Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. Միրզոյան Կվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբ Ռեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-ից Փաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակել Սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներ Անվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվի Չունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասին Մենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա Կալաս Երևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց Մեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. Միրզոյան Մեկ առողջություն, մեկ ապագա Հավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքի

Հուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցըՌոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականիցՎարչապետը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ)Իրազեկում․ ՀայՓասի գրասենյակների ծառայություններ, արտերկրում գտնվող անձանց դիմումներ Ֆրանսիայում կիբեռհարձակման հետևանքով խափանվել են արյան բանկերի սառնարաններըԻրանի հետ հակամարտությունը կավարտվի, երբ ես դա ցանկանամ. ԹրամփՄենք ցանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանների բացումԿԳՄՍ նախարարը և Պեդրո Դիասը քննարկել են սպորտի ոլորտում համագործակցության հնարավորություններըՀռոմի պապ Լևոն XIV-ն ընդունել է աշխարհահռչակ երաժիշտ Բոբ ԴիլանինԹրամփը կարծում է, որ իրեն մոլորեցրել են Իրանի դեմ պատերազմի հարցում. CNNԴեմոկրատների հաղթանակը վտանգի տակ է դրել Թրամփի բազմամիլիարդ նախագծերը. AxiosՄեր հանձնառությունն է՝ րոպե առաջ հնարավոր դարձնել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը. Արարատ ՄիրզոյանԳլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավասու մարմիններինԳագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսովՎերականգնվել է Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի սեփականության իրավունքը 18 հողամասի նկատմամբՍամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսովՅաննինայի Առևտրի պալատի նախագահը գործարարների հետ կայցելի ՀայաստանՀայՓասի գրասենյակներ պետք է դիմել միայն նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու համարՀայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների արագ շախմատի առաջնությունումԳյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացինԿոնգրեսում դեմոկրատների հաղթանակը կնպաստի Կիևին ցուցաբերվող աջակցության ընդլայնմանըԼիվերպուլը լարված պայքարում 2:3 հաշվով զիջեց ՖեներբահչեինՀայկական ծաղիկները ներկայացվել են Նիդերլանդներում անցկացվող IFTF 2026 միջազգային ցուցահանդեսումՋեյ Դի Վենսը Հանրապետականների պարտության պատճառը համարել է Իրանի դեմ պատերազմըԴիզելային վառելիքի գործարքը Թրամփի և Ռուսաստանի միջև վտանգված է. Financial TimesՀայաստանը նախատեսում է Եվրոբասկետներին մասնակցել բոլոր վեց տարիքային հավաքականներովՆոյեմբերի 5-ը ԶՈՒ տոնացույցում նշվում է որպես Հետախույզի օր (տեսանյութ)2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները. ԵվրահանձնաժողովՂազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցովՈւկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնինՔաղաքացիների անուններով բանկային հաշիվներ են բացում և վարկեր ձևակերպում. ԿԲ-ն զգուշացնում է նոր խարդախության սխեմայի մասին․Հայաստանյան ընդդիմադիր քաղաքական ուժերը միասնական հայտարարություն են տարածելԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ալեք Մանուկյան փողոցումՎարչապետը ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին` բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար (տեսանյութ)Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Կրետեում անցկացվում է շախմատի Եվրոպայի 8-18 տարեկանների առաջնությունը
Հայաստան

Կփորձեն խաղարկել ադրբեջանական Սահմանադրության տարբերակը՝ Ալիևի պես կապիտուլյանտին հավերժացնելու համար. Էլբակյան

Ե՛վ 2022 թվականի ղազախական իրադարձությունները, և՛ Հայաստանում 2008 և 2018 թվականին տեղի ունեցած զանգվածային խռովություններն իրար նման են նրանով, որ և՛ Ղազախստանում, և՛ Հայաստանում այդ իրադարձությունների հետևում կանգնած էին արտաքին ուժեր, ուստի այս օրերին ճիշտ են ինչպես այն մարդիկ, որոնք ի ցույց են դնում 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առավելությունը՝ առանց ՀԱՊԿ-ին դիմելու փողոցային խռովությունները կանխելու հարցում, և՛ այն մարդիկ, որոնք թիրախավորում են փողոցով իշխանության եկած, բայց փողոցը ճնշելու համար զորք ուղարկած կապիտուլյանտին, որովհետև, եթե 2018 թվականին նա խնդիր էր դրել իշխանության գալու, ապա հիմա ունի խնդիր՝ իշխանությունը պահելու, որի համար իմաստ էլ չուներ մանևրելու և Ղազախստան զորք չուղակելու։ Հայաստանի իշխանություններն այդ քայլով հույս են հայտնել, որ եթե Հայաստանում նման բան լինի, Ղազախստանն էլ այնժամ Հայաստանին կաջակցի։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով վերջին օրերին Ղազախստանում ընթացող իրադարձություններին, նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Էդգար Էլբակյանը՝ շեշտելով.

«Հայաստանը զորք է ուղարկել Ղազախստան, որովհետև ասել են՝ կանեք, նրանք էլ արել են։ Իհարկե, կարող է հարցրել են՝ բա մեզ մոտ էլ եթե նման բան լինի, մեզ կաջակցե՞ք բացառապես մեր իշխանությունը պահելու համար, հարցրել են՝ բա եթե մենք հիմա պահում ենք Տոկաևին, եթե այդ խնդիրը մեր դռանը չոքի, կաջակցե՞ք։ Այս հարցերը գուցե տվել են, բայց ամբողջ խնդիրն այն է, որ մենք չգիտենք, թե ՀԱՊԿ-ից ի՞նչ են պատասխանել այդ հարցերին»,- նկատեց քաղաքագետ էլբակյանը՝ ընդգծելով, որ Փաշինյանը փողոցային ճնշմամբ իրեն իշխանությունից հեռացնելու վտանգը շատ լավ է զգում՝ աչքի առաջ ունենալով 2016 թվականի պատերազմն ու դրանից հետո ընթացած ներքաղաքական զարգացումները։

«Իրենք հո տեսե՞լ են 2016 թվականի ամբողջ փոթորիկը՝ պատերազմ, ահաբեկչություն, Կառավարության վերափոխում, երիտասարդացում, հետո տեսել են ընտրություններ, որոնք իրենք անգամ չեն վիճարկել, որից հետո ահա եկավ 2018 թվականը։ Այս իշխանության համար, թեկուզև արտաքին պարտքի հաշվին, կարողանում են աշխատավարձ տալ, բայց մեկ է՝ իրենց աչքը տեսել է ենթադրյալ խաղաղ վիճակին հաջորդող փոթորիկը: Դրանից են վախենում, ու իրենց էլ հայտնի չէ, թե ի՞նչ կհաջորդի Հայաստանում ընթացող զարգացումներին։ Հենց դրա համար է, որ կապիտուլյանտը դիտարկում է Սահմանադրության փոփոխության հարցը։ Ամենայն հավանականությամբ՝ փորձելու են խաղարկել ադրբեջանական Սահմանադրության տարբերակը, որտեղ չկա նախագահի ժամկետի սահմանափակում, Ալիևը ամեն հինգ տարին մեկ կարող է վերընտրվել, իր իշխանությունը հավերժացնել, թեև չեմ կարծում, որ Արևմուտքի կողմից Փաշինյանին էլ կտրվի իշխանությունը հավերժացնելու քարտ բլանշ»,- ասաց Էլբակյանը։

Քաղաքագետի փոխանցմամբ՝ այս համատեքստում պետք է նկատել, որ հակահայկական ցանկացած քաղաքական օրակարգ առաջ տանելու հարցում Հայաստանի գործող իշխանությունն ունի Թուրքիայի աջակցությունը, և պատահական չէ, որ, երբ Գլխավոր շտաբը մի խումբ սպաների ստորագրությամբ նախորդ տարի փետրվարին տարածեց հայտարարություն՝ կապիտուլյանտի հեռացման պահանջով, Թուրքիայի իշխանություններն այն շատ արագ դատապարտեցին:

«Գլխավոր շտաբի հայտարարությունն ամենաշատը դատապարտել է Թուրքիան։ Իսկ ո՞վ ասաց, որ նրանք այդ ժամանակ գործի չէին կարող անցնել Հայաստանում։ Երբ ինձ հարցնում են, թե ինչո՞ւ Օնիկ Գասպարյանի կողմից տանկերը չմտցվեցին Երևան, ես պատասխանում եմ՝ իսկ դուք բացառո՞ւմ եք, որ եթե Երևան տանկեր մտնեին, դրան չէր հաջորդելու Թուրքիայի կողմից գործողություն, չէ՞ որ Սիրիայի քաղաքացիական պատերազմը հենց այդպես սկսվեց»,- իր տեսակետն այսպես հիմնավորեց Էլբակյանը, ապա կոչ արեց զինվել ողջամիտ համբերությամբ իշխանափոխություն իրականացնելու համար։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում