Փաշինյանը սարսափում է այն արձագանքից, որին կարժանանա, երբ բացահայտվեն մանրամասները․ Լևոն Զուրաբյան
Փաշինյանը համաձայնել է, որ Արցախի ինտեգրվի Ադրբեջանի ունիտար պետության մեջ, որպես Խանքենդիի և Ագդերեի ադրբեջանական շրջաններ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
Նա նշել է.
«ՓԱՇԻՆՅԱՆԱԿԱՆ ՍՈՒՏ ՀԱՄԱՐ 1
Մայիսի 22-ի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե «եթե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը, դա ներառո՞ւմ է Արցախը, թե ոչ, դուք դրանով Արցախը ճանաչե՞լ եք Ադրբեջանի մաս, թե ոչ», պատասխանել է. «Հայաստանի այսօրվա կառավարությունը ինչ ասի-չասի, ՀՀ բոլոր կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:
Փաշինյանը սուտ է ասում։ Հայաստանի միակ ղեկավարը, որը պաշտոնապես համաձայնել է հակամարտության այնպիսի լուծման, որով Լեռնային Ղարաբաղը ճանաչվում է Ադրբեջանի մաս, եղել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը առանց վերապահումների ընդունել է 1998 թվականի «Ընդհանուր պետություն» ծրագիրը։
Հանուն ճշմարտության, սակայն, պետք է արձանագրել, որ այն ծրագիրը, որին համաձայնություն է տվել Ռոբերտ Քոչարյանը, համեմատել անգամ հնարավոր չի Արցախի համար այն կործանարար պլանի հետ, որին համաձայնել է Նիկոլ Փաշինյանը։
Բան այն է, որ «Ընդհանուր պետություն» ծրագրի հիմքում ընկած էր Արցախի՝ «դե յուրե Ադրբեջանի կազմում, դե ֆակտո անկախ» կարգավիճակի սահմանումը։ Այդ ծրագրով Արցախը ունենալու էր սեփական խորհրդարան, որը իրավասու էր լինելու արգելել Ադրբեջանի օրենքների գործածությունը Արցախի տարածքում, Ադրբեջանի ուժային կառույցները իրավունք չէին ունենա մտնել Արցախի տարածք առանց Արցախի համաձայնության, Արցախը կունենար սեփական բանակ, եւ այլն։
Իսկ Փաշինյանը համաձայնել է, որ Արցախի ինտեգրվի Ադրբեջանի ունիտար պետության մեջ, որպես Խանքենդիի եւ Ագդերեի ադրբեջանական շրջաններ, որոնց ամբողջ ղեկավարությանը, ներառյալ դատախազությունը եւ ոստիկանությունը նշանակվելու են Բաքվից։ Նման ընթացքի արդյունքը հայտնի է նախօրոք՝ Արցախի հայ բնակչության էթնիկ զտումը, եթե ոչ ջարդերով արտաքսումը։
Փաշինյանը սարսափում է այն արձագանքից, որին կարժանանա իր խայտառակ որոշումը, երբ բացահայտվեն այս բոլոր մանրամասները։ Հետեւաբար, նա փորձում է հերթական Նիկոլական «կռուտիտով» իր որոշման պատասխանատվությունը դնել Հայաստանի նախկին ղեկավարների վրա, փորձելով համոզել մեր հասարակությանը, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել են իրենից առաջ եղած ղեկավարները։ Սուտասանը «մոռանում» է մեր հասարակությանը հայտնել մի «փոքր մանրուք»։ Բան այն, որ Ալմա֊աթյան հռչակագիրը Հայաստանը ստորագրել է եւ վավերացրել է 10 վերապահումներով, որոնցից հստակորեն հետեւում է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը Հայաստանի կողմից չի տարածվում Լեռնային Ղարաբաղի վրա՝ խորհրդային Ինքնավար մարզի սահմաններում։
Դե գնահատեք ստախոսին»։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հաղթանակ»- ի թեկնածուներն ու համակիրները հարկադրել են քվեարկել իր...
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»