Ժամկետանց քծնողի հետքերով․ Ռուբեն Հակոբյան
Չզարմանաք, եթե 44 օրյա պտերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահը վաղն «ապացուցի», որ Ստեփանակերտն ու Սյունիքը թշնամին չի կարողացել գրավել՝ Բունկերում հայտնված տիկնոջ հայտնի գործունեության արդյունքում ։
Կնոջ ամուսնու հրահանգով սույն ժամկետանց քծնողն արդեն հասցրել է պարտության մեջ մեղադրել հաղթանակներ ապահոված գեներալներին ու քաղաքական նախկին ղեկավարությանը... Ավելին՝ հասցրել է նաև փողոցի խուլիգանի կենսագրությամբ նորահայտ կոռուպցիոներին և ոլորտի հետ բացարձակ կապ չունեցող Պնախարարին համեմատել իրեն մարդամեջ բերած Վազգեն Սարգսյանի հետ...
Ողջունում եմ գեներալ Տիրան Խաչատրյանի՝ նենգ նպատակներ հետապնդող այս հանձնաժողով չներկայանալու որոշումը։ Եվ քանի դեռ հանձնաժողովը չի քննել ու հրապարակային համապատասխան գնահատական չի տվել քծնանքի օբեկտի տիկնոջ և մյուս քայլարածների ազատ դիրքավորմանը Հրամանատարական բարձրագույն կետում՝ Բունկերում, գործող հանձնաժողովը պետք է դիտարկել որպես պատերազմում պարտության հետքերը թաքցնող և դավադիր տեսություններ մշակող կառույց։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»