Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ) Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունում Նախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղի Ուկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆ Մշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգը Ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրել

Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. ՊապոյանՄենք եկել ենք Պորտուգալիա, երկու գոլ ենք խփել, բայց պարտվել ենքՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդի քաղաքում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբՀարձակման թիրախը Աֆիպսկի նավթավերամշակման գործարանն է եղելԱրմավիր ՔԿՀ օդային տարածքում հայտնաբերվել է հերթական անօդաչու թռչող սարքըՕգնականը գործատուից գրեթե 18 միլիոն դոլար է յուրացրելԿաթի սուբսիդավորման ծրագրի փոխհատուցումները կսկսվեն հաջորդ շաբաթվանից և կավարտվեն դեկտեմբերին․ Պապոյան
Հարեվաններ

Ադրբեջանի հետ խաղաղությունն ընդլայնում է Հայաստանի հնարավորությունները միջազգային հարթակներում․ ԱԳ փոխնախարար

Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և համատեղ հռչակագրի ընդունումը խաղաղություն հաստատեց Հարավային Կովկասում, և դա տեսանելի է նաև միջազգային կազմակերպությունների և բազմակողմ հարթակների շրջանակներում իրականացվող աշխատանքներում․ այդ խաղաղությունը ՀՀ-ին հնարավորություն է տալիս առավել ակտիվ ներգրավվել տարբեր գործընթացներում և առաջ մղել սեփական օրակարգը։

«Արմենպրես»-ի «Փոդքասթ» հաղորդման շրջանակում այս մասին նշեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն՝ ամփոփելով հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ 2025 թվականին միջազգային կազմակերպություններում և բազմակողմ հարթակներում Հայաստանի գրանցած հաջողությունները, առկա մարտահրավերները։ Փոխնախարարը ներկայացրեց նաև ընթացիկ տարում սպասվող իրադարձություները։
 
«Հիրավի, 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և համատեղ հռչակագրի ընդունումը խաղաղություն հաստատեց տարածաշրջանում, և այդ խաղաղությունը տեսանելի է նաև միջազգային կազմակերպությունների և բազմակողմ հարթակների շրջանակներում իրականացվող աշխատանքների վրա՝ փոխելով ընդհանուր քաղաքական միջավայրը»,-ընդգծեց փոխնախարարը։

Նա նկատեց, որ եթե, օրինակ, նախկինում բազմակողմ հարթակներում այս կամ այն նախաձեռնության համար հաճախ ստեղծվում էին արհեստական խոչընդոտներ, այժմ դրանք նվազել են կամ էլ իսպառ բացակայում են։

«Սա Հայաստանին հնարավորություն է տալիս առավել ակտիվ ներգրավվել տարբեր գործընթացներում և առաջ մղել սեփական օրակարգը։ Կարելի է ասել, որ հաստատված խաղաղության արդյունքում Հայաստանը միջազգային կազմակերպությունների շրջանակներում անվտանգային հարցերի հետ մեկտեղ, առավել ակտիվորեն ներգրավվել է նաև զարգացման օրակարգի, տնտեսական ենթակառուցվածքների, կլիմայի հարցերում, ինչը չափազանց կարևոր է Հայաստանի համար»,-ասաց փոխնախարարը։

ԱԳ փոխնախարարի խոսքով՝ 2025 թվականի երկարատև բացից հետո Հայաստանի ներկայացմամբ կամ անմիջական ներգրավվածությամբ միջազգային կազմակերպություններում, այդ թվում՝ ՄԱԿ-ի մարմիններում, ընդունվել է 4 բանաձև, ինչը, փոխնախարարի խոսքով, մեկ տարվա համար աննախադեպ թիվ է․ դրանց թվում են՝ Ցեղասպանությունների կանխարգելման կոնվենցիայի հիշատակի օրվա տասնամյակին նվիրված բանաձևը, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության շրջանակներում շրջանաձև տնտեսության վերաբերյալ բանաձևը և ևս երկու բանաձևեր՝ ընդունված ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում՝ Փոքր կղզի պետություններին նվիրված օրվան, ինչպես նաև մշակութային ժառանգության պաշտպանության ոլորտում նոր և նորագույն տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ։ 

«Միջազգային կազմակերպությունների շրջանակներում առնվազն 2025 թվականից սկսած՝ Հայաստանը փորձում է ներգրավվել առավել դրական օրակարգով՝ հանդես գալով որպես կառուցողական և գործընկերային երկիր, վայելելով մյուս գործընկերների վստահությունը։ Վերջին տարիներին Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային կազմակերպությունների դրական օրակարգն առաջ մղող պետություն, որն իր հերթին ոչ միայն այդ հարթակների շրջանակներում այս կամ այն երկրի հետ համագործակցության հնարավորություն է ստեղծում, այլև հնարավորություն է տալիս այդ համագործակցությունը տեղափոխել նաև երկկողմ դաշտ»,-շեշտեց ԱԳ նախարարի տեղակալը։

Խոսելով բազմակողմ արտաքին քաղաքականություն վարելիս Հայաստանի համար մարտահրավերների և բարդությունների մասին՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարծիք հայտնեց, որ միջազգային կազմակերպությունների և բազմակողմ հարթակների աշխատանքում առկա մարտահրավերները կրում են համընդհանուր բնույթ և, թերևս, տեղին չէ նշել միայն Հայաստանի համար գոյություն ունեցող մարտահրավերների մասին։