Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանը պետք է պարզաբանի սանիտարական խախտումների պատճառները ԱՄՆ-ն փոխել է Իրանի նկատմամբ մարտավարությունը․ CNN Բազումի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրության դեպք են բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչք Քննությունից առաջ ավտոդպրոցում կրթություն ստանալը պարտադիր է լինելու ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 19.08.2026 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիրներ չենք ունենալու․ Գևորգ Պապոյան 14-ամյա Տիգրան Համբարձումյանը հաղթել է Մագնուս Կարլսենին 5-6 տարեկանների նախադպրոցական կրթությունը նախատեսվում է դարձնել պարտադիր Ըմբիշ Յուրիկ Մխիթարյանը դարձել է Մ20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր Իրանի հետ որևէ բանակցություն կամ խոսակցություն չի ընթանում և նախատեսված չէ. Թրամփ Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև արդարադատության ոլորտում համագործակցության հեռանկարները

Հայաստանը պետք է պարզաբանի սանիտարական խախտումների պատճառներըԱՄՆ-ն փոխել է Իրանի նկատմամբ մարտավարությունը․ CNNԲազումի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրության դեպք են բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչքՔննությունից առաջ ավտոդպրոցում կրթություն ստանալը պարտադիր է լինելուՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 19.08.2026ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԱյս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիրներ չենք ունենալու․ Գևորգ Պապոյան14-ամյա Տիգրան Համբարձումյանը հաղթել է Մագնուս Կարլսենին5-6 տարեկանների նախադպրոցական կրթությունը նախատեսվում է դարձնել պարտադիրԸմբիշ Յուրիկ Մխիթարյանը դարձել է Մ20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիրԻրանի հետ որևէ բանակցություն կամ խոսակցություն չի ընթանում և նախատեսված չէ. ԹրամփՔննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև արդարադատության ոլորտում համագործակցության հեռանկարներըԱդրբեջանը դատական հայց է ներկայացրել CNN-ի դեմՔՊ վարչության նիստում քննարկվել են առաջիկա ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական աշխատանքներըԲանակում շարունակվում են ոչ կանոնագրքային հարաբերությունների կանխարգելմանն ուղղված հանդիպումներըՀայաստանի մի շարք հասցներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՍարգիս Խանդանյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի անդամ Ֆիլիպ Հոֆֆմանի հետՄոլդովայի նախագահը բարձր է գնահատել երկրի անկախության 35 տարիների ընթացքում գրանցված առաջընթացը․ MoldpresԹրամփը քարտեզ է հրապարակել, որտեղ Հորմուզը նշված է որպես ԱՄՆ տարածքՀայաստանը թարմացնում է միգրացիոն քաղաքականությունըՈչինչ չի ջնջի միասին անցկացրած մեր ժամանակը. Վլադիմիր ԿլիչկոՈւիթքոֆի ու Քուշների գալը Կալուգայից Մոսկվա բարեկամների այց չէ. ՈւշակովՀորմուզի նեղուցում հարվածել են նավին, կա զոհԵրկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվելՀայաստանն ու Չեխիան խորացնում են համագործակցությունը ջրային ոլորտումՇինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կան զnհերՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԱմառային դպրոցը՝ Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանումՀարավային Կորեայում տեղատարափ անձրևները լայնածավալ հեղեղումներ և սողանք են առաջացրելԺամանակավորապես փակ կլինի Ներքին Չարբախից դեպի Դարակերտ բնակավայր տանող ճանապարհահատվածըՌուբեն Ռուբինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ ՀամադեինՆԳ նախարարը «Զվարթնոց» օդանավակայանում ծանոթացել է e-gate ավտոմատացված համակարգերի ներդրման նախապատրաստական աշխատանքներինԱրամ Հովհաննիսյանը ՌՈ անձնակազմի հետ խորհրդակցություն է անցկացրելՇինարարական աշխատանքների ընթացքում ավտոկռունկի զամբյուղը պոկվել է և ընկել․ կան տուժածներԻսրայելը չորս ավիահարված է հասցրել Սիրիայի լքված Աբու ալ-Դուհուր ավիաբազայինՌուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանինՄարինո Պուշիչը հայտարարել է, որ ակումբի նոր տրանսֆերը կօգնի մարզչական շտաբին բարելավել թիմի խաղաոճըՔննարկվում է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Լուսինե Բադալյանի թեկնածությունըԺոաու Կանսելուն և Ռոդրին արդեն Կատալոնիայում ենՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ ՀամադեինԳվարդիոլան հուզիչ ելույթ է ունեցել՝ ֆուտբոլիստներին խոստովանելով, որ ամուսնալուծվել էՓաշինյանն ու ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը քննարկել են TRIPP-ի իրականացումն ու տարածաշրջանային գործընթացներըՆորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ու լավագույն շահը պետք է երաշխավորված լինեն. ՄԻՊԲարձր ենք գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները. Կամբոջայի վարչապետը՝ Նիկոլ ՓաշինյանինԱդրբեջանի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի դեսպան Միխայիլ ԵվդոկիմովըԹուփաք Շաքուրի սպանությունից 30 տարի անց սկսվել է այդ գործով դատավարությունըՀայաստանի պատանեկան շախմատի թիմը Բոտվիննիկի գավաթում զբաղեցրել է 5-րդ տեղըՀրշեջ-փրկարարները կանխել են Օձուն բնակավայրում բռնկված հրդեհի տարածումը․ տուժածներ չկանԻնչպիսին է համացանցի ազդեցությունը երեխաների վրա տարբեր տարիքային փուլերում Նաիր Տիկնիզյանը պաշտոնապես «Օլիմպիակոս»-ի ֆուտբոլիստ է

Իշխանությունն անում է Ադրբեջանի իրավազորությունը ճանաչող հայտարարություններ. Արման Թաթոյան

Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր արել՝ կապված սահմանազատման ու սահմանային անվտանգությանն առնչվող հանձնաժողովի իրավական հիմքերի ու գործունեության հետ` անհաջող փորձ անելով «հիմնավորել» ու իրավունքով կոծկել Կառավարության ու դրա ղեկավարի քաղաքական անթույլատրելի որոշումները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Փոխվարչապետի ղեկավարությամբ գործող այդ հանձնաժողովի գործունեությունը հակասում է ՀՀ Սահմանադրության ու ՀՀ միջազգային պարտավորությունների հիմքերին։

Այն ֆորմալ ստեղծվել և գործում է անհատական իրավական ակտով` ընթացակարգային բնույթի ընդհանրական նորմերի հղում անելով։ Նման իրավասություն թե՛ Կառավարությունը, թե՛ Կառավարության ղեկավարը չունեն։

Արդարադատության նախարարությունը հանձնաժողովի «մանդատը» հիմնավորում է հանձնաժողովի անվանումով ու հետո նշում, թե հանձնաժողովի անվանումը ցույց է տալիս, որ հանձնաժողովն այդ մանդատը ստացել է Կառավարությունից ու դրա ղեկավարից։

Նման հիմնավորում անգամ հնարել էր հնարավոր չէ, քանի որ այդպիսի բան իրավունքում լինել չի կարող, երբ կասկածելի ծագման հանձնաժողովին տրվում է անվանում ու միայն անվանումով (առանց կոնկրետ իրավասություններ ամրագրելու) որոշվում է այդ հանձնաժողովի կարգավիճակը։

Մասնավորապես, որևէ ակտում գրված չէ` որն է այդ հանձնաժողովի կամ նրա անդամների իրավասությունը, ինչ որոշումներ է այն կայացնում, ինչ կոնկրետ հարցերով և այլն։

Չի կարելի առանց իրավական հիմքի ու առանց կոնկրետ կարգավիճակ ամրագրելու գործնականում ունենալ կոնկրետ գործ անող մարմին՝ զուտ միայն բավարարվելով նրանով, որ այդ մարմինն ունի անվանում ու իրավասություններն էլ բխեցնելով անվանումից։

Կառավարության տրամաբանությամբ ստացվում է՝ եթե ցանկանում ես մարդկանց դատել օրենքի խախտումների համար, ապա անհրաժեշտ է ստեղծել ինչ-որ մարմին, անվանակոչել «դատարան», և դա բավարար է, որ այդ մարմինը սկսի մարդկանց դատել ու ամենևին էլ չկա կարիք սահմանելու կոնկրետ լիազորություններ, խնդիրներ, որոշումների կայացման կարգ և այլն։

Սա իրավունքի գերակայությանը սկզբունքորեն հակասող, Սահմանադրության հիմքերին հակադրվող տրամաբանություն է։

Այս հանձնաժողովի անունից Արտաքին գործերի նախարարությունը տարածում է հայտարարություն, որի հիման վրա լրջագույն բացասական կոնկրետ հետևանքներ են առաջանում ՀՀ անվտանգության համար, կոպտորեն ոտնահարվում են սահմանային բնակիչների ու առհասարակ ՀՀ բնակչության իրավունքները (կյանքի, ազատ տեղաշարժման, սեփականության և այլ)։

Արդարադատության նախարարության այդ հայտարարության բացարձակ հակաիրավական բնույթի մասին է խոսում նաև այն, որ 2024թ․ ապրիլի 19-ի ՀՀ ԱԳՆ հայտարարության համաձայն՝ պայմանավորվածություն են ձեռք բերել ավարտին հասցնել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները մինչև 2024թ. հուլիսի 1-ը:

Այսինքն՝ ստացվում է առանց անգամ կանոնակարգի արդեն այս հանձնաժողովը գործում է և առանց կանոնակարգի անում է հայտարարություններ, որոնք կոպիտ խախտում են մարդու իրավունքները և խաթարում են ՀՀ անվտանգությունը։

Այն որ այս բոլոր հիմնավորումներն առոչինչ են և չհաջողված փորձ արդարացնելու համար անթույլատրելի քաղաքական որոշումներ, հիմնավորվում է նաև Կառավարության ղեկավարի ու իշխանության մաս կազմող տարբեր պաշտոնյաների այն հայտարարություններով, որ դեռ սահմանազատում չի սկսվել, և սահմանազատումը սկսվելու է Տավուշում նախատեսվող լուծումներից հետո։

Դրանից բացի, բնական հարց է առաջ գալիս՝ եթե սահմանազատում դեռ չի սկսվել, ապա ինչպե՞ս է այդ հանձնաժողովի անունից ԱԳՆ-ն տարածում հայտարարույթուն, որից ստացվում է՝ Տավուշում տեղի ունեցողն այդ հանձնաժողովի աշխատանքի արդյունքն է, եթե այդ հանձնաժողովը զբաղվում է սահմանազատմամբ, այսինքն այն հարցերով, որ դեռ պետք է հաջորդի Տավուշի հատվածում սահմանային լուծումներին։

Տարածք հանձնել-չհանձնելու կատարյալ սխալ ու կատարյալ դատապարտելի [քաղաքական] հանրային օրակարգի ներքո ադրբեջանական զինված ծառայողներին մոտեցնում են մեր գյուղերին ու իշխանությունն անում է Ադրբեջանի իրավազորությունը ճանաչող հայտարարություններ»: