Փաշինյանը սպառնում է բողոքի նոր գործողություններով
Նիկոլ Փաշինյանը այսօր ուշ երեկոյան «Ֆեյսբուքի» իր էջում հայտարարեց, որ իշխանությունները փորձում են Սերժ Սարգսյանի հրաժարականը օգտագործել Հանրապետականի իշխանությունը պահպանելու համար, հետևաբար ինքը վաղը կսպասի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի և Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի զանգին։
Եթե՝ ոչ, առավոտից վերսկսում են բողոքի անհնազանդության գործողությունները, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Փաշինյանը։
Հիշեցնենք՝ այսօր Փաշինյանի ասուլիսից հետո հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարը գլխավորող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի միջև վաղը նախատեսված բանակցությունները չեն կայանալու։
Այսօր ուշ երեկոյան վարչապետի պաշտոնակատարի պաշտոնական կայքէջում տեղադրվեց հայտարարություն, որում Կարապետյանը պնդում է, որ Նիկոլ Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ` մասնավորապես` հանդիպման ձևաչափի, օրակարգի և լուսաբանման առումով:
«Վերջինիս կողմից առաջարկվել է մեր կողմից մասնակցող անձանց ցանկը, ինչպես նաև հայտարարվել, որ բանակցելու է բացառապես իր օրակարգի շուրջ: Սա նշանակում է ոչ թե բանակցություն կամ երկխոսություն, այլ բացառապես սեփական տեսակետը, օրակարգը հնչեցնել` ընդհուպ մինչև մեր փոխարեն մեր բանակցողներին որոշելով: Ունենալով որոշակի փորձառություն բանակցությունների վարման հարցում՝ երբևէ նման ձևաչափով բանակցությունների մասին չեմ լսել»,- հայտարարել է վարչապետի պաշտոնակատարը։
Ուղիղ հեռարձակում

















































Արամ Աբրահամյան. Արագ ընտրեք Նիկոլ Փաշինյանին վարչապետ
ՀՀԿ-ականների տարօրինակ հարցերը եւ հասարակության արձագանքը
Նիկոլ փաշինյանի հանդիպումը ՀՀԿ խմբակցության հետ (Տեսանյութ)
Սա Մայդան չէ. NTV-ի անդրադարձը հայաստանյան իրադարձություններին (Տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը ՌԴ պատվիրակության հետ քննարկել է ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի հարցերը
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...