Պետք է 2018-ին ասեի, որ ԼՂ-ն պետք է լինի Ադրբեջանի կազմում, դա իմ ամենամեծ սխալն ու ձախողումն է․ Փաշինյան
2018 թվականից ամենամեծ պրոբլեմը, որի հետ մենք առնչվել ենք ԼՂ խնդրի հետ կապված, հետևյալն է եղել, որ 2018 թվականի ապրիլի դրությամբ մի իրադրություն ենք ունեցել, որ մենք անխուսափելիորեն պետք է գնանք զիջումների կամ պատերազմի ճանապարհով: Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես ինձ այդ հարցը տվել եմ, ասել եմ՝ լավ, այս զիջումն անենք, այն զիջումն անենք, որտե՞ղ է կանգնելու այդ զիջումների ընթացքը: Ես չեմ կարողացել պատասխանել այդ հարցին: Բա հիմա ես այդ հարցի պատասխանն ունե՞մ: Այո՛, ունեմ, այդ հարցի պատասխանն է՝ Հայաստանի 29,743 քկմ-ն»,-ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ այն ժամանակ ճիշտը կլիներ այն, որ ինքն ընդուներ դա և գար ու դռնփակ ռեժիմով ասեր՝ պետք է համաձայնել, որ ԼՂ-ն լինի Ադրբեջանի կազմում որպես ինքնավարություն, այն տրամաբանությամբ, որ այն պետք է լինի ոչ միայն հայկական, այլև ադրբեջանական միավոր, համատեղ կառավարում պետք է լինի և մեր զիջումների սահմանը պետք է լինի 29,743 քկմ-ն
Ըստ վարչապետի՝ ինքը սա ասում է, բայց միևնույն ժամանակ ինքն իր մեջ զուգահեռ ասում է, որ իր լեզուն չէր կպտտվի այն ժամանակ այդպիսի բան ասել:
«Ես ինքս ինձ չէի կարողանում դրանում համոզել: Եվ դա իմ ամենամեծ սխալն ու ձախողումն է: Պետական գործիչը պետք է հասկանար, որ այդ ամենը պետք է վերցնի իր վրա: Ես այսօր դրա համար եմ դա անում: Եթե ես ինձ վրա չվերցնեմ, ուրիշ ոչ մեկը չի վերցնի: Իմ պարտքն է, որ վերցնեմ»,-ասաց Փաշինյանը:


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք
ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ
Ջամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան
Իրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց
Գևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (...
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Ընդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունը