Սնանկության գործի շրջանակներում հետախուզվող նախկին պաշտոնյան ԱՄՆ-ում տուն է գնել և բիզնես է անում
Hetq.am-ը գրում է. Առողջապահության նախկին (2012-2014 թթ.) նախարար Դերենիկ Դումանյանի որդին՝ Գուրգեն Դումանյանը, որը 2012-2014 թթ. ԱԺ աշխատակազմի ղեկավարն էր, իսկ 2014-2016 թթ. Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալը, հաստատվել է ԱՄՆ-ում, որտեղ նաև անշարժ գույք է ձեռք բերել: Դատարանը սնանկության գործի շրջանակներում հետախուզում է հայտարարել նրա և նրա ունեցվածքի նկատմամբ, ու մինչ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը դրանով է զբաղված, Դումանյանը ԱՄՆ-ում բիզնես է անում:
Կրտսեր Դումանյանը ԱԺ-ում ու Կառավարությունում պաշտոն է զբաղեցրել այն ժամանակ, երբ այդ կառույցները ղեկավարել է Հովիկ Աբրահամյանը: 2016-ի սեպտեմբերին նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշումով Դումանյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:
Հոր նման Գ. Դումանյանն էլ առողջապահական ոլորտի ներկայացուցիչ է, մինչեւ 2012 թ. ԱԺ տեղափոխվելը աշխատել է հենց այդ բնագավառում: Նրա անունը կարելի է գտնել ամերիկյան մի քանի ընկերություններում, որոնց մեծ մասը գործում են առողջապահական-սոցիալական ոլորտում:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Եկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ դուք հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալ...
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
Մեղրիում կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
«Բարսելոնան» առաջարկ է ներկայացրել կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերի համար
Barbie Signature շարքի նոր տիկնիկ՝ Ուիթնի Հյուսթոնի կերպարով