Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իսրայելը հարվածել է Իդլիբին Հայաստանը պետք է պարզաբանի սանիտարական խախտումների պատճառները ԱՄՆ-ն փոխել է Իրանի նկատմամբ մարտավարությունը․ CNN Բազումի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրության դեպք են բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչք Քննությունից առաջ ավտոդպրոցում կրթություն ստանալը պարտադիր է լինելու ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 19.08.2026 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիրներ չենք ունենալու․ Գևորգ Պապոյան 14-ամյա Տիգրան Համբարձումյանը հաղթել է Մագնուս Կարլսենին 5-6 տարեկանների նախադպրոցական կրթությունը նախատեսվում է դարձնել պարտադիր Ըմբիշ Յուրիկ Մխիթարյանը դարձել է Մ20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր Իրանի հետ որևէ բանակցություն կամ խոսակցություն չի ընթանում և նախատեսված չէ. Թրամփ

Իսրայելը հարվածել է ԻդլիբինՀայաստանը պետք է պարզաբանի սանիտարական խախտումների պատճառներըԱՄՆ-ն փոխել է Իրանի նկատմամբ մարտավարությունը․ CNNԲազումի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրության դեպք են բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչքՔննությունից առաջ ավտոդպրոցում կրթություն ստանալը պարտադիր է լինելուՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 19.08.2026ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԱյս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիրներ չենք ունենալու․ Գևորգ Պապոյան14-ամյա Տիգրան Համբարձումյանը հաղթել է Մագնուս Կարլսենին5-6 տարեկանների նախադպրոցական կրթությունը նախատեսվում է դարձնել պարտադիրԸմբիշ Յուրիկ Մխիթարյանը դարձել է Մ20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիրԻրանի հետ որևէ բանակցություն կամ խոսակցություն չի ընթանում և նախատեսված չէ. ԹրամփՔննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև արդարադատության ոլորտում համագործակցության հեռանկարներըԱդրբեջանը դատական հայց է ներկայացրել CNN-ի դեմՔՊ վարչության նիստում քննարկվել են առաջիկա ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական աշխատանքներըԲանակում շարունակվում են ոչ կանոնագրքային հարաբերությունների կանխարգելմանն ուղղված հանդիպումներըՀայաստանի մի շարք հասցներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՍարգիս Խանդանյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի անդամ Ֆիլիպ Հոֆֆմանի հետՄոլդովայի նախագահը բարձր է գնահատել երկրի անկախության 35 տարիների ընթացքում գրանցված առաջընթացը․ MoldpresԹրամփը քարտեզ է հրապարակել, որտեղ Հորմուզը նշված է որպես ԱՄՆ տարածքՀայաստանը թարմացնում է միգրացիոն քաղաքականությունըՈչինչ չի ջնջի միասին անցկացրած մեր ժամանակը. Վլադիմիր ԿլիչկոՈւիթքոֆի ու Քուշների գալը Կալուգայից Մոսկվա բարեկամների այց չէ. ՈւշակովՀորմուզի նեղուցում հարվածել են նավին, կա զոհԵրկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվելՀայաստանն ու Չեխիան խորացնում են համագործակցությունը ջրային ոլորտումՇինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կան զnհերՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԱմառային դպրոցը՝ Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանումՀարավային Կորեայում տեղատարափ անձրևները լայնածավալ հեղեղումներ և սողանք են առաջացրելԺամանակավորապես փակ կլինի Ներքին Չարբախից դեպի Դարակերտ բնակավայր տանող ճանապարհահատվածըՌուբեն Ռուբինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ ՀամադեինՆԳ նախարարը «Զվարթնոց» օդանավակայանում ծանոթացել է e-gate ավտոմատացված համակարգերի ներդրման նախապատրաստական աշխատանքներինԱրամ Հովհաննիսյանը ՌՈ անձնակազմի հետ խորհրդակցություն է անցկացրելՇինարարական աշխատանքների ընթացքում ավտոկռունկի զամբյուղը պոկվել է և ընկել․ կան տուժածներԻսրայելը չորս ավիահարված է հասցրել Սիրիայի լքված Աբու ալ-Դուհուր ավիաբազայինՌուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանինՄարինո Պուշիչը հայտարարել է, որ ակումբի նոր տրանսֆերը կօգնի մարզչական շտաբին բարելավել թիմի խաղաոճըՔննարկվում է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Լուսինե Բադալյանի թեկնածությունըԺոաու Կանսելուն և Ռոդրին արդեն Կատալոնիայում ենՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ ՀամադեինԳվարդիոլան հուզիչ ելույթ է ունեցել՝ ֆուտբոլիստներին խոստովանելով, որ ամուսնալուծվել էՓաշինյանն ու ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը քննարկել են TRIPP-ի իրականացումն ու տարածաշրջանային գործընթացներըՆորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ու լավագույն շահը պետք է երաշխավորված լինեն. ՄԻՊԲարձր ենք գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները. Կամբոջայի վարչապետը՝ Նիկոլ ՓաշինյանինԱդրբեջանի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի դեսպան Միխայիլ ԵվդոկիմովըԹուփաք Շաքուրի սպանությունից 30 տարի անց սկսվել է այդ գործով դատավարությունըՀայաստանի պատանեկան շախմատի թիմը Բոտվիննիկի գավաթում զբաղեցրել է 5-րդ տեղըՀրշեջ-փրկարարները կանխել են Օձուն բնակավայրում բռնկված հրդեհի տարածումը․ տուժածներ չկանԻնչպիսին է համացանցի ազդեցությունը երեխաների վրա տարբեր տարիքային փուլերում

Ռեժիմը սարսափում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումից ու նաև Սրբազանի կերպարից․ Վիգեն Սարգսյան

Ռեժիմը սարսափում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումից ու նաև Սրբազանի կերպարից։

Ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը․

«Ովքեր հորդորում են եկեղեցուն և հոգևորականներին «զբաղվել իրենց գործով», պարզապես չգիտեն թե որքան բազմազան և ներառական է այդ գործը: Չեն գիտակցում, թե ինչ ազգային կոդ է պահվում Մայր Աթոռի սրտում:

Արցախի Հանրապետությունը ոչնչացրած, իսկ Հայաստանի Հանրապետությունը արհավիրքի հասցրած ռեժիմը սարսափում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումից, քանի որ այն հենվում է պատմության, արժեքային համակարգի և հավատքի վրա: Շարժումն ազգային է, իսկ իրենք` ապազգային:

Սարսափում են նաև Սրբազանի կերպարից: Նա կիրթ է, մարդկանց հետ շփման և խոսքը տեղ հասցնելու երկար տասնամյակների փորձ ունի, վայելում է հանրության լայն շրջանակի վստահություն և չափազանց խարիզմատիկ է: Նման առաջնորդներն ի վիճակի են վերադարձնել հասարակությանը ոտնահարված արժանապատվությունը, պայքարելու կամքը, պահանջատեր լինելու ձգտումը: Իսկ հասարակության նման մոբիլիզացիան խառնում է ոմանց ծրագրերը:

Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու սպասավորը միշտ եղել է Հայաստանի հանրային կյանքի անբաժան մասը: Ո՛չ Սահմանադրության, ո՛չ էլ օրենսդրության մեջ չկա մի նորմ, որը կարգելի հոգևորականին ունենալ, արտահայտել և պաշպտպանել իր կարծիքը: Դեռ հակառակը, ըստ Սահմանադրության 18-րդ հոդվածի առաջին մասի.

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:

Նկատե՛ք, Հայաստանի ժողովուրդը Սահմանադրությամբ ոչ թե պարզապես արժևորել է ազգային եկեղեցու ավանդն ու վաստակը, այլ ապագային միտված ԲԱՑԱՌԻԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ է վերապահել: Այսինքն, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին ունի ժողովրդի մանդատ և նշված հարցերին հետամուտ լինելու հանրային պատվեր: Եվ դա որևէ հակասություն չունի կրոնական կազմակերպությունների` պետությունից անջատ լինելու իրավակարգավորման հետ:

Կասկածից վեր է, որ այսօրվա իրականության մեջ վտանգված են և՛ հայ ժողովրդի հոգևոր կյանքը, և՛ ազգային մշակույթը, և՛ ազգային ինքնությունը: Հոգևորականներն, ինչպես յուրաքանչյուր գիտակից քաղաքացի, չեն կարող անմասն մնալ այդ անմիջական սպառնալիքներին առերեսվելով:

Երբ ոմանք ասում էին, որ եկեղեցին արխաիկ է, ես պատասխանում էի, որ այն պետք է պահպանողական լինի, երբ ասում էին, որ եկեղեցու կարիքը չեն զգում` Աստծո հետ անմիջական շփում ունենալով, արձագանքում էի, որ տկարամիտ են և չեն հասկանում ոչ միայն եկեղեցու լուսավորչական դերը, այլև չեն գիտակցում, որ ի դեմս Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու գործ ունենք աշխարհի հնագույն ինստիտուտի հետ, որ 1723 տարվա ուղի է անցել` առանց ընդհատումների: Միայն մտածեք մի պահ, որ չկա աշխարհում այսօր գործող որևէ ինստիտուտ, որ հին լինի Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուց: Իսկ եթե ոմանք չեն հասկանում աշխարհի հնագույն ինստիտուտի հայրենիք լինելու բացառիկ նշանակությունն, այդ թվում անվտանգային օրակարգ ձևավորելու առումով, ապա նրանց որևէ բան բացատրելն անհույս է:

Երբ հայ ժողովուրդն իր հազարամյա պատմության ընթացքում զրկվում էր պետականությունից, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին անմիջապես առաջ էր գալիս` ապահովելով հայ ժողովրդի ազգային կյանքն ու կենցաղը: Մեր վանքերն ու տաճարները վերածվում էին դպրոցների և համալսարանների, հիվանդանոցների և համայնքային կենտրոնների, դատարանների և մշակութային օջախների: Այսօր ևս եկեղեցին այդ առաքելությունը պատվով կատարում է Սփյուռքում` փրկելով տարագիր հայությանը ուծացումից և ինքնության կորստից: Հենց եկեղեցու այդ ջանքերի շնորհիվ էր, որ ամեն անգամ պատմական փորձությունների շրջանից հետո, հայ ժողովրդը կարողանում էր վերգտնել իրեն, վերածնվել և շարունակել իր շենացնող երթը:

Խորհրդային տարիներին և՛ս մեր սուրբ եկեղեցին դարձավ ազգային շունչը խնամքով պահպանող, ողջ աշխարհից հայկական մշակույթը հայրենադարձնող, Հայաստանի և Սփյուռքի միջև կապն ապահովող ինստիտուտ: Հենց եկեղեցու ջանքերի շնորհիվ էր, որ Հայաստանը դարձավ խորհրդային երկու հանրապետություններից մեկը, որ օրենսդրորեն ամրագրել էր մայրենին որպես պաշտոնական լեզու:

Բոլոր ժամանակներում Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հոգևորականներն առաջինն են եղել նաև ազգային ազատագրական պայքարի, պատերազմների, ցեղասպանության դաժան տարիներին` ինքնապաշտպանության մարտերի դաշտերում:

Ովքեր հորդորում են եկեղեցուն և հոգևորականներին «զբաղվել իրենց գործով», պարզապես չգիտեն թե որքան բազմազան և ներառական է այդ գործը: Չեն գիտակցում, թե ինչ ազգային կոդ է պահվում Մայր Աթոռի սրտում, չգիտեն, թե դեռ ինչ կենսական պահերի է մեր սուրբ եկեղեցին առաջ գալու` դառնալով ազգային փրկության, վերածննդի և առաջընթացի պահպանողական, բայցև անչափ առաջադեմ կենտրոն:

Սրբազա՛ն Հայր, Աստված օգնական»: