Արմեն Աշոտյանի կալանքի միջնորդության քննությունը պետք է ենթարկվեր հրապարակային քննության. Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի գնահատմամբ՝ Արմեն Աշոտյանի խափանման միջոցի պայմանների խախտելու հիմքով ձերբակալման և կալանքի ներկայացնելու հետ կապված քննչական մարմնի հայտարարությունը և հրապարակած ձայնագրությունը պետք է լինեին համոզիչ։
Նա, մասնավորապես, Facebook-ի իր էջում գրել է. «Հատկապես հաշվի առնելով, որ ձերբակալումը տեղի ունեցավ արդեն իսկ տևական ժամանակ նախաձեռնված վարույթով: Անհրաժեշտ էր ցույց տալ [հստակ] ազատությունից զրկելու հետ չկապված տևական ժամանակ ընտրված կոնկրետ խափանման միջոցի` բացակայելու արգելքի պայմանների և այդ պայմանները խախտելու միջև կապը:
Մարդու անձնական ազատության իրավունքի սահմանափակման համար պետությունն ակնհայտորեն պարտավոր է ապահովել իր գործողությունների հստակություն ու հիմնավորումների բարձր աստիճանը:
Այս պայմաններում կալանքի միջնորդության քննությունը պետք է ենթարկվեր հրապարակային քննության, առավել ևս, որ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքը տալիս է նման հնարավորություն: Ավելին, այս կարգավորումը նոր օրենսդրության հիմնարար արժեքներից է:
Կոնկրետ դեպքում չի կարող լինել նաև նախաքննության գաղտնիքի հարց, քանի որ քննչական մարմինն ինքը արդեն գործի հանգամանքները հանրայնացրել է:
Այս պարագայում հիմնավորման բեռը պետության պարտավորությունն է:
Քննչական մարմնի հայտարարությունն ունի նաև փաստաբանի ինստիտուտը վարկաբեկող և վտանգներ պարունակող ձևակերպումներ ու մասեր: Նման բնույթի հայտարարությունները, ձևակերպումները պետք է բացառվեն առհասարակ»:
Հիշեցնենք՝ Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվել է։ Նրան տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»
Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հաղթանակ»- ի թեկնածուներն ու համակիրները հարկադրել են քվեարկել իր...
Ի՞նչ միտումներ կան անշարժ գույքի շուկայում