Ես տեսնում եմ Արցախը վերադարձնելու հնարավորություն. Սյունիքի նախկին մարզպետ
Արցախը մեր պատմական հայրենիքն է: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 66-ամյակի օրը «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։
«Ես տեսնում եմ Արցախը վերադարձնելու հնարավորություն։ Ասե՞մ, թե երբ եմ տեսնում, երբ խաղաղությունը ճիշտ պլանավորենք, երբ ազգովի միասնական լինենք, երբ վերադասին, պետություն, հայրենիք սիրենք, այն ժամանակ ամեն ինչ գալու է իր տեղը»,-ասաց Պողոսյանը։
Հարցին՝ հայրենիքը չսիրելու հետեւանքո՞վ Արցախը կորցրեցինք, նա պատասխանեց. «Չէ, մենք քնել ենք 35 տարի, իրենք մի քիչ առաջ են գնացել: Ոնց որ փողոցով քայլում ես, քեզի մեկը խփում է ու ման ես գալիս, չես կարողանում գտնես, հասել են այդ մակարդակին։ Հիմա խնդիրը նա է, որ դարեր շարունակ, երբ որ մենք միասնական ենք եղել, հաջողության հասել ենք, երբ որ իրար դավաճանել ենք, մեզ միշտ կոտորել են»:


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Սիրո անունը Հայաստան է
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»