Երեւան-Գորիս մայրուղին, ըստ էության, գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության ներքո. Սեյրան Օհանյան
2020 թվականին Հայաստանի կրած պարտությունից հետո սահմանային լարվածությունը հատկապես Գեղարքունիքի և Սյունիքի հատվածում շարունակվում է. Այս ամենը հետևանք է նրա, որ ՀՀ այսօրվա իշխանությունները համակերպվել են պարտվողական քաղաքականության հետ, և թուրքը հայտնվել է ՀՀ սահմաններում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Գնահատելով հակառակորդին՝ մենք ասում ենք, որ շարոնակվում են ճնշումները պարտված իշխանության վրա։ Միջազգային փորձն է ցույց տալիս, որ պարտված իշխանությունները միշտ գտնվում են թե հակառակորդի, թե միջազգային հարթակում թելադրանքի, պարտադրանքի ներքո», - ասաց Օհանյանը՝ հավելելով, որ հակառակորդը մեր իշխանություններին գցել է խաղաղության խաբկանքի մեջ։
«Երևան-Գորիս մայրուղին, ըստ էության, գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության ներքո։ Թուրք-ադրբեջանական տանդեմի համար ճանապարհների, ենթակառուցվածքների ապաշրջափակման խնդիրը մնում է որպես հիմնական գործողություն, ըստ էության՝ Զանգեզուրի միջանցք գաղափարն առաջ տանելու համար։ Ճանապարհների ապաշրջափակումը բերելու է Հայաստանի և Արցախի ավելի խորը շրջափակման, տնտեսական ճնշման և ժողովրդագրական պատկերի փոփոխության», - ասաց Սեյրան Օհանյանը։
Պատգամավորը նշեց, թե ՀՀ իշխանությունները որևէ հետևություն չեն կատարում այս իրականության մեջ. «ՀՀ իշխանություններն ինչպես անգրագետ կերպով պատերազմը չկարողացան ղեկավարել, ամուր թիկունք ստեղծել բանակին, մոբիլիզացնել ամբողջ ներուժը, այդ ամենի շարունակությունը եղավ նաև այն, որ ոչ գիտակից ցուցումով մեր զորքերը հետ քաշվեցին Սյունիքի և Գեղարքունիքի հատվածում։ Այդ է պատճառը, որ հակառակորդն այսօր շարունակում է ճնշումները», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։
Օհանյանի խոսքով՝ նույնիսկ այսպիսի իրավիճակում ՀՀ իշխանությունները ռեալ գնահատական չեն տվել պատերազմին և դրանից հետո ստեղծված իրավիճակին։
«Ռազմավակարական վերանայում չեն իրականացրել, որի ընթացքում պետք է որոշեին, որ ՊՆ, ԱԱԾ համապատասխան ուժեր ներառեն երկրի սահմանային պաշտպանությունն իրականացնելու համար։ Այդպիսի որոշումներ ընդունելու համար մի քանի ժամ է պետք, այդպիսի որոշումներն իրականացնելու համար մի քանի օր է պետք ռազմավարական կարևոր ուղղություններում», - ասաց Սեյրան Օհանյանը։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում