասին բարձրաձայնել հատկապես հայտնի լրագրող Հրանտ Դինքի մահից հետո, այսօր կրկին վերապրում են դեպի լռություն տանող նոր վախի մթնոլորտ։

«Իշխանության ստեղծած վախի մթնոլորտից ամենաշատը փոքրամասնություններն են տուժում։ Հայ համայնքն էլ սկսել է գնալ դեպի լռակյացություն՝ անցյալի խորը տրավմաների պատճառով։ Մեր երիտասարդները սկսել են մտածել, որ այս երկրում գուցեև ապագա չունենանք։ Այս ամենը կանխելու միակ ճանապարհը ժողովրդավարացումն է, ու դա ոչ միայն հայերի, այլև ամբողջ հասարակության խնդիրն է։ Եթե այդ հարցում հաջողենք՝ հայերն էլ կարող են երազանքներ կառուցել կրկին այս հողերում ապրելու մասին»,- ասել է հայազգի գործիչը։

Փայլանը համոզված է, որ լռելն այս դեպքում ո՛չ կլուծի առկա խնդիրները, ո՛չ էլ ապահովության երաշխիք կտա հայերին։

«Ինձ հաճախ են ասում՝ «Շատ ձայն մի հանիր, գլխիդ մի բան կգա»։ Ես էլ ասում եմ՝ լռելը ապահովության մեջ լինելը չէ։ Երանի իմ լռելով բոլոր հարցերը լուծվեին։ Մինչդեռ իրականում ընդհակառակն է․ եթե ձեր հանդեպ անարդարություն է իրագործվում՝ ձայնդ լսելի դարձնելն ամենաապահով կետն է։ Որքան ուզում եք լռեք, փակվեք ձեր տներում՝ սադրանքը էլի կլինի։ 1915-ին, 1955-ի սեպտեմբերի 6-7-ին այս ամենը մեր գլխին եկավ մեր լռելու պատճառով։ Դրանք մեզ հետ պատահեցին միայն այն բանի համար, որ մենք հայ էինք, հույն էինք։ Եթե դուք իրավացի կողմն եք՝ պետք է լսելի դարձնեք ձեր ձայնը։ Ես շարունակելու եմ դա անել», - ասել է Փայլանը։

Նա անդրադարձել է նաև Պոլսո Հայոց պատրիարքի՝ այդպես էլ չկազմակերպված ընտրություններին ու պատմել թեմայի շուրջ իր ու Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հանդիպման մասին։

«Որոշ ժամանակ առաջ խոսեցինք վարչապետի հետ։ Նախարարներն էլ կողքին էին։ Եթե ուզում եք հասկանալ մի երկրում ժողովրդավարություն իսկապես կա, թե ոչ՝ նայեք այդ երկրի փոքրամասնությունների վիճակին։ Ես ասացի վարչապետին․ «Երկրում ապրող փոքրամասնության համայնքին թույլ չեք տալիս հոգևոր առաջնորդ ընտրել, այս ամենն իր հետևանքներն ունի։ Ձեզ ո՞րն է ավելի ձեռնտու․ ընտրություն անցկացրած, ուժեղացած հայ համա՞յնք, թե՞ մի համայնք, ում դուք թույլ չտվեցիք մի պատրիարք ընտրել»։ Ասաց՝ «Ճիշտ ես, առաջինը»։ Նախարարներն էլ են մեզ հետ համամիտ։ Հետո կրկին մի ապակե պատ է առաջ բերվում։ Որոշ բյուրոկրատներ ասում էին՝ «Հունաստանն արևմտյան Թրակիայում չի թողնում մահմեդականները հոգևոր առաջնորդ ընտրեն, մենք էլ այսպես պետք է անենք»։ Կարևոր է այդ ապակե պատը կոտրելը», - նշել է հայազգի պատգամավորը՝ անդրադառնալով նաև Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցուն ու դրա վիճակին։

Ըստ Փայլանի՝ եկեղեցին վնասվել է ոչ թե 2015-ի ռազմական գործողությունների ժամանակ, այլ դիտավորյալ ավերվել է դրանից հետո։

«Սուրբ Կիրակոսը շրջափակման մեջ է։ Ցանկացա գնալ, տեսնել։ Դիարբեքիրի նահանգապետը իմ զանգերին չի պատասխանում։ Եկեղեցին պետք է պահպանության տակ առնվի, Սուրում շարունակվում է բուլդոզերներով ավերը։ Այս մեծագույն անարգանքին վերջ պետք է դրվի։ Անատոլիայի ամեն անկյունում եկեղեցու ավերակներ կան։ Սա դրանք ոտքի կանգնեցնելու մեր վերջին հնարավորությունն է, 20 տարի անց դա այլևս անհնարին կլինի», - նշել է Փայլանը։