Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լեհաստանի ՍԴ պաշտոնանկ արված նախագահը կարող է կալանավորվել Մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառելու նախագիծը Երևանի հանրային տրանսպորտում ստվեր չունենք Ռոբերտ Արզումանյանը միացել է Գևորգ Ղազարյանի նախաձեռնությանը Իրանը մեղադրել է ԱՄՆ-ին հարվածների հաջորդ փուլին նախապատրաստվելու մեջ Գերմանիայի արտաքին գործերի նախարարը կժամանի Հայաստան ԱԺ նախագահը չի կիսում Արմեն Գրիգորյանի եզրահանգումները Խնդրի լուծման ճանապարհները պետք է քաղաքապետարանի մեր գործընկերները գտնեն․ Ռուբինյանը՝ Երևանի խցանումների մասին Նուբարաշեն ՔԿՀ-ում հայտնաբերվել են հոգեմետ դեղահաբեր Նորայր Մեհրաբյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 18-ին ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանի դեմ պատերազմը ձգձգվի տարիներ. Վենս Ողբերգական դեպք Արգենտինայում

Լեհաստանի ՍԴ պաշտոնանկ արված նախագահը կարող է կալանավորվելՄինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառելու նախագիծըԵրևանի հանրային տրանսպորտում ստվեր չունենքՌոբերտ Արզումանյանը միացել է Գևորգ Ղազարյանի նախաձեռնությանըԻրանը մեղադրել է ԱՄՆ-ին հարվածների հաջորդ փուլին նախապատրաստվելու մեջԳերմանիայի արտաքին գործերի նախարարը կժամանի ՀայաստանԱԺ նախագահը չի կիսում Արմեն Գրիգորյանի եզրահանգումներըԽնդրի լուծման ճանապարհները պետք է քաղաքապետարանի մեր գործընկերները գտնեն․ Ռուբինյանը՝ Երևանի խցանումների մասինՆուբարաշեն ՔԿՀ-ում հայտնաբերվել են հոգեմետ դեղահաբերՆորայր Մեհրաբյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 18-ինԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանի դեմ պատերազմը ձգձգվի տարիներ. ՎենսՈղբերգական դեպք ԱրգենտինայումՏրևի շատրվանի մեջ նետած մետաղադրամների քանակը նվազել էԺոզե Մոուրինյուն հույսեր չի կապում երկու պաշտպանների հետՄոսկվան չպետք է խոչընդոտի Եվրոպայի հետ Հարավային Կովկասի երկրների մերձեցմանըԲրազիլիայում ընտանիքը ինքնաթիռում մոռացել է իր 7-ամյա որդունՍերխիո Ռամոսը կարող է վերադառնալ հայրենիք և համալրել Մալագայի շարքերըՀայաստան անձնական օգտագործման ապրանքների՝ առանց մաքսատուրքի ներմուծման չափաքանակներըՀրդեհ Արմավիր քաղաքում․կանխվել է հրդեհի տարածումը դեպի շինության մյուս հատվածներՔրեական ոստիկանները ապօրինի արդյունահանման երկու դեպք են բացահայտել Լոռու մարզի Քարինջ գյուղում (տեսանյութ)Գենդերային հավասարության և կանանց ու աղջիկների իրավունքների հարցերով Կոպենհագենի գագաթնաժողովՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում էՈւԵՖԱ-ն ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրել է Ֆիլիպ Դիալոյի թեկնածությունըԳորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց էՆԳՆ նախկին պաշտոնյա, «Ոսկե գնդապետ» Զախարչենկոն, ով կրում է 16 տարվա ազատազրկման պատիժ, ամուսնացել է իր փաստաբանի հետԳրիգորի Լեպսի նախկին ընկերուհի Ավրորա Կիբան ամուսնացել է Ադրբեջանի նախագահի զարմիկի հետ (լուսանկարներ)38 երկրներ զգուշացրել են Ուկրաինայում միջուկային վթարի աճող վտանգի մասինՌուսաստանը ենթարկվել է 1441 ԱԹՍ-ի զանգվածային հարձակման, 800-ը՝ Մոսկվայի ուղղությամբԱրմեն Գրիգորյանին ՔՊ-ից հեռացնելու հարց չի քննարկվում․ Հասմիկ ՀակոբյանՈսկու հանքավայրից հափշտակել է 13 տոննա հանքաքար, որից 3 տոննան տեղափոխել է լաբորատորիա և կորզել ոսկինՇենքերը չեն ստեղծում խցանումներ, մարդկանց ավտոմեքենաներն են ստեղծում խցանումներԽափանումներ ՊԵԿ–ի e-invoicing համակարգի աշխատանքումԱնկախության հռչակագիրը Սահմանադրության մեջ զետեղելու օրակարգն արդեն ժամանակավրեպ էՈ՞վ է ձեզ հրահանգել ՀՀ-ին մեղադրել պատերազմի սանձազերծման մեջՀայաստան խմբակցության հայտարարության նախագիծը չընդգրկվեց ԱԺ նստաշրջանի օրակարգումՀարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնյայի ձերբակալությունը կապված չէ նրա ծառայողական գործունեության հետ․ հայտարարությունԿոմիտասի պողոտայում վարորդը Mercedes-ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտիԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնի հետ (տեսանյութ)Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ադրբեջանցի զինծառայողի քրեական գործըՀորմուզի նեղուցի կարգավիճակը չի լինի այնպիսին, ինչպիսին էր մինչև պատերազմըՄիջին նորոգման աշխատանքներ են կատարվում Նոր Եդեսիա տանող ճանապարհահատվածում (տեսանյութ)Թափառող շների հարձակումների կանխարգելումը պահանջում է հրատապ և համակարգային լուծումներՀայ դպրոցականներն ու ուսուցիչները կարող են ուսուցողական այցեր կատարել Դուբնայի գիտական կենտրոնԺյուլ Կունդեն հայտնվել է Լոնդոնի «Չելսիի» ուշադրության կենտրոնումՌուսաստանը կարող էր Ուկրաինայում ավելի կոշտ գործելԲուլղարիայում ԱՄՆ դեսպանատունը Եվրոպայում գտնվող ամերիկացիներին զգոնության կոչ է արել Ռուսաստանի շարունակվող հարվածները մեծացնում են միջուկային վթարի վտանգը ՈւկրաինայումՄոնղոլիայի նախագահը հրաժարական է տվել կոռուպցիայի մեղադրանքների պատճառովՊատճառներից մեկը Դոնբասի մնացած տարածքների շուրջ տարաձայնություններն ենՌուսական ուժերը բալիստիկ հրթիռներով հարվածներ են հասցրել Ուկրաինային

Փարաքարի նախկին համայնքապետ Դավիթ Մինասյանը կմասնակցի Փարաքարի ընտրություններին

Փարաքարի նախկին համայնքապետ Դավիթ Մինասյանը, որի նկատմամբ օրերս դադարեցվել էր քրեական հետապնդումը, պատրաստվում է մասնակցել Փարաքարում նշանակված ընտրություններին։ Այս մտադրության մասին Մինասյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:

«ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար, Թաիրով, Մերձավան, Նորակերտ, Մուսալեռ, Պտղունք, Արևաշատ, Այգեկ և Բաղրամյան գյուղերի հարգելի բնակիչներ,

Սիրելի՛ բարեկամներ,

Շատերիդ է հայտնի, որ 2019 թվականի սեպտեմբերի 29-ից Փարաքար համայնքում տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրության քվեարկության արդյունքներով ստանձնել եմ համայնքի ղեկավարի պաշտոնը, ապա, համայնքների խոշորացումից հետո, ավագանու կողմից ևս ընտրվել եմ խոշորացված համայնքի ղեկավար և մինչև 2024 թվականի մայիս ամիսը պատվով և արժանապատվորեն կատարել եմ իմ պարտականությունները։

Բոլորիդ է հայտնի, որ շուրջ 5 տարի անձնվիրաբար ծառայել եմ համայնքին, իմ ուշադրության կենտրոնում պահելով ինչպես համայնքի խնդիրները, այնպես էլ համայնքի բնակիչներից յուրաքանչյուրի հոգսն ու խնդիրը դարձնելով իմ անձնականը։

Այսինքն, Ձեզանից յուրաքանչյուրն արդեն իսկ տեսել ու զգացել է իմ անվերապահ նվիրումը համայնքին և համայնքի խնդիրներին, դրանց լուծմանն ուղղված հետևողական զարգացումներին, որոնք կիրառվել են համաչափորեն՝ բոլոր 9-ը բնակավայրերի նկատմամբ միատեսակ ու հավասարաչափ մոտեցմամբ։

Խոշորացված համայնքի զարգացման տեսլականն իմ մեջ արմատավորվել է ոչ թե տեսական և պոպուլիստական խոսքերով, այլ շուրջ 5 տարի օր ու գիշեր ապրելով համայնքի խնդիրներով, իմ մեջ ուրվագծվել է խոշորացված համայնքի զարգացման առավել արդյունավետ և իրատեսական ծրագրերի մի մեծ համախումբ, որը Ձեր աջակցությամբ և բարձր վստահությամբ պատրաստ եմ պատվախնդրորեն կյանքի կոչելու։

Փարաքար համայնքի Փարաքար, Թաիրով, Մերձավան, Նորակերտ, Մուսալեռ, Պտղունք, Արևաշատ, Այգեկ և Բաղրամյան գյուղերի հարգելի բնակիչներ․

Շատ անգամներ եմ ասել, որ խոշորացումից և միավորվելուց հետո մենք ապրելու ենք ինը գյուղ մեկ համայնք սկզբունքով, որը և ապացուցվել է անցնող երեք տարվա կառավարման շրջանում։

Անցնող ժամանակաշրջանում միավորված համայնքի կառավարումն իրականացնելով, արդեն իսկ համատեղ ու հավասար համակեցության, արդար կառավարման դրական փորձ ունենք կուտակած, որն իհարկե ամեն օր կատարելագործման և ավելի լավը դարձնելու մեծ ձգտումով ու պատասխանատվությամբ եմ կայացրել կրկին առաջադրվելու իմ որոշումը, որը բխում է նաև խոշորացված համայնքի բնակչության լայն շրջանի անկեղծ քաջալերումից և անցնող ժամանակաշրջանի մեր գործունեությանը տված բարձր գնահատականից։

Բոլորիս է հայտնի, որ հետպատերազմյան շրջանում ապրում ենք դժվար ժամանակներ, որից անմասն չէ նաև մեր խոշորացված համայնքը։

Մենք պարտքի խորը զգացում ունենք նաև մեր համայնքի անմահացած հերոսների առաջ, ովքեր իրենց կյանքը տվեցին՝ հանուն մեր արժանապատվության և բարեկեցության, ուստի և մեր ամեն քայլը պետք է խարսխվի պատասխանատվության բարձր զգացումով՝ հանուն մեր վաղվա օրվա։

Ես լավատես եմ ու վստահ, որ մեր կուտակած փորձով, գիտելիքներով և համախմբումով կշարունակենք մեծ ծրագրեր իրականացնել մեր համայնքի բոլոր բնակավայրերում։

Ես չեմ ցանկանում մանրամասն և հատ առ հատ նշել այն ծրագրերը, որոնք իրականացվել են իմ ղեկավարման տարիներին, քանզի դրանք բոլորիդ աչքի առաջ են եղել և յուրաքանչյուրդ ինչ-որ առումով ականատեսն ու շահառուն եք եղել մեր սկսած ծրագրերի, որոնք միայն սկզիբն են եղել։

Այժմ նորից Ձեր վստահությունը ստանալով, էլ ավելի մեծ ծրագրեր կյանքի կկոչենք և Ձեր կյանքը քայլ առ քայլ կդարձնենք ավելի բարեկեցիկ։

Այսպիսով, հարգելի բնակիչներ, դիմում եմ ձեզ, հայտարարելով, որ Փարաքար միավորված համայնքի ավագանու արտահերթ ընտրություններում «Ազգային առաջընթաց» կուսակցության կողմից, որպես Փարաքար միավորված համայնքի ղեկավարի թեկնածու, մասնակցելու եմ 2025 թվականի մարտի 30-ին կայանալիք ընտրություններին՝ ակնկալելով Ձեր աջակցությունը և վստահությունը՝ հանուն մեր միավորված համայնքի՝ Փարաքարի կայուն և իրատեսական զարգացմանը։

Առաջադրումս արդարացված է նշված բարեփոխիչ քաղաքական ուժի կողմից, քանի որ «Ազգային առաջընթաց» կուսակցության կարգախոսով միանում ենք Նոր Հայաստանի կերտմանը՝ հանդիսանալով նրա անբաժանելի մասնիկը։

«Ազգային առաջընթաց» կուսակցության աջակցությամբ մեր համայնքում հիմք կդրվի և կձևավորվի այնպիսի բարենպաստ իրավաքաղաքական միջավայր, որի արդյունքում ՄԵՆՔ՝ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐՈՎ ի վիճակի կլինենք լիարժեք իրացնել մեր քաղաքացիական ու քաղաքական իրավունքներն ու ազատությունները։

Մենք նաև կկերտենք Հայոց պետականության աննախադեպ առաջընթացը՝ հիմնված ազգային առաջնահերթությունների վրա»,- գրել է նա: