Նիկոլ Փաշինյանը ՌԴ պատվիրակության հետ քննարկել է ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի հարցերը
«Իմ քայլը» շարժման առաջնորդ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 29-ին Ազգային ժողովում հանդիպել է Ռուսաստանի դաշնության Պետդումայի պատվիրակության հետ: NEWS.am-ի հետ զրույցում Փաշինյանն ասաց, որ քննարկել են ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի վերաբերյալ հարցեր:
«Իրենք հարցեր ունեն, եւ մենք փորձեցինք այդ հարցերին պատասխանել, կարծում եմ՝ հանդիպումը դրական արդյունքներ ունեցավ: Իրեն չեն միջամտում Հայաստանի ներքին գործերին եւ հարգանքով են վերաբերվում Հայաստանի ներքին գործերին: Նրանք մեր տեսակետներն էին ուզում լսել մի շարք աշխարհաքաղաքական հարցերի, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի վերաբերյալ: Մենք հավաստիացրեցինք այն, ինչ ասել էինք հրապարակային, մենք ասել են, որ որպես իշխանություն չենք պատրաստվում այդ կառույցներից դուրս գալու հարց բարձրացնել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա շեշտեց, որ բոլոր հարցերը կքննարկեն գործընկերային մթնոլորտում: «Կարծում եմ, որ մեր գործընկերներին էլ պարզ դարձավ, որ Ռուսաստանի դեմ ոչ մի դավադրություն չյա եւ չէր կարող լինել»,- ասել է Փաշինյանը:
Հիշեցնենք` այս օրերին Երեւանում են գտնվում Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը, նրա տեղակալ Կոնստանտին Զատուլինը, ՌԴ Դաշնային ժողովի անդամ, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը եւ այլ խորհրդարանականներ։


















































Արամ Աբրահամյան. Արագ ընտրեք Նիկոլ Փաշինյանին վարչապետ
ՀՀԿ-ականների տարօրինակ հարցերը եւ հասարակության արձագանքը
Նիկոլ փաշինյանի հանդիպումը ՀՀԿ խմբակցության հետ (Տեսանյութ)
Սա Մայդան չէ. NTV-ի անդրադարձը հայաստանյան իրադարձություններին (Տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը պատրաստակամ է հանդիպել է ՌԴ Պետդումայի պատգամավորներին
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար