Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վաղարշապատում հիմնանորոգվում է շուրջ 1.9 կմ ճանապարհահատված ԱՄԷ-ն դադարեցրել է Իրանի հետ առևտուրն ու ֆինանսական գործառնությունները Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Վայոց ձորի մարզի մի շարք բնակավայրերում 36 ժամ գազ չի լինի Նախատեսվում է մանկապարտեզներում գործարկել 6-12 ամսական երեխաների՝ հանրապետությունում առաջին խումբը Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարարվել ՄԱԿ-ը կոչ է արել առաջնահերթություն համարել երեխաների ու երիտասարդների թվային անվտանգությունը Հնդկաստանի պաշտպանության քարտուղարին ներկայացվել են ռազմական ակադեմիայի գործունեությունը Ադրբեջանում հետախուզվող լրագրողների հայտարարությունները որևէ կապ չունեն Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշման հետ․ ՌԴ ԱԳՆ Իսրայելը հարվածել է Իդլիբին Հայաստանը պետք է պարզաբանի սանիտարական խախտումների պատճառները ԱՄՆ-ն փոխել է Իրանի նկատմամբ մարտավարությունը․ CNN

Վաղարշապատում հիմնանորոգվում է շուրջ 1.9 կմ ճանապարհահատվածԱՄԷ-ն դադարեցրել է Իրանի հետ առևտուրն ու ֆինանսական գործառնություններըԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՎայոց ձորի մարզի մի շարք բնակավայրերում 36 ժամ գազ չի լինիՆախատեսվում է մանկապարտեզներում գործարկել 6-12 ամսական երեխաների՝ հանրապետությունում առաջին խումբըԳյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարարվելՄԱԿ-ը կոչ է արել առաջնահերթություն համարել երեխաների ու երիտասարդների թվային անվտանգությունըՀնդկաստանի պաշտպանության քարտուղարին ներկայացվել են ռազմական ակադեմիայի գործունեությունըԱդրբեջանում հետախուզվող լրագրողների հայտարարությունները որևէ կապ չունեն Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշման հետ․ ՌԴ ԱԳՆԻսրայելը հարվածել է ԻդլիբինՀայաստանը պետք է պարզաբանի սանիտարական խախտումների պատճառներըԱՄՆ-ն փոխել է Իրանի նկատմամբ մարտավարությունը․ CNNԲազումի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրության դեպք են բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչքՔննությունից առաջ ավտոդպրոցում կրթություն ստանալը պարտադիր է լինելուՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 19.08.2026ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԱյս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիրներ չենք ունենալու․ Գևորգ Պապոյան14-ամյա Տիգրան Համբարձումյանը հաղթել է Մագնուս Կարլսենին5-6 տարեկանների նախադպրոցական կրթությունը նախատեսվում է դարձնել պարտադիրԸմբիշ Յուրիկ Մխիթարյանը դարձել է Մ20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիրԻրանի հետ որևէ բանակցություն կամ խոսակցություն չի ընթանում և նախատեսված չէ. ԹրամփՔննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև արդարադատության ոլորտում համագործակցության հեռանկարներըԱդրբեջանը դատական հայց է ներկայացրել CNN-ի դեմՔՊ վարչության նիստում քննարկվել են առաջիկա ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական աշխատանքներըԲանակում շարունակվում են ոչ կանոնագրքային հարաբերությունների կանխարգելմանն ուղղված հանդիպումներըՀայաստանի մի շարք հասցներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՍարգիս Խանդանյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի անդամ Ֆիլիպ Հոֆֆմանի հետՄոլդովայի նախագահը բարձր է գնահատել երկրի անկախության 35 տարիների ընթացքում գրանցված առաջընթացը․ MoldpresԹրամփը քարտեզ է հրապարակել, որտեղ Հորմուզը նշված է որպես ԱՄՆ տարածքՀայաստանը թարմացնում է միգրացիոն քաղաքականությունըՈչինչ չի ջնջի միասին անցկացրած մեր ժամանակը. Վլադիմիր ԿլիչկոՈւիթքոֆի ու Քուշների գալը Կալուգայից Մոսկվա բարեկամների այց չէ. ՈւշակովՀորմուզի նեղուցում հարվածել են նավին, կա զոհԵրկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվելՀայաստանն ու Չեխիան խորացնում են համագործակցությունը ջրային ոլորտումՇինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կան զnհերՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԱմառային դպրոցը՝ Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանումՀարավային Կորեայում տեղատարափ անձրևները լայնածավալ հեղեղումներ և սողանք են առաջացրելԺամանակավորապես փակ կլինի Ներքին Չարբախից դեպի Դարակերտ բնակավայր տանող ճանապարհահատվածըՌուբեն Ռուբինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ ՀամադեինՆԳ նախարարը «Զվարթնոց» օդանավակայանում ծանոթացել է e-gate ավտոմատացված համակարգերի ներդրման նախապատրաստական աշխատանքներինԱրամ Հովհաննիսյանը ՌՈ անձնակազմի հետ խորհրդակցություն է անցկացրելՇինարարական աշխատանքների ընթացքում ավտոկռունկի զամբյուղը պոկվել է և ընկել․ կան տուժածներԻսրայելը չորս ավիահարված է հասցրել Սիրիայի լքված Աբու ալ-Դուհուր ավիաբազայինՌուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանինՄարինո Պուշիչը հայտարարել է, որ ակումբի նոր տրանսֆերը կօգնի մարզչական շտաբին բարելավել թիմի խաղաոճըՔննարկվում է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Լուսինե Բադալյանի թեկնածությունըԺոաու Կանսելուն և Ռոդրին արդեն Կատալոնիայում ենՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին

Ավագանու անդամներին մանդատից զրկելու ապօրինի գործողությունը կվիճարկվի դատարանում

Հայկ Մարությանին եւ ավագանու մյուս անդամներին մանդատից զրկելու ապօրինի գործողությունը կվիճարկվի վարչական դատարանում և հետագայում՝ Սահմանադրական դատարանում։ Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը:

Հայտարարությունում ասվում է. «Հրավիրում ենք Հայաստանում գործող լրատվամիջոցների, իրավապաշտպան կազմակերպությունների և Հայաստանում ժողովրդավարության զարգացմանն աջակցող պետությունների և միջազգային կազմակերպությունների ուշադրությունը։

2024 թվականի փետրվարի 7-ին Երեւանի քաղաքային իշխանության որոշմամբ «նիստերին բացակայելու» անհիմն պատճառաբանությամբ, Երևանի ավագանու կազմից հեռացվեց նախկին քաղաքապետ, ընդդիմադիր ամենամեծ՝ «Ազգային առաջընթաց» խմբակցության լիդեր Հայկ Մարությանը և ավագանու ընդդիմադիր ևս երկու անդամներ։

Մինչդեռ, մինչ այդ Հայկ Մարությանը քանիցս հայտարարել էր, որ ավագանու նիստերին իր չներկայանալը քաղաքական դիրքորոշում է և ավագանում առկա կոնֆիգուրացիայի պայմաններում միակ քաղաքական գործիքը՝ ընդդիմանալու իշխանության նախաձեռնած որոշումներին։

Հատկանշական է, որ իշխող մեծամասնությունը բացակայությունների հիմքով ավագանուց հեռացրել է միայն երեք անդամների, թեև իրենք իսկ խոստովանել են, որ կարող էին հեռացնել շատ ավելի շատ մարդկանց՝ սրանով իսկ բացահայտելով այս գործողության զուտ քաղաքական, ոչ թե «կարգապահական» դրդապատճառը։ Այս ապօրինի գործողությունը կվիճարկվի վարչական դատարանում և հետագայում՝ Սահմանադրական դատարանում։

Ինչևէ, արդեն մարտ ամսին, Երևանում հանրային տրանսպորտի սակագների բարձրացման խնդրահարույց որոշման հրատապ քննարկումից մեկ օր առաջ քաղաքապետարանը հերթական հակաօրինական և հակաժողովրդավարական որոշումն է կայացրել։ Բանն այն է, որ, օգտվելով «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 29 հոդվածի 7-րդ կետի ընձեռնած հնարավորությունից («Ավագանու նիստերին քաղաքապետի կամ ավագանու խմբակցությունների հրավերով կարող են մասնակցել, ելույթներ ունենալ և պատասխանել հարցերին նաև այլ անձինք»), ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանը մարտի 11-ին դիմել է քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարին՝ խնդրելով հնարավորություն տալ խմբակցության փաստացի ղեկավար Հայկ Մարությանին ներկա լինել ավագանու՝ մարտի 12-ի նիստին։ Քաղաքապետարանը դիմումը մերժել է՝ հղում անելով 2023թ․ հոկտեբերի 9-ին ընդունված՝ Երևանի քաղաքապետարանի 09.10.2023թ. Հ. 3179-Ա և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ ԿՕ և ՀՁՊ գնդի 09.10.2023թ. հ. 63-Ա համատեղ հրամանին, որն արգելում է ավագանու նիստերի օրը «կողմնակի անձանց մուտքը» Երևանի քաղաքապետարան։ Մինչդեռ, այս հրամանը հակասում է ավելի գերակա՝ «Երևւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի վերոհիշյալ դրույթի պահանջին և ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ չի կարող հիմք հանդիսանալ ավագանու նիստին խմբակցության կողմից հրավիրված անձին քաղաքապետարան մուտք գործելն արգելելու համար։

Հայտարարում ենք, որ Երևանի քաղաքապետարանի այս հերթական հակաօրինական և հակասահմանադրական որոշումը ընդդիմության ձայնը լռեցնելու իշխանության կամայական գործելաոճի շարունակությունն է, որը հակասում է ժողովրդավարության սկզբունքներին և ոտնահարում է մեր խմբակցությանը ձայն տված շուրջ 44 000 երևանցիների իրավունքը։ Խստորեն դատապարտում ենք այս ռեպրեսիվ վարքը և կոչ ենք անում քաղաքացիական հասարակությանն ու Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն աջակցող պետությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներին հստակ գնահատական տալ կատարվողին։