Եթե Սիսիանում բռնաճնշումներ չլինեին ՔՊ-ն կստանար 25-30 % և ՀՀԿ-ն կհաղթեր. Աշոտ Անդրեասյան
Ես եղել եմ Սիսիան քաղաքում եւ տեսել եմ այն բոլոր ընտրակեղծիքները, բռնաճնշումները, որոնք եղել են գործող իշխանության կողմից եւ Սիսիանում եւ հարակից համայնքներում: Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հաղթանակի սերունդ» շարժման ղեկավար, ՀՀԿ անդամ Աշոտ Անդրեասյանը:
«Բազմաթիվ կուտակումներ են եղել գրեթե բոլոր ընտրատեղամասերի մոտ: բոլոր այն մարդիկ, որոնք եղել են թեկնածուներ, իրենց ներկայությամբ ապահովել են իրենց համագյուղացիների հոսքը դեպի ընտրատեղամասեր: Ն աեւ այնտեղ է եղել ՔՊ պատգամվոր Կարեն Համբարձումյանը, որն ինտենսիվ միջորդել է քաղաքցիներին գնալ ընտրության: Նա ընտրատեղամասում է եղել, կարելի է ասել, ընտրության ողջ ընթացքում:
Մենք նաեւ բազմաթիվ ընտրախախտումներ ենք արձանագրել, որոնք հրապարակվել են մամուլում: Իշխանությունն օգտագործել է իր վարչական ռեսուրսի 100 տոկոսը: Եթե նմանատիպ բռնաճնշումներ եւ վարչական ռեսուրսի չարաշահում չլիներ, ՔՊ-ն այնտեղ կհավաքեր 25-30 տոկոս, եւ ՀՀԿ-ն կհաղթեր:
Սա Նիկոլ Փաշինյանի եւ տեղում ՔՊ-ի համար շատ կարեւոր ընտրություններ էին, որովհետեւ այս ամենը ցույց է տալիս, որ Նիկոլ փաշինյանը եւ նրա կուսակից ընկերները ցայտնոտի մեջ են, մեծ վախ ունեն ցանկացած տեղում իշխանությունը կորցնելու, մեծ վտանգ են զգում: Որովհետեւ տեղում շփվելով քաղաքացիների հետ, ես մի մարդ չեմ տեսել, որ Նիկոլ Փաշինյանի կամ ՔՊ-ի անդամներից որեւէ մեկի հասցեին դրական մի խոսք ասեն: Նույնիսկ նշել են՝ գնալու ենք ընտրենք սրանց, որովհետեւ մեզ գործից կհանեն»,-ասաց Աշոտ Անդրեասյանը:
Նա նաեւ հավելեց, որ ընտրության օրը, որը համարվում է լռության օր, ՔՊ-ականները ֆեյսբուքին մեծ գումարներ վճարելով, տեղադրել են գովազդներ, իրականացրել են քարոզարշավ:
Անդրեասյանը համաձայն չէ, որ ՔՊ-ի հաղթանակի մեջ մեղադրում են տվյալ համայնքների բնակիչներին. «Եթե տեղում շփվեք մարդկանց հետ, կտեսնեք, թե ինչ տոտալ բռնաճնշումների են ենթարկվում ՔՊ-ի կողմից, թե ինչպես են նրանց վախեցնում գործից ազատելով: հետեւաբար, պետք է փաստել, որ այս իշխանությունները ընտրություններով չպետք է գնան, պետք է գնան այնպես, ինչպես եկել են: Դրանից հետո նիկոլիզմը պետք է վերացնել բոլորի միջից»:
Աշոտ Անդրեասյանը դրական հմարեց, որ ՀՀԿ-ն Սիսիանում հավաքել է 23 տոկոս եւ ավագանու 5 անդամ է ունենալու. «2021-ին ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ն Սիսիանում հավաքել էր 223 ձայն, իսկ հիմա մոտ 1600 ձայն, իսկ Սիսիան համայնքում՝ 2500 ձայն: Այսինքն երկու տարում մեր ձայները 8 անգամ ավելացել են»:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...