Թուրքիան պատրաստ է օգնել Իրաքին տարածքային ամբողջականության պահպանման հարցում
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է Բաղդադին աջակցել Իրաքի տարածքային ամբողջականության պահպանման հարցում «ոչ միայն խոսքով, այլև գործնականում»:
Ինչպես գրում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը, մեկնաբանելով Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեն ու դրա արդյունքները, Չավուշօղլուն նշել է, որ եթե Իրաքի իշխանությունները դիմեն իրենց նման հարցով՝ իրենք չեն հապաղի:
«Եթե Բաղդադից դիմեն Թուրքիային գործնական քայլեր ձեռնարկելու կոչով՝ մենք կօգտագործենք միջազգային իրավունքի վրա հիմնված մեր իրավունքը», - ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը՝ շեշտելով, որ իրենց համար հետայսու կարևոր է լինելու միայն պաշտոնական Բաղդադի դիրքորոշումը, և իրենք արդեն զգուշացրել են միջազգային հանրությանն Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի արդյունքների ճանաչման անթույլատրելիության մասին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քուրդիստանում տեղի ունեցած անկախության հանրաքվեի նախնական արդյունքներով՝ ընտրողների շուրջ 93 տոկոսն աջակցել է անկախացմանը։
Պաշտոնական Բաղդադն Իրաքյան Քուրդիստանին վերջնագիր է ներկայացրել, ըստ որի այն պարտավոր է երեք օրվա ընթացքում Բաղդադի կառավարմանը հանձնել բոլոր սահմանային անցակետերն ու օդանավակայանները։


















































Բաղդադը պահանջում է առանց վերապահումների չեղարկել քրդական հանրաքվեն
Ռուսաստանը Իրաքի քրդերին հորդորում է բանակցել Բաղդադի հետ
Իրաքյան Քուրդիստանում հրապարակվել են անկախության հանրաքվեի վերջնական արդյունքները
Իրաքի ԶՈւ բարձրաստիճան պատվիրակությունը մեկնել է Իրան
Լեռնային Ղարաբաղը ողջունում է իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացումը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է