Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի նման դեպքերում է իրեն լավ զգում և իր հոգին թեթևանում
Zham.am-ը գրում է․ Ինչպես հայտնի է, Մարտի 1-ի դեպքերի արդյունքում զոհվեց 10 մարդ: Դա երկրի ողբերգությունն էր, այն ուներ պատճառներ, և այս հարցում մեղավոր էին բոլոր կողմերը:
Քանզի, երբ երկրում առաջանում է այդպիսի իրավիճակ, միակ մեղավորին փնտրելը ճիշտ լուծում չէ: Այլ հարց է, որ քաղաքական ուժերը, իրենց կուսակցական շահի տեսանկյունից իրար են մեղադրում նման դեպքերում, ինչը կուսակցական շահի տեսանկյունից, բնական երևույթ է:
Մենք չենք մտնի այդ դիսկուրսի մեջ, քանզի ինչպես նշեցինք, մեղքը միայն մեկինը չի կարող լինել, իսկ կուսակցական շահ չենք հետապնդում:
Արձանագրենք միայն, որ այդ դեպքերի «հերոսներից էր» Նիկոլ Փաշինյանը, ով ոչ միայն, փառք Աստծու, չզոհվեց, այլև նույնիսկ չվիրավորվեց: Ավելին, նույնիսկ տեղում չձեռբակալվեց, այլ ճողոպրեց իր ընկերներին թողնելով կռվի դաշտում:
2020 թվականին, նույնպես երկիրը ենթարկվեց ողբերգության: Այս անգամ հակամարտությունը ոչ թե ներհայաստանյան բնույթի էր, այլ արտաքին ագրեսիայի հետևանք:
Այդ դեպքերի արդյունքում, պաշտոնական տվյալներով զոհվեց մոտ 4000 հայ երիտասարդ: Մոտ 15 000 վիրավոր ունեցանք: Այսինքն տասնյակ հազարավոր հայ երիտասարդներ և նրանց մայրեր ողբերգության և սգի մեջ հայտնվեցին:Այստեղ էլ չի կարելի նշել միայն մեկ մեղավորի մասին: Իշխանությունը մեղադրում է ընդդիմությանը, վերջինս՝ իշխանությանը: Այս հարցում էլ կան շատ պատճառներ, բայց մի օրինաչափություն է արձանագրվում: Այստեղ էլ գլխավոր «հերոսներից է» Նիկոլ Փաշինյանը: Ընդվորում այստեղ էլ, փառք Աստծու, նա ոչ զոհվեց, ոչ էլ վիարավորվեց, իր զավակը մասնակցեց պատերազմին և, փառք Աստծու նույնիսկ չվիրավորվեց:
2022-ի սեպտեմբերին էլ մենք ունեցանք 200-ից ավել զոհ: Այսինքն, 20 անգամ ավելի շատ, քան 2008-ի մարտի մեկին: Բայց այս անգամ էլ, «հերոսների» շարքում էր Նիկոլ Փաշինյանը: Ասել, որ Փաշինյանն ուրախ է այդ զոհերից, կլինի հիմարություն: Աշխարհում ոչ մի երկրի ղեկավար կամ քաղաքական գործիչ չի ուզենա իր երկրին վատություն անել:
Բայց այդպես ստացվում է, երբ երկրի գրեթե բոլոր ողբերգական դեպքերի ամենաակտիվ դերում է լինում Նիկոլ Փաշինյանը:
Փաստացի, իրեն ձգում են մահերը, ողբերգությունները: Հենց այդ ժամանակ է իր արյունը տաքանում, և նա հայտնվում է իր բնական վիճակի մեջ:
Այդպիսի գործիչներ եղել են նաև այլ ժողովուրդների պատմությանբ մեջ: Եվ գրեթե բոլոր երկրները այդ գործիչների պատճառով մեծ ողբերգություններ են վերապրել:
Պարզապես դժվար է ասել, թե տարածքով և մարդկային քանակով Հայաստանը կկարողանա՞ գոյատևել, եթե Փաշինյանի նման գործչի իշխանությունը երկար շարունակվի: Պատասխանը հայտնի է՝ ոչ, քանզի նման փոքր երկրները ունեն սահմանափակ ռեսուրսներ, նման երևույթները հանդուրժելու համար:
Սա է իրականությունը:


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հաղթանակ»- ի թեկնածուներն ու համակիրները հարկադրել են քվեարկել իր...
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»