ՔՊ-ն 523 նվեր է ստացել. հատնի չէ՝ ումից, ինչի դիմաց, նախկինում սրան ասում էինք կոռուպցիա. Թագուհի Թովմասյան
Ժողովրդավարության ներքին սպառնալիքները առկա են Հայաստանում: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, Երևանում ընթացող Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ նշեց ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ՀՀ-ում թիվ մեկ բրենդ հռչակված ժողովրդավարությանը սպառնացող վտանգներ չկան:
«Կոռուպցիայի եւ դատական անկախության մասին բարձրաձայնումները դուք բոլորդ լսել եք, նաեւ «Թրանսփարենսի ինթերնեշնլի» արձանագրած հետընթացի մասին: Դրանք հենց այն ցուցանիշներն են, որոնք սպառնում են ՀՀ-ում ժողովրդավարությանը
Այո, Հայաստանում կար փոփոխությունների կարիք եւ դրա համար եղավ հեղափոխությունը: Բայց թղթի վրա արձնագրել, իսկ իրական կյանքում դա չունենալ, դա չի նշանակում, որ մեզ մոտ եղավ փոփոխություն: Ես կուզենամ, որ իսկապես այն, ինչ խոստացել է իշխանությունը, այդպիսի կյանքով ապրի եւ այդ նարատիվները կյանքի կոչի, որովհետեւ միայն լոզունգներով հնարավոր չէ կառավարել երկիրը»,-ասաց Թովմասյանը:
Անդրադառնալով ընտրություններին ընդդիմադիր գործիչն ասաց. «Այս պահին Վանաձորում ամենաշատ ձայն հավաքած ուժը ներկայացնող անձը, որը կարող էր ընտրվել քաղաքապետ։ եւ հավանաբար կընտրվեր, եթե այս պահին կալանավորված չլիներ: Այսինքն քաղաքացու կամքի արտահայտությունը կարեւորող իշխանությունը կալանավորել է ամենաշատ ձայն հավաքած ուժի ղեկավարին: Սա սպառնալիք է ներքին ժողովրդավարությանը:
Նաեւ տարբեր համայնքներում ավագանու անդամները, որոնք պետք է կառավարեին կամ պետք է լինեին ավագանու անդամ, տարբեր սպառնալիքների պայմաններում ուղղակի հրաժարվեցին մանդատից, որ իրենց ազատությունը կարողանան վայելել: Այսինքն պետք է ընտրեին՝ կալանքը կամ մանդատը»:
Թովմասյանը նաեւ հիշեցրեց ՔՊ կուսակցության վարչության ընտրություններում կեղծիքների հայտնաբերումը. «Այս ամենից հետո ասել, որ ինչ-որ բան է փոխվել, ես այդ կարծիքին չեմ, մենք այլ ակնկալիք ու սպասելիք ունեինք:
Շատ է խոսվում, որ կուսակցությունների ֆինանսավորումը եւ անկախությունը առաջնային են, բայց մենք ծանոթացանք ՔՊ-ի վերաբերյալ անկախ աուդիտորական կազմակերպության եզրակացությանը, ես մի թիվ եմ մտաբերում այս պահին, որ 523 նվեր էր ստացել կուսակցությունը, անհայտ է ումից, ինչ հանգամանքներում եւ ինչի դիմաց են տրվել: Առաջ դրան անվանում էին կոռուպցիա: Հիմա էլ պետք է ձեւակերպումն այդպես լինի»,-ասաց Թագուհի Թովմասյանը:


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հաղթանակ»- ի թեկնածուներն ու համակիրները հարկադրել են քվեարկել իր...
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»