Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ամերիկյան կողմի մասնակցությամբ Զելենսկին պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետ Հայաստանում կբացվի «Ապացույցներից դեպի քաղաքականություն» լաբորատորիան Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում Նուբարաշեն վարչական շրջանի հանրային տարածքները կջրվեն ոռոգման ջրով (տեսանյութ) Ռուսաստանում արջերն սկսել են հայտնվել բնակելի շրջաններում Առաջին նոր երգ` հարսանիքից հետո Կանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին Առաջին հանդիպում` վերջին 10 տարվա ընթացքում «Սև թիկնոցը» վերադառնում է Երևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային LEED չափանիշներին համապատասխան Կոլիզեյը աշխատանքը մեկ օրով դադարեցրել է աշխատողի զոհվելու պատճառով Սի Ծինփինին կդիմավորեն «Էնդրյուս» ռազմաբազայում՝ ինքնաթիռի մոտ

Ամերիկյան կողմի մասնակցությամբ Զելենսկին պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետՀայաստանում կբացվի «Ապացույցներից դեպի քաղաքականություն» լաբորատորիանՎթարային ջրանջատում Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումՆուբարաշեն վարչական շրջանի հանրային տարածքները կջրվեն ոռոգման ջրով (տեսանյութ)Ռուսաստանում արջերն սկսել են հայտնվել բնակելի շրջաններումԱռաջին նոր երգ` հարսանիքից հետոԿանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալինԱռաջին հանդիպում` վերջին 10 տարվա ընթացքում«Սև թիկնոցը» վերադառնում էԵրևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային LEED չափանիշներին համապատասխանԿոլիզեյը աշխատանքը մեկ օրով դադարեցրել է աշխատողի զոհվելու պատճառովՍի Ծինփինին կդիմավորեն «Էնդրյուս» ռազմաբազայում՝ ինքնաթիռի մոտՓոքրիկ չինուհին ռուբիկ-կուբիկը լուծելու աշխարհի նոր ռեկորդ է սահմանելՔննարկվել են Հարավային Կովկասի երկրների էներգահամակարգերի փոխադարձ ինտեգրման և համագործակցության խորացման հնարավորություններըԽնամք իրականացնող հաստատություններում բռնության կանխարգելումը պետք է լինի առաջնահերթությունՁեր նվիրումը խաղաղությանը հսկայական հնարավորություններ կստեղծի Հայաստանի, Միացյալ Նահանգների և տարածաշրջանի համարՄԱԿ-ի հնացած կառուցվածքը չի արտացոլում աշխարհաքաղաքական իրողություններըԽաղաղությունը միայն պատերազմի բացակայությունը չէՎրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրերԽաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորումՀայաստանի և Իտալիայի պարագայում մշակութային կամուրջներն արդեն կառուցված ենՀայաստանի կանանց հավաքականը 7-րդ տուրում կմրցի Ադրբեջանի թիմի հետ«ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2026». զարգացնել որպես Հայաստանի ամենամեծ պետական կարիերայի կենտրոնՍերգեյ Մուրադյանը բաց կթողնի առաջիկա խաղերըԲյուջետային դեֆիցիտի ցուցանիշը հիասթափեցրել է Ջորջա ՄելոնիինԴեպի Եվրամիություն արտահանման կարողությունների զարգացման ուղղությամբ հետևողական քայլերը շարունակվում Են«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի գալիք ՏԻՄ ընտրություններում․ ԿԸՀԲրիտանական բիզնեսի դերը Հայաստանում ճիշտ բիզնես մշակույթի ձևավորման գործումՍուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերից մեկում հետևել է սննդի պատրաստման գործընթացինԴեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)Ֆրանսիան և Լատվիան բանակցություններ կսկսեն միջուկային զսպման նախաձեռնությանը միանալու շուրջWizz Air-ը կավելացնի Երևան-Պրահա ուղիղ չվերթների հաճախականությունը Պուտինը պատրաստ է Թրամփի հետ նոր հանդիպման. ՊեսկովՀՀ ԱԺ նախագահը և Իրանի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՌումինիայի նախագահը հայտարարել է, որ շահագրգռված է ամերիկյան զորքերի տեղակայմամբՀամբարձում Մաթևոսյանը մասնակցել է New York Climate Week 2026-ի շրջանակում բարձր մակարդակի քննարկմանըՎեց ամսով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվիՌուսաստանը կոչ է անում ԱՊՀ-ում զարգացնել համագործակցությունը կենսաանվտանգության ոլորտում1963 թվականին կառուցված Երևանի թիվ 133 մանկապարտեզն առաջին անգամ հիմնանորոգվում է (տեսանյութ)Մեկնարկել է «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնըՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննությանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով, ապա 4-6 աստիճանով կնվազիԲելգիայում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակըԱրճիսի թուզը շատ համեղ է. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալել (տեսանյութ)Մեկնարկում է Երգեհոնային երաժշտության IV միջազգային փառատոնըՍևան համայնքում ՏԻՄ ընտրությունները կկայանան 2026 թվականի նոյեմբերի 29-ինՀՀ-Թուրքիա երկաթուղին ամբողջությամբ կփոխի միջազգային լոգիստիկան (տեսանյութ)Ալիևը ներում է շնորհել Ֆրանսիայի քաղաքացուն
Կարծիք

Աղմկող ինքնախաբեության ճիրաններում․ Ռուբեն Հակոբյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Աղմկող ինքնախաբեության ճիրաններում

Թե դպրոցական և թե ուսանողական տարիներին, երբ մեր պատմության խոհանոցին տիրապետողները փաստերով, գործող անձերին անուն առ անուն թվարկելով համոզում-ապացուցում էին, որ մեր պարտությունների հիմնական պատճառը մեր ներսի դավաճանը, ագահը, իշխանատենչը, կրոնավորն է եղել, որ մենք պարտվել ենք մեր ներսի դավաճանին՝ չէի ուզում, ավելի ստույգ՝ ինձ ստիպում էի չհավատալ։ Բայց նորանկախ Հայաստանի այս երեք տասնամյակները ցույց տվեցին, որ Խորենացին, Րաֆֆին, Թումանյանը, Չարենցը, մյուս մեծերը խորությամբ են զգացել Նժդեհի հայտնաբերած հայի տականք տեսակի անզուգական լինելու ողջ «հմայնքը»… Տեսակ, ով իշխանատենչությամբ ու սրիկայությամբ պրկված, կարողացավ ծովերով շրջապատված մեր հայրենիքը դարերի ընթացքում մկրատել և, որպես շագրենի կաշի, վերածել թշնամիներով շրջապատված մի ափաչափ անկլավի, որն այսօր դեգերում է հերթական դավաճանի «ապագա կա»-ի կործանարար տիրույթում։

Ժամանակին Պարույր Սևակն իր «Ազգային սնապարծություն և ազգային արժանապատվություն» հոդվածում ճշգրտությամբ բացահայտել է, որ մենք, ընկելով «պոռոտախոսության, ինքնագովության ու սնապարծության» հետևից, հոտընկայսելով մեր ազգի «հերոսական» անցյալը՝ խեղդել ու թաքցրել ենք ինչպիսին լինելու մասին մեր իրական ձայնն ու պատկերը։ Եվ այսօր հայտնվել ենք ինքներս մեզ պարտադրած, դարերով անտեսած աղմկող ինքնախաբեության ճիրաններում։

Այո՛, վերջին երեսուն տարիները, որն սկսվեց արցախյան հզոր շարժումով, ասես որպես պատմական օրինաչափություն՝ ավարտվում է ոչ պակաս «հզոր» հակաարցախյան շարժմամբ։ Եվ այսօր էլ, պատմական ավանդույթի կրկնությամբ, պետությունը դեպի կործանում տանող դավաճանների պակաս չունենք։

Այո, մենք մե՛զ ենք պարտվել և թշնամին այն արձանագրել է որպես ի՛ր հաղթանակ։ Փորձել ենք ծածկադմփոց անել ու ինքնախաբեությամբ լռության մատնել մեր իսկ կողմից գործած բազմաթիվ սխալներ…

Փորձել ենք դրսերում պեղել-գտնել մեղավորների և երբեք մեր սխալներից դասեր չենք քաղել։

Եկեք հետադարձ հայացքով համառոտ անդրադառնանք վերջին երեսուն տարիների մեր պատմությանը և փորձենք հասկանալ, թե ինչու հայտնվեցինք այսպիսի «ապագա կա»-ի վիճակում։

Արցախյան շարժումը համազգային համախմբման աննախադեպ հարթակ դարձավ՝

– Հայաստանում և Սփյուռքում՝ ամենակարող էներգետիկայով պրկված լեփ-լեցուն հարթակներ էին,

– տարածաշրջանում՝ ժողովրդավարական բաստիոնի կարգավիճակում էինք,

– ռազմի դաշոտում՝ դեռևս չկազմավորված Հայոց բանակն աննկարագրել հերոսություն ցուցաբերելով՝ ազատագրում էր Շուշին ու Օմարը, որոնցից յուրաքանչյուրը, նաև դրսի մասնագետների գնահատմամբ (ռուս գեներալներ Ա. Լեբեդ, Պ. Գրաչյով), ռազմական արվեստի բացառիկ նմուշներ էին,

– ԳԽ պատգամավորները նիստերից ազատ օրերին հիմնակամում մեկնում էին դիրքեր։ Դրանցից մեկի ժամանակ՝ 92-ի սեպտեմբերին, մի խումբ պարգամավորներով մեկնել էինք Մարտակերտի շրջանի, որտեղ թեժ մարտեր էին ընթանում և, ցավոք, այդ օրերին Վաղուհասի դիրքերում զոհվեց մեր գործընկեր Սամվել Շահմուրադյանը՝ հրաշալի մտավորական, զինվոր ու օրենսդիր։

Հետևում եմ այսօրվա ԱԺ-ի գործունեությանը և օրենսդիրների պահվածքին՝ չեմ ուզում հավատալ, որ անկախացած Հայաստանի առաջին Օրենսդիր մարմինը հետագայում կարող էր այսքան դեգրադացվեր։

Շարժման սկզբում թվում էր, թե անցյալից դասեր ենք քաղել և, իսկապես, 21-րդ դարը մերն է լինելու։ Բայց՝ ո՛չ։ Հաղթանակներից ոգևորված և Պ. Սևակի բնորոշմամբ՝ «արխայինության, դինջության, սնապարծության» տուրք տալով, օրվա ղեկավարությունը չգիտակցեց, որ ստեղծված իրավիճակում, թերևս՝ նաև բոլոր ժամանակների կտրվածքով, անենառեալ պահն էր Արցախի անկախության ճանաչումը, ինչն արցախյան շարժման բուն նպատակն էր։ Բայց, դրա փոխարեն, 94-ի մայիսի 12-ին Բիշքեկում կնքվում է հրադադարի համաձայնագիր, ինչն ուղղակի թիկունքից հարված էր արցախյան ազատամարտին։ Այդ համաձայնագրի ստորագրումը նույնիսկ պատճառ դարձավ, որ ռազմաճակատում հաղթանակներ կռած գեներալներից Գ. Դալիբալթայանն ու Ն. Տեր-Գրիգորյանցը հեռացան Հայաստանից՝ սգորագրված փաստաթուղթը որակելով որպես հաղթողի կողմից նախադեպը չունեցող կապիտուլյացիոն համաձայնագիր ու դավաճանություն՝ Արցախի նկատմամբ։ Եվ, ինչպես հետագայում բացահայտվեց, փաստորեն այդ համաձայնագրը նախաձեռնել էր բրիտանական Բրիթիշ Փեթրոլեում նավթային ընկերությունը, ինչը կյանքի էր կոչվել ՌԴ նախագահ Բ. Ելցինի միջամտությամբ։ Եվ պատահական չէ, որ կարճ ժամանակ անց Բաքվի և այդ ընկերության միջև կնքվեց նավթային պայմանագիր, ինչը դարձավ Բաքվի բյուջեն սնուցող հիմնական երակներից մեկը, իսկ Անգլիան ամրապնդեց իր դիրքերը տարածաշրջանում։

Եվ այսօր Ալիևը հաղթողի դիրքերից Արցախի և Հայաստանի նկատմաբ անում է այն, ինչը մենք պետք է անեինք պարտվողական այդ փաստաթուղթը ստորագրելու փոխարեն։

Շարունակությունը՝ հաջորդիվ»։