«Ուզում ենք համերաշխություն լինի». ինչո՞ւ այսօր չկայացավ Փարաքարի ավագանու նիստը եւ չընտրվեց համայնքապետ
Համայնքը չի կարող կառավարվել, եթե ավագանիում կա կոնֆլիկտը, եթե խմբակցություններից մեկը բոյկոտում է, մեկը չի ներկայանում: Այս մասին, այսօր՝ հունվարի 5-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը՝ անդրադառնալով Փարաքար խոշորացված համայնքի ավագնիում ստեղծված իրավիճակին:
«Այստեղ երեք կողմ գոյություն ունի, եթե համաձայնության չկն, այլ լուծում գոյություն ունի՝ նոր ընտրություններ»,-ասաց նա:
Հարցին, թե ինչու այսօր ժամը 10-ին նշանակված ավագանու անդրանիկ նիստը, որտեղ պետք է համայնքի ղեկավար ընտրվեր, չկայացավ, թեեւ ավագանու 21 անդամներից 11-ը ներկա էին, նա պատասխանեց. ««Ապրելու երկիր» խմբակցությունը չէր եկել, այսինքն 11 հոգով պետք է նիստը կայանար, ինչը նշանակում է, որ խնդիրը չի հաղթահարվում, կոնֆլիկտ է լինում: Երկրորդ, իրավիճակը համայնքում կարիք ունի հանդարտեցման: Ավագանու հաջորդ նիստին շատ հնարավոր է, որ 21 անդամներն էլ մասնակցեն եւ հենց Դավիթ Մինասյանն էլ ընտրվի: Այսինքն այս ամենը զուտ համայնքում համերաշխ իրավիճակ ստեղծելու համար է: Այսօրվա ընթացքում կհանդիպեն, կխոսեն, եւ կախված դրա արդյունքներից վաղը կամ մյուս օրը ավագանու նիստ կհրավիրվի»,-ասաց Երիցյանը՝ հավելելով, որ նիստը հրավիրում է աշխատակազմը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Փարաքար համայնքի ավագանին այսօր՝ հունվարի 5-ին իր անդրանիկ նիստն էր հրավիրել, օրակարգում համայնքապետի ընտրության հարցն էր, սակայն նիստը չկայացավ, քանի որ «Ապրելու երկիր» խմաբցկությունը չէր ներկայացել:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Փարաքար համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ եւ 10 ձայնով իրենց թեկնածուն՝ Վոլոդյա Գրիգորյանը ընտրվել է համայնքի ղեկավար: Թեեւ 10 ձայնը 50 տոկոսից քիչ է, սակայն «Ապրելու երկիր» կուսակցությունը պնդում է, որ եթե առաջադրված է մեկ թեկնածու, ապա նա կարող է ընտրվել 40+ տոկոս ձայներով:
Դրանից հետո եկել էին ավագանու մնացած 11 անդամները եւ 11 ձայնով համայնքապետ էր ընտրվել Դավիթ Մինասյանը, որը «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածուն է: Նրան էին ընտրել նաեւ ՔՊ-ի անդամները:
Դեկտեմբերի 23-ին «Ապրելու երկիր» կուսակցության աջակիցները հավաքվել էին Փարաքարի մշակույթի տան բակում, որտեղ պետք է տեղի ունենար իրենց թեկնածուի երդմնակալությունը, սակայն ոստիկանները նրանց թույլ չէին տվել մտնել շենք, և երդմնակալությունը դրսում էր կազմակերպվել: Նույն օրն էլ «Դավիթ Մինասյան» դաշինքը դատարան հայց էր ներկայացրել՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: Վարչական դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել Փարաքար համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են ագրոոլորտում համագործակցությունը
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
ԵՄ-ն՝ Հայաստանի բարեփոխումների մասին․ առաջընթացին զուգահեռ դեռեւս խնդիրներ կան