Դիվերսանտին բաց են թողնում, Լևոն Քոչարյանին՝ ոչ․ Սևակ Հակոբյան
Ինձ թվում էր, որ սրանք էն թուրքին բաց թողնելուց հետո կդժվարանան իրենց ուզածը հեշտությամբ անել, ինչպես արել են, ինձ թվում էր, որ աննամուսությունն ու անթասիբուբությունը ինչ-որ սահման ունի, սաղն էլ մարդ են, վերջ ի վերջո, ինչ-որ ընտանիքից, միջավայրից դուրս են եկել, էլի, մենակ քպական անթասիբ շրջապատը չի, չէ՞։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Yerevan․today-ի խմբագիր Սեւակ Հակոբյանը՝ անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց երկրից բացակայելու արգելքը վերացնելու միջնորդությունը մերժելու դատարանի այսօրվա որոշմանը։
«Ասենք էսօր երեկոյան տուն են գնում դատախազներ Արթուր Դանիելյանը և Հայկ Հարությունյանը ու հայաթում հարևանները հարցնում են՝ Արթուր ջան, Հայկ ջան, էսօր հանուն արդարադատության ի՞նչ եք արել՝ հլը պատմեք։ Ի՞նչ են պատասխանելու․ երևի ասելու են՝ մենք երկու ժամ բանավիճեցինք ու կարողացանք հասնել նրան, որ Քոչարյանի տղու՝ պատգամավոր Լևոն Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը՝ չբացակայելու մասին ստորագրությունը, չվերացվի։
Երևի կհարցնեն՝ ինչի՞, ինչների՞դ էր պետք, փախչելո՞ւ էր երկրից։
Չէ, չէր փախչի, բայց պատկերացնո՞ւմ եք գնալու էր Ժնև, ելույթ ունենար Արցախում էթնիկ զտման, բռնագաղթի մասին, թշնամի պետությանը ինչ ասես՝ ասեր։
Հա, բայց դրա ինչի՞ն եք դեմ։
Չէ ո՞նց, բա Նիկոլին դեմ ա։
Տղերք, բայց ոնց որ մոռացաք, որ երկու օր առաջ բաց թողեցինք ադրբեջանցի դիվերսանտին, մեղադրանքները վրից հանիք, առոք-փառոք ճամփեցինք Ադրբեջան։ Բա, մեր թշնամին էր, զենքով մտել էր մեր երկիր, դրան թողիք, էս տղուն պահում եք ստեղ, որ չէթա, դրանց բան չասի՞։
Պատկերացնում եմ, որ աչքերը կկախի, բայց կմտածի, կարող է Փաշինյանենց տնից զանգ լինի դատախազ Արթուր Դանիելյանին (դե ասում են՝ մոտ են) ու ասեն՝ էսօր էլ ապրես։
Ասենք Կարեն Ֆարխոյանը դատական նիստից հետո հոգնած գնում է տուն, նիստ է արել, դատախազների, վստահ լինելով, որ Փաշինյանենց սրտի ուզածը կատարել է, ուղիղ եթերով, մի քանի «քաղցր խոսք» էլ էսօր վաստակել ու հոգնած գնում է տուն․ տնեցիքն ի՞նչ են ասելու։ Երևի ասելու են՝ կլինի՞ դու մի օր նենց որոշում կայացնես, որ անակնկալ լինի, դրանց ուզածով չլինի, գոնե երես ունենանք։
Իհարկե՝ հումոր է, որովհետև էդ դատախազների հարևանները, վստահ եմ՝ ճանաչում են իրենց էլ, տեղյակ են դատերից էլ, դիվերսանտից էլ ու դժվար թե խորանան թեմայի մեջ ու դժվար երջանիկ լինեն, որ տենց հարևան ունեն։ Դատավորին էլ ճանաչում են արդեն շատ երկար ու տնեցիք, վստահ եմ, լավ գիտեն, թե ինչ թուք ու մուրով, ինչ եղանակով ու ինչ գումար է վսատակում տունը պահելու համար։ Բայց, այսքանը միևնույն է՝ շարունակաբար տեսնելուց հետո էլ մտածում եմ․ լավ ինչքա՞ն կարող են, որտե՞ղ է, էլի, էդ սահմանը, որից էն կողմ չեն անցնի։ Չէ, մեզ համար չէ, Քոչարյանի, կամ իր որդու համար չէ, ոչ էլ մեր երկրի, պետության, իրենց համար, իրենց ընտանիքների, երեխեքի, որոնք մեղք չունեն, որ իրենց տանից մարդ կա, ով չունի սահման։
Մի հատ էլ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար կար, ասում էր՝ եկել եմ, որ ամեն ինչ անեմ, որ Քոչարյանը էլի չգա իշխանության։ Արեց, Քոչարյանը չեկավ, Փաշինյանը մնաց, գոհ են երևի Ջհանգիրյանից, դրա համար չդատվեց։
Լավ, դուք ո՞րտեղից եք կառավարվում»,- գրել է Հակոբյանը։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
Եկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ դուք հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալ...
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Barbie Signature շարքի նոր տիկնիկ՝ Ուիթնի Հյուսթոնի կերպարով
Մեղրիում կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս