Որպեսզի հաղթի Նիկոլը, նրան պետք է հաղթաթուղթ տալ, որի վրա մեծ տառերով գրված լինի «խաղաղություն». Արթուր Խաչատրյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա ասուլիսն, գրում է.
«Նիկոլն Իլհամին խոսք է տվել 2027 թվականին փոխել ՀՀ սահմանադրությունը և բացառել այն դրույթները, որոնց դեմ թուրքերն ու ադրբեջանցիները վայրահաչում էին տարիներ ի վեր:
Ընտրություններ 26 թվականին են, եթե հեծանիվով արտահերթի չգնա: Ո՞վ գիտի ի՞նչ կլինի 1.5-2 տարուց: Որպեսզի հաղթի Նիկոլը, նրան պետք է հաղթաթուղթ տալ: Այդ հաղթաթուղթը հենց այն թղթի կտորը կարող է լինել, որի մասին այսօր խոսեց zoxovrti varacepete: Թուղթ, որի վերնագրում, մեծ տառերով գրված լինի «խաղաղություն»:
Իր համար կարևոր չէ, որ այդ թուղթը կապիտուլյացիայի վավերացումն է լինելու, կարևորը վերնագիրն է: Դրանով ինքը քարոզարշավ կսկսի ու կփորձի մարդկանց մոլորեցնել, թե «տեսե'ք, խաղաղություն եմ բերել»: (Պատահական չէ, որ մի քանի ամիս առաջ ԱԺ պաշտպանության հանձնաժողովը մի ֆելետոն էր գրել` փորձելով հերոսացնել «խաղաղություն բերող» Չեմբեռլենին): Կասի, թե խաղաղությունը փխրուն է, պետք է սիրել ու փայփայել, իսկ դա, իրենից լավ, ոչ ոք չի կարող անել, իսկ ռևանշիստերը կգան ու կռիվ կսկսեն: Առիթից էլ կօգտվի ու այդ ռևանշիստներին բանտերում կփակի:
Բայց դե Ալիևն էլ ախմախ չէ, նա էլ է դա հասկանում ու Նիկոլից նոր զիջումներ կպահանջի այդ թղթիկի համար:
Նիկոլն այսօր վերահաստատեց, որ արցախցիների վերադարձի հարց չի բարձրացնելու: Նշեց, որ պատրաստ է սահմանին ինչ որ մասնավոր պահապանների բերել, քանի որ Ալիևը չի ցանկանում, որ հայ սահմանապահները ստուգեն Հայաստան մտնող ադրբեջանցիներին: Հետաքրքիր է, էլ ի՞նչ մնաց: Մի՞թե երկրի անվանափոխությունը...»։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Եկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ դուք հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալ...
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
Մեղրիում կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը
«Բարսելոնան» առաջարկ է ներկայացրել կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերի համար
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս