Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ամբոխից Հռոմի պապի ուղղությամբ թևնոց են նետել Երաժշտական գործիք նվագելն ուղղակիորեն չի բարձրացնում է երեխայի ինտելեկտը Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Մայրը մայր է՝ այստեղ ոչինչ անել չես կարող, ես հասկանում եմ նրա մեկնաբանությունները ԱԺ նախագահը ընդդիմությանն առաջարկել է չխոչընդոտել նոր Սահմանադրության նախագծի հանրային քննարկմանը Հայաստանը՝ աշխարհի նոր AI հանգույց Խոստացիր ինձ, Ամերիկա Էլեկտրոնային հսկողություն՝ ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման նպատակով (տեսանյութ) Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկը Հայտնաբերվել է 402 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ) Հայաստանում կիրականացվի Ֆիզիկական արհեստական բանականության 7-ամյա ծրագիր Գերմանիայի ազգային հավաքականը Նիդերլանդների ընտրանուն հաղթեց 5-0 հաշվով

Ամբոխից Հռոմի պապի ուղղությամբ թևնոց են նետել Երաժշտական գործիք նվագելն ուղղակիորեն չի բարձրացնում է երեխայի ինտելեկտըԱռաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են տեղումներՄայրը մայր է՝ այստեղ ոչինչ անել չես կարող, ես հասկանում եմ նրա մեկնաբանություններըԱԺ նախագահը ընդդիմությանն առաջարկել է չխոչընդոտել նոր Սահմանադրության նախագծի հանրային քննարկմանըՀայաստանը՝ աշխարհի նոր AI հանգույցԽոստացիր ինձ, ԱմերիկաԷլեկտրոնային հսկողություն՝ ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման նպատակով (տեսանյութ)Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկըՀայտնաբերվել է 402 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Հայաստանում կիրականացվի Ֆիզիկական արհեստական բանականության 7-ամյա ծրագիրԳերմանիայի ազգային հավաքականը Նիդերլանդների ընտրանուն հաղթեց 5-0 հաշվովՈւկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի Ուֆա և Սալավաթ քաղաքների ուղղությամբԻՀՊԿ հարված է հասցրել Բահրեյնի ռազմաբազայում տեղակայված ամերիկյան կայաններինԵթե քաղաքում օրեր շարունակ ունենում ենք 10-բալանոց խցանում, դա նյարդայնացնող էՍևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը (տեսանյութ)Ջերմուկ քաղաքում քաղաքացիները տեսանկարահանում մայր արջին՝ իր ձագերի հետ (տեսանյութ)Լեհաստանի ՍԴ պաշտոնանկ արված նախագահը կարող է կալանավորվելՄինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառելու նախագիծըԵրևանի հանրային տրանսպորտում ստվեր չունենքՌոբերտ Արզումանյանը միացել է Գևորգ Ղազարյանի նախաձեռնությանըԻրանը մեղադրել է ԱՄՆ-ին հարվածների հաջորդ փուլին նախապատրաստվելու մեջԳերմանիայի արտաքին գործերի նախարարը կժամանի ՀայաստանԱԺ նախագահը չի կիսում Արմեն Գրիգորյանի եզրահանգումներըԽնդրի լուծման ճանապարհները պետք է քաղաքապետարանի մեր գործընկերները գտնեն․ Ռուբինյանը՝ Երևանի խցանումների մասինՆուբարաշեն ՔԿՀ-ում հայտնաբերվել են հոգեմետ դեղահաբերՆորայր Մեհրաբյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 18-ինԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանի դեմ պատերազմը ձգձգվի տարիներ. ՎենսՈղբերգական դեպք ԱրգենտինայումՏրևի շատրվանի մեջ նետած մետաղադրամների քանակը նվազել էԺոզե Մոուրինյուն հույսեր չի կապում երկու պաշտպանների հետՄոսկվան չպետք է խոչընդոտի Եվրոպայի հետ Հարավային Կովկասի երկրների մերձեցմանըԲրազիլիայում ընտանիքը ինքնաթիռում մոռացել է իր 7-ամյա որդունՍերխիո Ռամոսը կարող է վերադառնալ հայրենիք և համալրել Մալագայի շարքերըՀայաստան անձնական օգտագործման ապրանքների՝ առանց մաքսատուրքի ներմուծման չափաքանակներըՀրդեհ Արմավիր քաղաքում․կանխվել է հրդեհի տարածումը դեպի շինության մյուս հատվածներՔրեական ոստիկանները ապօրինի արդյունահանման երկու դեպք են բացահայտել Լոռու մարզի Քարինջ գյուղում (տեսանյութ)Գենդերային հավասարության և կանանց ու աղջիկների իրավունքների հարցերով Կոպենհագենի գագաթնաժողովՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում էՈւԵՖԱ-ն ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրել է Ֆիլիպ Դիալոյի թեկնածությունըԳորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց էՆԳՆ նախկին պաշտոնյա, «Ոսկե գնդապետ» Զախարչենկոն, ով կրում է 16 տարվա ազատազրկման պատիժ, ամուսնացել է իր փաստաբանի հետԳրիգորի Լեպսի նախկին ընկերուհի Ավրորա Կիբան ամուսնացել է Ադրբեջանի նախագահի զարմիկի հետ (լուսանկարներ)38 երկրներ զգուշացրել են Ուկրաինայում միջուկային վթարի աճող վտանգի մասինՌուսաստանը ենթարկվել է 1441 ԱԹՍ-ի զանգվածային հարձակման, 800-ը՝ Մոսկվայի ուղղությամբԱրմեն Գրիգորյանին ՔՊ-ից հեռացնելու հարց չի քննարկվում․ Հասմիկ ՀակոբյանՈսկու հանքավայրից հափշտակել է 13 տոննա հանքաքար, որից 3 տոննան տեղափոխել է լաբորատորիա և կորզել ոսկինՇենքերը չեն ստեղծում խցանումներ, մարդկանց ավտոմեքենաներն են ստեղծում խցանումներԽափանումներ ՊԵԿ–ի e-invoicing համակարգի աշխատանքումԱնկախության հռչակագիրը Սահմանադրության մեջ զետեղելու օրակարգն արդեն ժամանակավրեպ է

Փաշինյանն իր մեղքը գցում է բոլորի վրա, այդ թվում՝ նախկին նախագահների. շոուն հենց դրա համար էր կազմակերպվել. Վարդանյան

44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին Նիկոլ Փաշինյանի հարցաքննվելը կազմակերպվել էր՝ մեղքը այլոց վրա բարդելու եւ նոր զիջումների նախապատրաստելու համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Մենք փորձում ենք մեկնաբանել մարդու, որը սեպտեմբերի 26-ին ասում էր՝ ունի այնպիսի փաստեր, որոնք կկազմաքանդեն Ադրբեջանը, հետեւաբար որեւէ իմաստ չեմ տեսնում նրան դետալներով անդրադառնալու: Մենք գործ ունենք իշխանության մի ներկայացուցչի հետ, որը հարյուրավոր ստեր է ասել: Ես չէի ակնկալում, որ որեւէ ճշմարտություն կհնչի այնտեղ, եւ իմ ակնկալիքը արդարացվել է: Ես պարզապես ուզում եմ հասկանալ, թե հիմա ի՞նչ գործընթացներ են կատարվում, որովհետեւ մենք տարբեր գնահատականներ կարող ենք ունենալ Հայաստանի տարբեր նախագահների վերաբերյալ, բայց ակնհայտ է մի բան, երբեք այս վիճակում չենք եղել, նախագահներից որեւէ մեկը Արցախն Ադրբեջանի կազմում չի ճանաչել, Արցախը երբեք շրջափակված չի եղել: Նա իր մեղքը գցում է բոլորի վրա, այդ թվում՝ նախկին նախագահների: Այս շոուն հենց դրա համար էր կազմակերպվել»,- նշեց Քրիստինե Վարդանյանը։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ քննիչ հանձնաժողովն այդ կազմով չի կարող արդարացիորեն եւ անաչառորեն քննել 44-օրյա պատերազմի հանգամանքները.

«Քննիչ հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են՝ մեղավորներ նշանակելու համար: Այդ մեղավորների ցանկն իրենք վաղուց ունեն, եւ դրանք բոլորն են, բացի՝ Նիկոլ Փաշինյանից: Փորձ է արվում հանրության մեջ ներարկել անզորության զգացում: Մեր ամենամեծ հաղթանակը փորձում է ստվերել, տպավորություն ստեղծել, թե այն երբեք էլ չի եղել, եւ մենք չունենք ներուժ պահելու այժմյան ունեցածը: Եթե Հայաստանում 5 տարի առաջ տեղի է ունեցել իշխանազավթում, անտրամաբանական է 5 տարի ամբողջական իշխանություն ունեցող ուժի համար՝ գալ եւ եթերում հնչեցնել մեղադրանքներ: Նրանց որեւէ բան չի խոչընդոտում դատական կարգով պարզել ճշմարտությունը եւ դատապարտել մեղավորներին: Սակայն քանի որ նրանք արդար դատաքննությամբ չեն կարողանում պարզել մեղավորներին, իրենք հույսը քարոզչական մեքենայի վրա են դրել, այնքան ստեն, մինչեւ մարդիկ կհավատան»:

Անդրադառնալով նախկին նախագահների մասին ԼՂ բանակցությունների առնչությամբ Փաշինյանի հայտարարություններին, պատգամավորն ասաց. «Լեգիտիմության խախտում չի եղել, կամ բանակցությունից Արցախին դուրս թողնելու խնդիր չի եղել, մենք ունեցել ենք կայուն բանակցային գործընթաց, եւ Հայաստանի ներսում կայունություն»:

Հիշեցնենք, որ դեռ ապրիլին Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել ընդդիմությանը՝ իրեն հարցաքննել քննիչ հանձնաժողովում: «Խնդրում եմ, եկեք ինձ հարցաքննեք, եկեք հարցաքննեք քննիչ հանձնաժողովում»,-ասել էր նա:

Խորհրդարանական այդս քննիչ հանձանժողովը պատերազմից մեկուկես տարի անց է ստեղծվել։ Քննությունն իրականացնում են միայն իշխանական պատգամավորները։ Ընդդիմությունը բոյկոտել է բոլոր նիստերը: Այսօր եւս ընդդիմությունը բոյկոտել էր հանձնաժողովի նիստը, քանի որ դա համարում է «շոու», որի նպատակը «Փաշինյանի վրայից քաղաքական պատասխանատվությունը հեռացնելն է»։