Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ) Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունում Նախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղի Ուկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆ Մշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգը Ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրել Լիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները

Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. ՊապոյանՄենք եկել ենք Պորտուգալիա, երկու գոլ ենք խփել, բայց պարտվել ենքՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդի քաղաքում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբՀարձակման թիրախը Աֆիպսկի նավթավերամշակման գործարանն է եղելԱրմավիր ՔԿՀ օդային տարածքում հայտնաբերվել է հերթական անօդաչու թռչող սարքըՕգնականը գործատուից գրեթե 18 միլիոն դոլար է յուրացրելԿաթի սուբսիդավորման ծրագրի փոխհատուցումները կսկսվեն հաջորդ շաբաթվանից և կավարտվեն դեկտեմբերին․ Պապոյան
Քաղաքականություն

«Հայրենիքը փրկելու ճանապարհին անձամբ ինձ համար որևէ կարմիր գիծ չկա. տեսակի խնդիր է՝ կա՛մ մենք, կա՛մ իրենք». Ասպրամ Կրպեյան

Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստր Ասպրամ Կրպեյանը որոշեց վերցնել «Հայաստան» խմբակցության պատգամավորական մանդատը, որովհետև համարում է, որ մեր նորագույն պատմության ամենավճռորոշ շրջափուլում ենք:

«Սա, թերևս, ամենամեծ մարտահրավերն է մեր նորագույն պատմության, և չգործելը, որևէ կերպ ներգրավված չլինելը, իմ սկզբունքներն ու հավատամքը հասանելի չդարձնելը համարում եմ հանցավոր»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ մանդատը վերցնելով՝ պատասխանատվությունը կրկնապատկվել է:

Հարցին՝ «Հայաստան» խմբակցությունը պահանջում էր, որ Նիկոլ Փաշինյանը գա և սահմանային իրավիճակի հետ կապված պատգամավորների հարցերին պատասխանի. երեկ ինչո՞ւ չօգտագործեցիք այդ հնարավորությունը, նա պատասխանեց. «Ես կխոսեմ իմ որոշման մասին. որևէ հարց չունեմ կոլաբորացիոնիստ վարչախմբի որևէ ներկայացուցչի: Ես իրենց համարել և համարում եմ պետական դավաճաններ, որոնք պետք է օր առաջ արդարադատության առջև կանգնեն: Նպատակը մեր հայրենիքը փրկելն է, իսկ այդ նպատակին հասնելու ճանապարհին անձամբ ինձ համար որևէ կարմիր գիծ չկա: Գիտե՞ք, երբ քո հերոսի օրինակը բացարձակ նվիրումի, բացարձակ անձնազոհության օրինակն է, քեզ համար այլ ընկալելի հայրենասիրության դրսևորում գոյություն ունենալ չի կարող: Ինձ համար հայրենիքը և հայրենիքի գոյությունը բացարձակ արժեքներ են, դա պաշտպանելու համար ցանկացած հայ պետք է պատրաստ լինի ամենածայրահեղ զոհողության: Եթե այդպես չէ, ուրեմն՝ մենք իրոք արժանի չենք պետականություն ունենալ, մենք պետք է մեզ պարտադրված քոչվորի կեցվածքը խոնարհաբար ընդունենք և ասենք՝ լավ, ինչ արած, քոչվորները եկան, մեր պատմական հայրենիքը դարձրին իրենց հայրենիք, մեզ էլ պատվիրակեցին լինել քոչվոր և սպասարկու: Ես որևէ իրավիճակում չեմ կարող այդ կարգավիճակի հետ հաշտ ապրել, սա տեսակի խնդիր է՝ կա՛մ մենք ենք, կա՛մ իրենք են»:

Ասպրամ Կրպեյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հեռացումն առաջին քայլն է. «Առանց նրա հեռացման՝ անգամ փոքրիկ հույս չենք կարող ունենալ, որ վաղվա օրը կարող է լուսավոր լինել: Իր և իր հանցախմբի հեռացումը թույլ է տալու մեզ հող նախապատրաստել մեր հետագա քայլերի և հետագա նվաճումների համար»:

Պատգամավորի համար պայքարը որևէ անձի կամ խմբի համար չէ. «Սա ի սկզբանե ինձ համար եղել է հայրենիքի, իմ արժանապատվության, իմ ժողովրդի արժանապատվության համար պայքար: Եթե դու պատրաստ չես հանուն ամենաբարձրի պայքարելու, ուրեմն՝ էլ ինչո՞ւ ես ապրում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում