«Հիշեցման նպատակն այս է. եթե այն ժամանակ չէիք լսում, հիմա գոնե լսեք». Արմեն Աշոտյան
Հիշողության թարմացումների շարքս ոչ մուննաթ է, ոչ էլ սեփական անձս կարեւորելու առիթ: Այսպիսի գրառմամբ է հանդես եկել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Սակայն ոչ հեռավոր անցյալը կեղծելու, մոռանալու, ուրանալու, խմբագրելու, ֆռացնելու, սվաղելու, սղացնելու, նենգափոխելու խղճուկ փորձերը մշտապես հանդիպելու են ճշմարտության նմանատիպ սեանսների։
2018-ի մայիսի մեկին Նիկոլի ընտրության դեմ իմ ելույթը Հանրապետության Հրապարակում ուղիղ եթերով դիտող բազմահազարանոց հավաքին ժողովված մարդիկ կրկին աշխուժացան, էկրանին հեռարձակվող իմ ելույթին միջնամատեր ցույց տվեցին եւ բղավեցին. սիկտիր:
Ինձ հայհոյում էին, սարքում «ազգի դավաճան», թաղում, սիգարետ հանգցնում եւ «շեմուշկա չռթում» նկարներիս վրա։
Կյանքն ավելի դաժան գտնվեց սակայն…
Բայց ես չունեմ մխիթարություն, քանի դեռ երկիրս գլորվում է անդունդը եւ այդ գահավիժման մեղավորը պատժված չէ։
Վերջիվերջո, ինչպես քանիցս խոստովանել եմ, ես էլ եմ մեղավոր, որ այդ ժամանակ ինձ շատերը չէին լսում։
Բայց չմոռանաք, որ այդպես էր իր ճանապարհը հարթում արյունարբու եւ անբարո ստահակը, ով ընդամենը 2.5 տարի անց հանգեցրեց մոտ 5 000 նահատակների, Արցախի 80%-ի կորստի եւ ազգային աղետի, որն այլ կերպ, քան զուլում կոչել չի ստացվում։
Չէ, անցյալը երեսով չեմ տալիս։ Թեպետ ասելիք շատ ունեմ, բայց դրա ժամանակն ու սիրտը չունեմ։
Ոչ էլ սեփական պատասխանատվությունից եմ փախչում։ Այդպիսին երբեք չեմ եղել, անգամ ուրիշի բեռն եմ վրաս վերցրել։
Հիշեցման նպատակն այս է. եթե այն ժամանակ չէիք լսում, հիմա գոնե լսեք։ Ու եթե ոչ ինձ, ապա գոնե ձեր խիղճը»,- գրել է նա։


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք
Ջամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան
Իրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
Աշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակը
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս