Պատժվում են մարդիկ, որոնք չեն գողացել. Վահան Քերոբյանը՝ Փաշինյանին
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կարծում է, որ պատժվում են մարդիկ, ովքեր չեն գողացել կամ ապացուցված չէ, որ գողացել են և ստացվում է՝ պարալիզացնում ենք ամբողջ պետական համակարգի աշխատանքը: Այս մասին նա նշեց կառավարության այսօրվա՝ փետրվարի 8-ի նիստում, որտեղ քննարկվում էր ինտենսիվ այգիների սուբսիդավորման ծրագիրը եւս 2 տարով երկարաձգելու մասին հարցը:
Հիշեցնենք, խոսքը էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցած ձերբակալությունների ու կալանավորումների մասին է:
«Վերջերս իրավապահների հայտնաբերած խախտումները վերաբերում են ընդամենը 234 միլիոն դրամի, որը ընդհանուր ծավալի 0.2 տոկոսն է, ընդ որում՝ այն չարաշահումները, որի մասին խոսք է գնում, ոչ թե գողության մասին է, այլ՝ շահառուների կողմից խարդախություին անելու մասին է։
Խարդախություն անելու համար, մեր կարծիքով, եթե պատժվում են մարդիկ, որոնք չեն գողացել կամ ապացուցված չէ, որ գողացել են, ստացվում է, որ մենք պարալիզացնում ենք ամբողջ պետական համակարգի աշխատանքը:
Հիմա մեր գյուղատնտեսական վարչությունները հարց են տալիս՝ մենք ինչպե՞ս շարունակենք աշխատել, որ վստահ լինենք, որ մեր ազնիվ աշխատանքը վերջում չի պատժվելու: Կարծում եմ՝ պետք է մշակութային փոփոխություններ անենք և հասկանանք՝ մենք թո՞ւյլ ենք տալիս, որ մարդիկ սխալներ թույլ տան երբեմն: Չնայած, ես վստահ եմ, որ այս պարագայում այդպիսի սխալներ էլ չկան»,- ասաց Քերոբյանը:
Փաշինյանը արձագանքեց. «Մեր մոտեցումը հետեւյալն է՝ պետական միջոցների գողություն տեղի ունեցե՞լ է, թե՞ ոչ: Ընթացակարգի խախտումը ուրիշ բան է, բայց պլանավորված չարաշահումը, յուրացումը, կաշառքը լրիվ այլ բան է։ Նախ՝ մեր ընթացակարգերը այնքան բարդ ու խճճված են, որ երբեմն սատանան էլ գլուխ չի հանի, թե ինչը ոնց է աշխատում, բայց սկզբունքը հետևյալն է՝ բյուջեից փող տարվե՞լ է, թե՞ չէ: Ընդ որում, էական չի՝ ով է տարել»,- ասաց նա։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Եկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ դուք հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալ...
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
Մեղրիում կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը
Barbie Signature շարքի նոր տիկնիկ՝ Ուիթնի Հյուսթոնի կերպարով
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս