Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզում Հայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ «Ագոռա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է 20 վարչական իրավախախտման դեպք Ավարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքները Մոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը․ Moldpres Հայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Ռուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր Ասատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կընդլայնի Իրանի դեմ երկրորդային պատժամիջոցների շրջանակը․ Reuters Կանադան պատասխան մաքսատուրքեր կկիրառի ԱՄՆ նկատմամբ ՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակել Այսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճանները

Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզումՀայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ«Ագոռա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է 20 վարչական իրավախախտման դեպքԱվարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքներըՄոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը․ MoldpresՀայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՌուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցերԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճելԱՄՆ ֆինանսների նախարարությունը կընդլայնի Իրանի դեմ երկրորդային պատժամիջոցների շրջանակը․ ReutersԿանադան պատասխան մաքսատուրքեր կկիրառի ԱՄՆ նկատմամբՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըԻրանը պաշտոնական հրավեր չի ստացե տարածաշրջանային անվտանգության միանալու շուրջ համաձայնագրինԿանադայի հետ այլևս չեն վարվի այնպես, ինչպես նահանգի հետԼուիս Էնրիկեն դժգոհ է երիտասարդ ֆուտբոլիստի մարզավիճակից Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը խնդրել է ՖԻՖԱ-ին անվավեր ճանաչել ակումբի հետ իր պայմանագիրըՀայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներԱլավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզները համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը հայցեր կներկայացնի դատարանԵրաշտի պատճառով Գերմանիայի որոշ շրջաններում բերքը, ինչպես սպասվում է, կլինի զգալիորեն ավելի քիչԵՄ, ԵԱՏՄ, արտահանման դիվերսիֆիկացիա և էներգետիկ անկախությունԳարեգին Բ-ի անվան շուրջ ակցիա ԱԺ նիստին. ընդդիմությունը լքեց դահլիճըՆևադայում 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհի պատճառովԱյդ խնդրի հետևից պետք է գնանք, դուք էլ, ես էլ. ՊապիկյանՀայաստանում օտարերկրացիներին տրամադրված կացության կարգավիճակների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 59%-ովՀՀ մաքսային սահմանին մի շարք արտադրատեսակների ներմուծման համար պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթուղթԱռաջին անգամ, բայց շարունակական․ անցկացվել է Jermuk City Fest 2026-ը«Ամառային դպրոց-ճամբար» կրթական ծրագիր մարզային գրադարաններումԳրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի ծրագրում ընդգրկված է 54 միջոցառումՊակիստանի ԶՈՒ ղեկավարը մեկնում է Իրան400 մլն դոլարով այդ կոնցեսիայի իրավունքը վաճառելու հնարավորություն կա․ ՓաշինյանՔուշներն ու Ուիթքոֆը հետաձգել են իրենց այցը ԿիևԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆԿրեմլը դժգոհել է SCALP հրթիռների տեխնոլոգիան Ուկրաինային փոխանցելու Լոնդոնի ծրագրերիցԵվրահանձնաժողովը Կիևին 6,1 միլիարդ եվրո է հատկացրել ռազմական ծախսերի համարԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանինԻրանը ցանկանում է պատժել Հորմուզով անցնող օրինախախտ նավերինՈստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտեԿասեցվել է «Ֆուդ մաստեր»-ի «հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունըՎարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին. Մաս 1Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենՄարադոնայի լեգենդար գոլի գնդակը վաճառվել է աճուրդումՈւկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց պատրաստ չէ պարզապես հանձնվել. ԶելենսկիՌանոսի վնասվածքը կարող է լուրջ հարված լինել նաև Հայաստանի ազգային հավաքականի համարՄԹ նոր վարչապետն առաջին այցը կկատարի Ուկրաինաelections.mia.gov.am հարթակում հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակներըՆրան հանգստյան օր է հարկավոր, որից հետո մենք կրկին կզրուցենքՁեր քաղաքական ուժը գործում է թելադրության ժանրից․ երբ ձեզ թելադրում են, դուք գրում եքԳեղարքունիքի մարզի քրեական և համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելԿրեմլում Երևանին հիշեցրել են Թուրքիայի և այլ երկրների ԵՄ-ին անդամակցության փորձը«Ոսկե գնդակի» ամենաարժանի հավակնորդը
Հայաստան

Կարեն Կարապետյանն անցկացրել է Անվտանգության խորհրդի նիստ

Կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որը վարել է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը:

Նիստին մասնակցել են փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանը, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը, արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը, ազգային անվտանգության ծառայության պետ Գեորգի Կուտոյանը, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:

Կարեն Կարապետյանը նիստի սկզբում անդրադարձ է կատարել մի քանի հրատապ հարցերի, որոնք պայմանավորված են երկրում ստեղծված իրավիճակով:

«Առաջին.

Ցանկանում եմ դիմել մեր զինված ուժերին եւ բոլորիս անունից շնորհակալություն հայտնել մեր զինվորներին, սպաներին ու հատկապես մարտական հերթապահություն իրականացնող ուժերին՝ իրենց առաքելությունն ամեն օր անկախ ցանկացած զարգացումից՝ պատասխանատվության բարձր զգացումով եւ հպարտությամբ կատարելու համար։

Չպետք է լինի որեւիցե կասկած ու հատկապես մեր զինված ուժերում, որ մենք զգոն ենք եւ միասնական։

Պարոն Սարգսյան, վերջին օրերին օպերատիվ տեղեկություններով, որը նաեւ հանրայնացվել է պաշտոնական հաղորդագրություններով, նկատվում է ադրբեջանական զինված ուժերի եւ զինվորական տեխնիկայի ակտիվ շարժ դեպի շփման գիծ։ Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական ավանտյուրաների ու լարվածության ավելացման դեմ արդեն կոչով հանդես են եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները։ Համակարծիք ենք, որ անհապաղ պետք է թուլացնել այդ լարվածությունը: Այդ հարցի շուրջ այսօր խոսել եմ նաեւ Արցախի Հանրապետության նախագահ պարոն Սահակյանի հետ:

Ինչպես նախկինում, այսօր էլ հայկական երկու հանրապետությունների քաղաքական ղեկավարությունը եւ զինված ուժերը պատրաստ են զինադադարի ռեժիմի ցանկացած խախտմանը կամ դրա փորձին՝ համարժեք արձագանքելու եւ զսպելու գործողությունների։ Հակառակորդը չպետք է որեւէ պատրանք ունենա այս առումով։

Երկրորդը.

Պարոն Գասպարյան, ոստիկանությունը այս բարդ օրերին ցույց տվեց իր բարձր պրոֆեսիոնալիզմը եւ հասարակական անվտանգությունը պահպանելու կարողությունները։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր ոստիկաններին իրենց նվիրումի, իրենց աշխատանքի եւ հանդուրժողականության համար:

Միեւնույն ժամանակ պետք է հստակ լինի, որ որքան կարեւոր է զանգվածային հավաքների, ցույցերի ընթացքում պահպանել հանդուրժողականությունը, ոչ պակաս կարեւոր է հասկանալ, որ պարտավոր ենք ցուցաբերել զգոնություն` հասարակական կարգուկանոնը ապահովելու տեսանկյունից։ Այսօրվանից սկսած հասարակական բնականոն կարգը եւ կանոնները պետք է վերականգնվեն եւ պահպանվեն։

Երրորդը.

Պարո՛ն Կուտոյան, հատուկ ուզում եմ առանձնացնել Ազգային անվտանգության ծառայության այս օրերի ցուցաբերած զգոնությունը եւ պարտականությունները պատշաճ կատարելը: Հայտնի է, որ որոշ ուժեր փորձել են օգտվել մեր երկրում առկա ակտիվ գործընթացներից։ Շարունակելու ենք լինել խիստ եւ վճռական պետական անվտանգության պահպանության հարցերում։

Մեր հասարակությունը պետք է վստահ լինի, որ պետական մարմինները շարունակում են կատարել գործառույթները լիարժեք եւ օրենքի տառին համապատասխան, արտաքին գործընկերները կարող են վստահ լինել, որ Հայաստանը հավատարիմ է մինչ այս ստանձնած իր գործակցային բոլոր պարտավորություններին, իսկ արտաքին մյուս ուժերը պետք է հստակ գիտակցեն, որ մեր կարողությունների ամբողջ համալիրը շարունակում է լիարժեքորեն ապահովել մեր ազգային անվտանգությունը»,-ասել է Կարեն Կարապետյանը: