Իրանում ցուցարարները հրկիզել են կրոնական գրախանութը
Իրանի Բոջնուրդ քաղաքում ցուցարարները ներխուժել են Ղուրանի վաճառքի խանութ և այրել կրոնական գրքերը, հայտնում է Mehr գործակալությունը։ Նրանք հրկիզել են նաև հենց խանութի շենքը։
Իր հերթին, Fars գործակալությունը հայտնում է, որ Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Լորդեգան քաղաքում այսօր տեղական ժամանակով ժամը 10-ի սահմաններում մի խումբ առևտրականներ և խանութպաններ փակել են իրենց կետերը և սկսել հավաքվել փողոցներում՝ հանրահավաքներ անցկացնելով և կարգախոսներ հնչեցնելով։ Ըստ գնահատականների՝ երթին մասնակցել է շուրջ 300 մարդ։
«Երբ ցուցարարները հավաքվեցին Խարդուն շրջանի և Շիրոնի կամրջի մոտ, իրավիճակը լարվեց և հանգեցրեց ոստիկանության հետ բախումների, ինչպես նաև որոշ մարդկանց տեղաշարժի ու սադրանքների, ովքեր ներթափանցել էին ցուցարարների շարքերը։ Այս բախման ժամանակ անկարգությունների մասնակիցներից ոմանք սկսեցին քարեր նետել ոստիկանների ուղղությամբ։ Անկարգությունների մասնակիցների մեջ կային մարդիկ, ովքեր զինված էին տարբեր տեսակի ռազմական և որսորդական զենքերով և նրանք հանկարծակի սկսեցին կրակել ոստիկանների վրա», - ասվում է իրանական լրատվամիջոցի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ երկու ոստիկան զոհվել է, ևս 30 մարդ ստացել է վնասվածքներ։
Բախումների ընթացքում անկարգությունների մասնակիցները վնասել են նահանգապետի գրասենյակը և մի քանի այլ վարչական շենքեր։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում