Զախարովա. Փաշինյանի խոսքերը Հայաստանում հեղաշրջում իրականացնելու Ռուսաստանի կոչերի մասին որևէ հիմք չունեն
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը հանրապետությունում պետական հեղաշրջման մասին Ռուսաստանի ենթադրյալ կոչերի մասին որևէ հիմք չունեն, Մոսկվան երբեք նման բանի ակնարկ անգամ թույլ չի տվել։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հայաստանի վարչապետի այն պնդումները, որ դուք նշեցիք, որևէ հիմք չունեն։ Ռուս պաշտոնյաները երբեք չեն էլ ակնարկել օրինական ընտրված իշխանությունների տապալման մասին որևէ տեղ: Կուզենայի, որ Երևանի իշխանությունները, երբ խոսում են նման բաների մասին, հիշեն, որ մենք նման մոտեցում ենք դավանում Երևանի ներկայիս իշխանությունների և Երևանի նախորդ իշխանությունների և իսկապես ցանկացած ինքնիշխան պետության նկատմամբ:
Տրամաբանական հարց է առաջանում. նրանք, ովքեր հիմա Երևանում են, իրենք հավատարիմ են այս տրամաբանությանը այլ երկրների հետ կապվա՞ծ, թե՞ սեփական ներքաղաքական գործընթացների հետ կապված։
Ինձ թվում է, որ լավ կլիներ մտածել այս թեմայի շուրջ, մենք հիշում ենք նորագույն պատմությունը, որը եղել է քանի տարի առաջ։ Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները կարող են պարծենալ նույն մոտեցմամբ Հայաստանի նախկին ղեկավարության նկատմամբ»,- ամփոփել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Միևնույն ժամանակ, Զախարովան հիշեցրել է, որ Մոսկվան և Երևանը մնում են դաշնակիցներ, բայց «չգիտես ինչու, Երևանում ամենաքիչ ուշադրությունն են դարձնում դրան». «Նրանք խոշորացույցի տակ են նայում տեղեկատվական որոշ բաղադրիչին։ Մենք ունենք ժամանակի փորձարկված պաշտոնական հարաբերություններ, և դրա տակ կա իրավական հիմք»:


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
Եկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ դուք հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալ...
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Barbie Signature շարքի նոր տիկնիկ՝ Ուիթնի Հյուսթոնի կերպարով
Մեղրիում կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս