Դիվերսիայից հետո ադրբեջանցիները հենց այգիներում մարդ են տեսնում՝ կրակում են, չեն թողնում աշխատել. Սոս համայնքի ղեկավար
Մարտի 5–ին, ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով արցախցի երեք ոստիկանների սպանությունից հետո, ադրբեջանական կողմը պարբերաբար կրակում է Մարտունու շրջանի Սոս համայնքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող բնակիչների ուղղությամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սոս համայնքի ղեկավար Հունան Գրիգորյանը՝ անդրադառնալով երեկ խաղողի այգում էտման եւ մաքրման աշխատանքներ կատարելիս ադրբեջանցիների կողմից գյուղացիների ուղղությամբ անկանոն կրակոցներ արձակելուն։
«Դիվերսիայից հետո ադրբեջանցիները հենց այգիներում մարդ են տեսնում՝ կրակում են, չեն թողնում աշխատել։ Դեպքեր են եղել, երբ մարդկանց թիրախավորել են, կրակոցները բնակիչների ուղղությամբ են հնչել, բարեբախտաբար տուժողներ չեն եղել»,– ասաց Սոս գյուղի ղեկավարը՝ ընդգծելով, որ նույնիսկ ռուս խաղաղապահների ներկայությունը նրանց չի զսպում։
Սոս գյուղի ուղղությամբ ադրբեջանցիները սկսել են կրակել դեռ նախորդ տարվանից։ Գյուղում հիմնականում խաղողագործությամբ են զբաղվում, բայց այսօր բնակիչները չեն կարողանում խաղողի այգիների էտման աշխատանքները շարունակել։
«Խաղողի այգիներից ադրբեջանական դիրքերը 600–ից 1000 մետր հեռավորության վրա են։ Մինչեւ հարցը չլուծվի՝ գյուղացիները չեն կարող իրենց աշխատանքները շարունակել։ Անցյալ տարի սովորաբար օդ էին կրակում, թիրախավորման դեպքերը քիչ են եղել, գյուղատնտեսական աշխատանքները կատարվել են, բայց այս տարի ակտիվ կրակում են, թիրախավորում մարդկանց»,– ասաց Սոս գյուղի ղեկավար Հունան Գրիգորյանը։
Հիշեցնենք՝ երեկ՝ մարտի 26–ին, ադրբեջանական կողմը կրակել է ոչ միայն Սոս գյուղում խաղողի այգիներում աշխատող բնակիչների ուղղությամբ, այլեւ Թաղավարդ գյուղում ցորենի դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող բնակիչների ուղղությամբ։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ