Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱՄԷ-ն դադարեցրել է Իրանի հետ առևտուրն ու ֆինանսական գործառնությունները Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Վայոց ձորի մարզի մի շարք բնակավայրերում 36 ժամ գազ չի լինի Նախատեսվում է մանկապարտեզներում գործարկել 6-12 ամսական երեխաների՝ հանրապետությունում առաջին խումբը Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարարվել ՄԱԿ-ը կոչ է արել առաջնահերթություն համարել երեխաների ու երիտասարդների թվային անվտանգությունը Հնդկաստանի պաշտպանության քարտուղարին ներկայացվել են ռազմական ակադեմիայի գործունեությունը Ադրբեջանում հետախուզվող լրագրողների հայտարարությունները որևէ կապ չունեն Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշման հետ․ ՌԴ ԱԳՆ Իսրայելը հարվածել է Իդլիբին Հայաստանը պետք է պարզաբանի սանիտարական խախտումների պատճառները ԱՄՆ-ն փոխել է Իրանի նկատմամբ մարտավարությունը․ CNN Բազումի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրության դեպք են բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչք

ԱՄԷ-ն դադարեցրել է Իրանի հետ առևտուրն ու ֆինանսական գործառնություններըԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՎայոց ձորի մարզի մի շարք բնակավայրերում 36 ժամ գազ չի լինիՆախատեսվում է մանկապարտեզներում գործարկել 6-12 ամսական երեխաների՝ հանրապետությունում առաջին խումբըԳյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարարվելՄԱԿ-ը կոչ է արել առաջնահերթություն համարել երեխաների ու երիտասարդների թվային անվտանգությունըՀնդկաստանի պաշտպանության քարտուղարին ներկայացվել են ռազմական ակադեմիայի գործունեությունըԱդրբեջանում հետախուզվող լրագրողների հայտարարությունները որևէ կապ չունեն Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշման հետ․ ՌԴ ԱԳՆԻսրայելը հարվածել է ԻդլիբինՀայաստանը պետք է պարզաբանի սանիտարական խախտումների պատճառներըԱՄՆ-ն փոխել է Իրանի նկատմամբ մարտավարությունը․ CNNԲազումի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրության դեպք են բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչքՔննությունից առաջ ավտոդպրոցում կրթություն ստանալը պարտադիր է լինելուՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 19.08.2026ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԱյս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիրներ չենք ունենալու․ Գևորգ Պապոյան14-ամյա Տիգրան Համբարձումյանը հաղթել է Մագնուս Կարլսենին5-6 տարեկանների նախադպրոցական կրթությունը նախատեսվում է դարձնել պարտադիրԸմբիշ Յուրիկ Մխիթարյանը դարձել է Մ20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիրԻրանի հետ որևէ բանակցություն կամ խոսակցություն չի ընթանում և նախատեսված չէ. ԹրամփՔննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև արդարադատության ոլորտում համագործակցության հեռանկարներըԱդրբեջանը դատական հայց է ներկայացրել CNN-ի դեմՔՊ վարչության նիստում քննարկվել են առաջիկա ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական աշխատանքներըԲանակում շարունակվում են ոչ կանոնագրքային հարաբերությունների կանխարգելմանն ուղղված հանդիպումներըՀայաստանի մի շարք հասցներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՍարգիս Խանդանյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի անդամ Ֆիլիպ Հոֆֆմանի հետՄոլդովայի նախագահը բարձր է գնահատել երկրի անկախության 35 տարիների ընթացքում գրանցված առաջընթացը․ MoldpresԹրամփը քարտեզ է հրապարակել, որտեղ Հորմուզը նշված է որպես ԱՄՆ տարածքՀայաստանը թարմացնում է միգրացիոն քաղաքականությունըՈչինչ չի ջնջի միասին անցկացրած մեր ժամանակը. Վլադիմիր ԿլիչկոՈւիթքոֆի ու Քուշների գալը Կալուգայից Մոսկվա բարեկամների այց չէ. ՈւշակովՀորմուզի նեղուցում հարվածել են նավին, կա զոհԵրկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվելՀայաստանն ու Չեխիան խորացնում են համագործակցությունը ջրային ոլորտումՇինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կան զnհերՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԱմառային դպրոցը՝ Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանումՀարավային Կորեայում տեղատարափ անձրևները լայնածավալ հեղեղումներ և սողանք են առաջացրելԺամանակավորապես փակ կլինի Ներքին Չարբախից դեպի Դարակերտ բնակավայր տանող ճանապարհահատվածըՌուբեն Ռուբինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ ՀամադեինՆԳ նախարարը «Զվարթնոց» օդանավակայանում ծանոթացել է e-gate ավտոմատացված համակարգերի ներդրման նախապատրաստական աշխատանքներինԱրամ Հովհաննիսյանը ՌՈ անձնակազմի հետ խորհրդակցություն է անցկացրելՇինարարական աշխատանքների ընթացքում ավտոկռունկի զամբյուղը պոկվել է և ընկել․ կան տուժածներԻսրայելը չորս ավիահարված է հասցրել Սիրիայի լքված Աբու ալ-Դուհուր ավիաբազայինՌուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանինՄարինո Պուշիչը հայտարարել է, որ ակումբի նոր տրանսֆերը կօգնի մարզչական շտաբին բարելավել թիմի խաղաոճըՔննարկվում է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Լուսինե Բադալյանի թեկնածությունըԺոաու Կանսելուն և Ռոդրին արդեն Կատալոնիայում ենՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ ՀամադեինԳվարդիոլան հուզիչ ելույթ է ունեցել՝ ֆուտբոլիստներին խոստովանելով, որ ամուսնալուծվել է

Չի՛ կարելի սեփական ժողովրդի մեջ սերմանել խուճապ ու հուսահատություն, սպառնալ պատերազմով և «մեղա» գալով Ադրբեջանի առաջ` ապահովել «դելիմիտացիա»․ Արման Թաթոյան

 

Չի՛ կարելի սեփական ժողովրդի մեջ սերմանել խուճապ ու հուսահատություն, անճարության զգացում, հետո ժողովրդին սպառնալ պատերազմով և «մեղա» գալով Ադրբեջանի առաջ` ապահովել նրանց օգտին «դելիմիտացիա»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը․

«Չի՛ կարելի սահմանի անվտանգությունն առանձնացնել մարդուց: Անվտանգությունն առաջին հերթին մարդու համար է, իսկ մարդն այդ անվտանգությունը ստանում է սեփական պետության երաշխավորած իրավունքների շնորհիվ` արժանապատիվ ու ապահով կյանքից, խմելու ջրից մինչև սեփականության իրավունք ու ազատ տեղաշարժ:

Անվտանգությունն ու մարդկանց իրավունքները հիմնարար են պետական սահմանի որոշման հետ կապված միջազգային գործընթացներում։

Տեսե՛ք Սյունիքի, Վայոց ձորի ու Գեղարքունիքի սահմանային գյուղերում վիճակը` մարդիկ ապրում են առանց տարրական իրավունքների, առանց անվտանգ կյանքի, հողից ու ջրից զրկված:

Եվ հիմա նույն վիճակը ստեղծվելու է Տավուշում։

Սահմանային գյուղերում մարդիկ տանջանքով, մաքառումով ադրբեջանական հանցագործների կրակոցների վտանգի ներքո մշակում են առանց այն էլ ադրբեջանական օկուպացիայի պատճառով սահմանափակ հողերը, որ մի կերպ ընտանիքի եկամուտ վաստակեն, հիմա էլ ադրբեջանական զինված ծառայողները են բերվում Տավուշի գյուղերի մոտ:

Ի՞նչ է նշանակում` «ո՞րն է մեր տարածքը» կամ «կարո՞ղ եք ցույց տալ մեր տարածքը» կամ էլ «ադրբեջանական զորքերի` մեր տարածքից դուրս գալու հարցին պատասխանելու համար պետք է ֆիքսենք՝ որն է մեր տարածքը»:

Ինչպե՞ս կարելի էր երկիրը բերել այս վիճակի. սեփական [և թիմի] հայտարարություններով ամրացնել ադրբեջանական դիրքերն [ընդդեմ Հայաստանի] իրավական-դիվանագիտական հարցերում։

Սեփական պաշտոնի շահերից ելնելով` անընդհատ հերքել ադրբեջանական հանցանքները` դրանով նրանց տալ ուժեղանալու հնարավորություն ու հիմա պատերազմի վախերով ստիպել ժողովրդին համակերպվել ադրբեջանական առաջխաղացումների ու նոր տառապանքների հետ:

Իրար հաջորդող այս սխալների պայմաններում Ադրբեջանն էլ անվերջ կպնդի, որ չի ընդունում սահմանների ձեր «ֆիքսումը»։ Ստացվում է՝ պետք է անվերջ զիջել՝ հետն էլ, որպես արդարացում, հղում անել «պատմական» ինչ-որ «հանրագիտարանների»»: