Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նախարար Դավիթ Թադևոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սթենֆորդի համալսարան Թրամփը Ֆիլիպիններում մասնակցելու է ASEAN գագաթնաժողովին Ամբոխից Հռոմի պապի ուղղությամբ թևնոց են նետել Երաժշտական գործիք նվագելն ուղղակիորեն չի բարձրացնում է երեխայի ինտելեկտը Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Մայրը մայր է՝ այստեղ ոչինչ անել չես կարող, ես հասկանում եմ նրա մեկնաբանությունները ԱԺ նախագահը ընդդիմությանն առաջարկել է չխոչընդոտել նոր Սահմանադրության նախագծի հանրային քննարկմանը Հայաստանը՝ աշխարհի նոր AI հանգույց Խոստացիր ինձ, Ամերիկա Էլեկտրոնային հսկողություն՝ ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման նպատակով (տեսանյութ) Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկը Հայտնաբերվել է 402 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)

Նախարար Դավիթ Թադևոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սթենֆորդի համալսարան Թրամփը Ֆիլիպիններում մասնակցելու է ASEAN գագաթնաժողովինԱմբոխից Հռոմի պապի ուղղությամբ թևնոց են նետել Երաժշտական գործիք նվագելն ուղղակիորեն չի բարձրացնում է երեխայի ինտելեկտըԱռաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են տեղումներՄայրը մայր է՝ այստեղ ոչինչ անել չես կարող, ես հասկանում եմ նրա մեկնաբանություններըԱԺ նախագահը ընդդիմությանն առաջարկել է չխոչընդոտել նոր Սահմանադրության նախագծի հանրային քննարկմանըՀայաստանը՝ աշխարհի նոր AI հանգույցԽոստացիր ինձ, ԱմերիկաԷլեկտրոնային հսկողություն՝ ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման նպատակով (տեսանյութ)Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկըՀայտնաբերվել է 402 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Հայաստանում կիրականացվի Ֆիզիկական արհեստական բանականության 7-ամյա ծրագիրԳերմանիայի ազգային հավաքականը Նիդերլանդների ընտրանուն հաղթեց 5-0 հաշվովՈւկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի Ուֆա և Սալավաթ քաղաքների ուղղությամբԻՀՊԿ հարված է հասցրել Բահրեյնի ռազմաբազայում տեղակայված ամերիկյան կայաններինԵթե քաղաքում օրեր շարունակ ունենում ենք 10-բալանոց խցանում, դա նյարդայնացնող էՍևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը (տեսանյութ)Ջերմուկ քաղաքում քաղաքացիները տեսանկարահանում մայր արջին՝ իր ձագերի հետ (տեսանյութ)Լեհաստանի ՍԴ պաշտոնանկ արված նախագահը կարող է կալանավորվելՄինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառելու նախագիծըԵրևանի հանրային տրանսպորտում ստվեր չունենքՌոբերտ Արզումանյանը միացել է Գևորգ Ղազարյանի նախաձեռնությանըԻրանը մեղադրել է ԱՄՆ-ին հարվածների հաջորդ փուլին նախապատրաստվելու մեջԳերմանիայի արտաքին գործերի նախարարը կժամանի ՀայաստանԱԺ նախագահը չի կիսում Արմեն Գրիգորյանի եզրահանգումներըԽնդրի լուծման ճանապարհները պետք է քաղաքապետարանի մեր գործընկերները գտնեն․ Ռուբինյանը՝ Երևանի խցանումների մասինՆուբարաշեն ՔԿՀ-ում հայտնաբերվել են հոգեմետ դեղահաբերՆորայր Մեհրաբյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 18-ինԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանի դեմ պատերազմը ձգձգվի տարիներ. ՎենսՈղբերգական դեպք ԱրգենտինայումՏրևի շատրվանի մեջ նետած մետաղադրամների քանակը նվազել էԺոզե Մոուրինյուն հույսեր չի կապում երկու պաշտպանների հետՄոսկվան չպետք է խոչընդոտի Եվրոպայի հետ Հարավային Կովկասի երկրների մերձեցմանըԲրազիլիայում ընտանիքը ինքնաթիռում մոռացել է իր 7-ամյա որդունՍերխիո Ռամոսը կարող է վերադառնալ հայրենիք և համալրել Մալագայի շարքերըՀայաստան անձնական օգտագործման ապրանքների՝ առանց մաքսատուրքի ներմուծման չափաքանակներըՀրդեհ Արմավիր քաղաքում․կանխվել է հրդեհի տարածումը դեպի շինության մյուս հատվածներՔրեական ոստիկանները ապօրինի արդյունահանման երկու դեպք են բացահայտել Լոռու մարզի Քարինջ գյուղում (տեսանյութ)Գենդերային հավասարության և կանանց ու աղջիկների իրավունքների հարցերով Կոպենհագենի գագաթնաժողովՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում էՈւԵՖԱ-ն ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրել է Ֆիլիպ Դիալոյի թեկնածությունըԳորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց էՆԳՆ նախկին պաշտոնյա, «Ոսկե գնդապետ» Զախարչենկոն, ով կրում է 16 տարվա ազատազրկման պատիժ, ամուսնացել է իր փաստաբանի հետԳրիգորի Լեպսի նախկին ընկերուհի Ավրորա Կիբան ամուսնացել է Ադրբեջանի նախագահի զարմիկի հետ (լուսանկարներ)38 երկրներ զգուշացրել են Ուկրաինայում միջուկային վթարի աճող վտանգի մասինՌուսաստանը ենթարկվել է 1441 ԱԹՍ-ի զանգվածային հարձակման, 800-ը՝ Մոսկվայի ուղղությամբԱրմեն Գրիգորյանին ՔՊ-ից հեռացնելու հարց չի քննարկվում․ Հասմիկ ՀակոբյանՈսկու հանքավայրից հափշտակել է 13 տոննա հանքաքար, որից 3 տոննան տեղափոխել է լաբորատորիա և կորզել ոսկինՇենքերը չեն ստեղծում խցանումներ, մարդկանց ավտոմեքենաներն են ստեղծում խցանումներ

ՀՀ-ն երբեք տարածքային նկրտումներ չի ունեցել Ադրբեջանական Հանրապետության նկատմամբ․ ՀՀԿ

Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունումը չի կարող հակասել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը։

Ասված է Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարության մեջ․

«Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը ի արձագանք Նիկոլ Փաշինյանի այսօր ԱԺ-ում հնչեցրած մոտեցումների, այն է. «Հայաստանի Հանրապետությունը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնը կանի՝ Հայկական ԽՍՀ ամբողջ տարածքը ճանաչելով որպես Հայաստանի Հանրապետություն» և « …որ պայմանագրին կցվեն Հայկական եւ Ադրբեջանական ԽՍՀ-ների՝ ԽՍՀՄ կողմից հաստատված քարտեզները՝ որպես երկու երկրների տարածքային ամբողջականության հիմք»:

Հայտարարում է՝

1. Հայաստանի Հանրապետությունն երբեք տարածքային նկրտումներ չի ունեցել Ադրբեջանական Հանրապետության նկատմամբ և երբեք նրա տարածքային ամբողջականությունը հարցականի տակ չի դրել:

2. Ադրբեջանական Սովետական Սոցիալիստական Հանրապետության տարածքում այդ պահին գործող ԽՍՀՄ օրենսդրության համաձայն ստեղծվել են 2 պետություններ՝ Ադրբեջանական Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

3. «Պետական անկախության մասին» Ադրբեջանական Հանրապետության Սահմանադրական ակտով Ադրբեջանական Հանրապետությունը չի հանդիսանում Ադրբեջանական Սովետական Սոցիալիստական Հանրապետության իրավահաջորդը:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը թե իրավական առումով, թե փաստացի երբեք Ադրբեջանական Հանրապետության կազմում չի եղել:

5. 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմաթայի հռչակագրով Հայաստանի Հանրապետությունը միացել է 1991 թվականի դեկտեմբերի 8-ի ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագրին, որը ՝

• պարունակում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքների մասին դրույթ:

• ՀՀ Գերագույն Խորհրդի կողմից վավերացվել է վերապահումներով, որոնք վերաբերում են ժողովրդի ինքնորոշման իրավունքին:

• չի կարող հիմք հանդիսանալ Ադրբեջանական Հանրապետության սահմաններն Ադրբեջանական Սովետական Սոցիալիստական Հանրապետության սահմաններում ճանաչելու համար:

6. Տարածքային ամբողջականությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից Արցախյան հիմնախնդրի կարգավորման առաջարկված, բազմիցս արձանագրված հիմնարար սկզբունքներից մեկն է՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման հետ մեկտեղ, այն ինչ այս ընթացքում, միջազգային հանրության կողմից առաջարկված խաղաղ կարգավորման գործընթացը ոտնահարվել է՝

• Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ ուժի կիրառմամբ՝ 44-օրյա պատերազմով:

• Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտմամբ:

• Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անտեսմամբ՝ ներկայիս բանակցային գործընթացում:

7. Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում հայաստանա-ադրբեջանական հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի խնդրից Ադրբեջանի հարկադրանքով տարանջատելը, Արցախի Հանրապետությանը միայնակ թողնելն ու նրա անվտանգության երաշխավորի պարտականությունից հրաժարվելը անթույլատրելի, դավաճանությանը հավասարազոր քայլ է, ինչի մասին քանիցս զգուշացրել ենք:

Ուստի Ադրբեջանական Հանրապետության տարածքային ամբողջականության ընդունումը չի կարող հակասել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի երաշխավորման, իրացման և ընթացող բանակցություններում փաստաթղթավորված բովանդակությամբ արտահայտվելու հրամայականին»: