Նիկոլ Փաշինյանը չունի արժեհամակարգ. Նա ունի առաջադրանք եւ լուծում է երեք խնդիր. քաղտեխնոլոգ
2020 թվականի պատերազմի արդյունքում Հայաստանը կապիտուլյացիայի ենթարկվեց եւ այսօր արդեն որոշ շրջաններ Ադրբեջանին են հանձնված, եւ որպեսզի Նիկոլ Փաշինյանն արդարացնի իր կատարածը, բազմաթիվ մեկնաբանություններ է հորինում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե հայկական հայրենասիրության մոդելը սխալ է:
«Այսօր դրանք կարող են վերաբերել հայրենասիրությանը, վաղը կարող են վերաբերել, ասենք, երգուպարին, մյուս օրը՝ երկրագնդի՝ Արեւի շուրջ պտտվելու հանգամանքներին: Նա ցանկացած թեմա կարող է բերել՝ արդարացնելու համար տեղի ունեցաը, ասելու, որ 2020-ին պարտվեցինք, որովհետեւ մեղավոր էր ժամանակին հայրենասեր չդաստիարակված ազգը, մեղավոր էր 5-րդ շարասյունը, 100 դոլարով թշնամուն տեղեկություններ հայտնող դավաճանները, դասալիքները, մեղավոր էր ընդդիմությունը, մեղավոր էր Ռուսաստանը, բոլորը, բացի իրենից: Եթե այս հայտարարություններն արվեին 2018-ի իշխանափոխությունից հետո, դեռ կարելի էր քննարկել, այս 5 տարվա գործունեությունը ցույց է տվել,որ վարչապետի որեւէ ասած իմաստ չունի քննարկել»,-ասաց նա:
Բադալյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ նման բաներ հնչեցնելով կարող է ընտրություններում նորից քվե ստանալ:
«Նա ասում է՝ կան վատ ղարաբաղիցներ եւ լավ հայաստանցիներ: Ղարաբաղը մեզ պետք չի, հանձնենք եւ պաշտպանենք այն, ինչը մեզ դեռ թույլ են տալիս պաշտպանել՝ Հայաստանը: Սա սեւ ու սպիտակի բաժանման մի այլ տարբերակն է, սեւերը ղարաբաղիցներն են, սպիտակները՝ հայաստանցիները: Սեւը Ղարաբաղն է, սպիտակը՝ Հայաստանը»,-ընդգծեց քաղտեխնոլոգը:
Ինչ վերաբերում է արժեհամակարգին, որի մասին խոսում է Փաշինյանը, Արմեն Բադալյանն ասաց. «Ինքն ընդհանրապես արժեհամակարգ չունի: Ինքը արժեհյամակարգի մասին խոսելով լուծում է երեք հարց. Արցախը թողնել Ադրբեջանի կազմում ինքնավարության կամ զրո ինքնավարության կարգավիճակով, Հայաստանից դուրս բերել ռուսական բազան եւ թեքվել դեպի Արեւմուտք, եւ Զանգեզուրի միջանցքը հանձնել Արեւմուտքին: Նա այս խնդիրները պետք է կատարի, քանի որ Արեւմուտքն իրեն դրա համար է բերել: Նրա բոլոր արտահայտություններն ուղղված են այս երեք խնդիրների կատարմանը: Դրածոները արժեհամակարգ չունեն, ունեն առաջադրանք, որը պետք է կատարեն»:


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հաղթանակ»- ի թեկնածուներն ու համակիրները հարկադրել են քվեարկել իր...
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»