Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ) Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունում Նախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղի Ուկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆ Մշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգը Ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրել

Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. ՊապոյանՄենք եկել ենք Պորտուգալիա, երկու գոլ ենք խփել, բայց պարտվել ենքՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդի քաղաքում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբՀարձակման թիրախը Աֆիպսկի նավթավերամշակման գործարանն է եղելԱրմավիր ՔԿՀ օդային տարածքում հայտնաբերվել է հերթական անօդաչու թռչող սարքըՕգնականը գործատուից գրեթե 18 միլիոն դոլար է յուրացրելԿաթի սուբսիդավորման ծրագրի փոխհատուցումները կսկսվեն հաջորդ շաբաթվանից և կավարտվեն դեկտեմբերին․ Պապոյան
Հայաստան

Նիկոլը նախարարների աշխատավարձը կսկսի մանաթով վճարել

Նախորդ շաբաթը Հայաստանում սև շաբաթ էր։ Մեկ օրում բազմաթիվ բացասական լուրեր, որոնց արդյունքում Հայաստանն անվտանգային առումով մի քանի քայլ հետ գնաց, թշնամին մի քանի կիլոմետր ավելի առաջ եկավ։ Մի երկու ամիս առաջ հարցումներում Հայաստանի բնակչության 60 տոկոսն էր իր գերխնդիրը համարում անվտանգությունը։ Հիմա վստահ եմ՝ 90 տոկոս է։ Մարդիկ քնում-զարթնում ու միայն մտածում են իրենց անվտանգության մասին։

Նախ Նիկոլը կառավարության նիստում հայտարարեց, որ ադրբեջանցիները իրեն հանկարծ տեղեկացրել են, որ մեր երկրում տամոժնյա են դնելու՝ Գորիս-Կապան ճանապարհին։ Իսկ շաբաթ օրը, լրիվ պատահական, իմացանք, որ մի սահմանակետ էլ դնում են Կապան-Ճակատեն հատվածում։ Մի ամբողջ օր ահազանգում ենք, իշխանությունը քար լուռ էր, ոնցոր եղբայրական գերեզման իջած լինեին։ Ճակատենի գյուղապետը գնացել է Կապան ու չգիտի՝ ոնց հետ գնա իր տուն, էդ ընթացքում մաքսակետ են դրել։ Սյունիքում մոտ 10 գյուղ արդեն շրջափակման մեջ է։

Կիրակի օրը առավոտից գրվում էր, որ Արևելյան ուղղությամբ թշնամին պոստեր է գրավել, ՊՆ-ն հերքում էր, ասում էր՝ մամուլը սուտ ա ասում, զրահատեխնիկա չի մտել։ Էսօր ԱԽ նիստ են անում ու հաստատում են, մի բան էլ ավելի, ասում են՝ զրահատեխնիկայով ներխուժել են, հայկական 4 մարտական դիրք շրջափակել են ու հիմա մնում են մեր տարածքում։ Զինվորներին դուրս ենք բերել։ Զինվորների տեսանյութի մասին չեմ ուզում խոսել, խայտառակություն էր։ ՊՆ-ն խաբում է։ Ինչի՞։ Ծայրահեղ ծանր վիճակում զինվոր է ՊՆ-ն տանում հոսպիտալ, հետո հայտարարում է, թե՝ քերծվածք է ստացել։ Սա էդ ՊՆ-ն է։ Մեր դիրքերն առնում են շրջափակման մեջ, նույն պահին նախարարը գնացել է ինչ-որ զորամաս, զինվորների տրուսիկ-մայկեն ա ստուգում։

Ես ունեմ խիստ կասկածներ, որ մեր երկրում տեղի է ունենում սահմանագծում՝ բանավոր կերպով, բանավոր փոխըմբռնմամբ, պարզապես պայմանավորվելու արդյունքում։ Չեմ հավատում, որ էդպես հանգիստ եկան, մերոնք ձեն չհանեցին․ նույնը մայիսի 12-ին Կապանում։ Իսկ կարող է՞ Ադրբեջանը ոչ մի պայման էլ չի խախտել։ Գուցե հենց էսպես էլ Նիկոլի հետ պայմանավորվե՞լ են։ Բա որ, մի օր էլ Ալիևը եթերում ասի՝ ոնց պայմանավորվել ենք, տենց էլ անում ենք, ի՞նչ ներխուժելու մասին ա խոսքը։

Էս ամենի ֆոնին բերել է ու կուտ է տալիս, թե՝ պաշտպանության նախարար եմ փոխում, որովհետև թույլ է․ մարդիկ էլ վայնասուն են բարձրացրել, թե՝ ո՞նց, ո՞նց ես Սուրեն Պապիկյանին նշանակում Պ նախարար, նա բանակում ծառայելու ժամանակ խուլիգանություն է արել՝ դատվել է, զինվորական կրթություն էլ չունի։ Հետո՞ ինչ։ Նիկոլն ընդհանրապես բարձրագույն կրթություն չունի, պլյուս դրան՝ դատված ա, փախած ա եղել, հետո գնացել-հանձնվել ա, նստելա, ո՞նց ա վարչապետ աշխատում։ Իրականում, Նիկոլի օրոք որքան վատ կադրեր, այնքան ավելի բարձր պաշտոն։ Պապիկյանը նաև լրիվ տեղավորվում է հողեր հանձնելու տրամաբանությանը․ մարդը չէ՞, որ այլընտրանքային ճանապարհն արագ արագ սարքում էր, որ Գորիս-Կապանը հանձնեն թշնամուն։

Բայց նաև ասեմ, որ Նիկոլի իշխանության օրոք ով էլ լինի պաշտպանության նախարարը, նույն բանն է լինելու։ Ուզում ես՝ Լենա Նազարյանին դիր, ուզում ես՝ գեներալ-գնդապետի դիր, արդյունքը նույնն է։ Խնդիրը կադրերը չեն, խնդիրը կադրերին հավաքողն է և այդ բիոմասսան, որ կոչվում ա թիմ։ Երկրորդ նախագահը ճիշտ ա ասում՝ կալոդը վերցրել-խառնում են, ով ուր ըկավ՝ ընկավ։ Ասում ա՝ ներխուժման արդյունքները վերլուծելով՝ հասկացա, որ ոչ թե Արշակ Կարապետյանը պետք է լինի Պաշտպանության նախարար, այլ Սուրեն Պապիկյանը։ Եթե լավ վերլուծեիր, դու էլ դիմում կգրեիր։ Մենք էն գլխից ասել ենք՝ Արշակն ամենաթույլ կադրերից մեկն է, նրա միակ արժանիքը Նիկոլի համար էն էր, որ Քոչարյանի դեմ ցուցմունք էր տվել։ Ցուցմունքի դոզան թողեց, երբ պարզվեց՝ գործը հակասահմանադրական է։ Հիմա ռադ են անում մարդուն, Արշակը հիմա էլ պետք է, որ Նիկոլի դեմ ցուցմունք տա։ Բայց էս անգամ ոչ թե կեղծ, այլ՝ իրական։

Ադրբեջանը ներխուժել է այնպես, ինչպես մայիսի 12-ին, էն ժամանակ էլ թողեցին մտնի, հիմա էլ։ Ճնշում են գործադրում Նիկոլի վրա, որ ինքը ամեն անգամ ժողովրդին ցույց տա՝ ինչ ծանր վիճակում ենք ու ասի՝ ժողովուրդ, ճար չկա, պիտի զիջեմ։ Սա խաղաղություն չէ, սա խաղաղության օրակարգ չէ, սա նվաստացում է։ Մենք տեսանք, թե ինչ կատարվեց Շուշիի մոտ, քաղաքացի Նորայր Միրզոյանն ուղղակի նռնակ նետեց՝ թշնամու սադրանքները չկարողանալով տանել։ Երբ մարդ տեսնում է, որ իշխանությունը տեղից չի շարժվում, իրենք են մի բան փորձում անել։ Նույն կերպ, ադրբեջանցիներն են նայում․ վախկո՞տ է, առաջ են գալիս։ Բախումներ կարող են լինել, մարդիկ հայրենիք են կորցրել, կարող է ինչ-որ մեկն էլ գնալ ու նռնակ նետի տամոժնյայում։ Դա կոչվում է՝ սամոսուդ․․․ Մարդկանց դա է մնացել, ինքնադատաստան։ Ավելի վտանգավոր փուլ ենք մտնում։ Վաղը, երբ մարդկանց անկումային տրամադրություններն անցնեն, անընդհատ լինելու են վրեժի լուծումներ, բախումներ։ Մարդիկ կամ պետք է արտագաղթեն, կա՛մ ապրեն որպես ստրուկ։ Դժվար է դիմադրելը, երբ իշխանությունը չի դիմադրում, հանձնել է գյուղերը՝ մարդկանց էլ մեջը։ Ուրեմն պետք է դիմադրել իշխանությանը։

Ժողովուրդը էս ամենի լուծման ձևը ունի՝ իշխաննությանը քշել։ Մենք պետք է հերթով չնստենք ու սպասենք, որ գյուղ առ գյուղ քշեն, ժամանակ չկա, պետք է անել դա միասնական, ամբողջ երկրից։ 50-ից ավելի քաղաք ունենք, որքա՞ն սպասենք, մինչև հերթով մերժեն։ Այո, Կապանում իշխանությունը խայտառակ եղավ, բայց հերթական անգամ խայտառակ եղավ նաև Հայաստանը։ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը հաղթանակից հետո ասում է․ «Սա արժանապատվության հաղթանակ էր»։ Ոչ, սխալվում եք, արժանապատվությունը շարունակում է չհաղթել։ Կապանի ուղղությամբ երկու ճանապարհ արդեն թշնամու վերահսկողության տակ է, հենց ընտրություններից երկու օր առաջ դեպի Գորիս ճանապարհն են վերցնում, ընտրությունից մեկ օր առաջ վերցնում են Կապան-Ճակատեն ճանապարհը, ու էդ ֆոնին 5791 գլուխ ձայն է տալիս ՔՊ թեկնածուին։ Կապանում էդքան մարդ երազում է կզած ապրելու մասին։ Ես հեչ ոգևորված չեմ, որ Կապանում կա 14 հազար գիտակից մարդ, ես անհանգստացած եմ, որ կա 5791 թուրքի ստրկություն երազող։ Ես երբեք չեմ հասկանա էն կապանցիներին, որ ՔՊ ընտրեցին, որովհետև հիմա ամեն բան շատ ավելի ակնհայտ է Սյունիքի մասով, քան անգամ հունիսի 20-ի ընտրությունների ժամանակ։ Վաղը էլ ավելի վատ է լինելու։ Այդ մարդկանց կա՛մ պետք է հետ բերել, շատ արագ, կա՛մ միանգամից ադրբեջանի անձնագիր տալ։ Կարծում եմ, իրենք ուրախ կլինեն, ոնց որ ուրախ կլինեին, որ իրենց քաղաքապետ ՔՊ-կանն ընտրվեր։

Իջևանում ու Ստեփանավանում ՔՊ-ն կրեց, գիտե՞ք ինչի, որովհետև մենք էն երկիրը չենք, որ բնակիչները մտածեն մեկը մյուսի մասին․ վաղը հենց սահմանազատումը եղավ, ու Նիկոլը հանձնեց մեր հողերը, որ հիմա անկլավ են դրել անունը, էդ ժամանակ նոր կմերժեն տավուշցիները։ 5 մարզից հողեր է մարդը պատրաստվում զիջել, սրանք հլը գնում-ՔՊ են ընտրում։

Կարճ ասած՝ Երբ գնում ես բժշկի մոտ, ի՞նչ է ասում, որ ցանկացած հիվանդություն շատ ավելի հեշտ է ու շատ ավելի էժան է կանխարգելելը, քան բուժելը։ Հիմա մենք չենք կանխարգելել, նիկոլացավը մտել է ու ախտահարել է մեր երկիրը։ Չենք էլ ուզում բուժել, թողնում ենք, որ մեռնի, էն էլ՝ տանջվելով։ Ադրբեջանցիներին մեկ է՝ մի օր պետք է քշենք, բայց դա արդեն ծանր է լինելու, դա լինելու է մեծ ռեսուրսների և զոհերի գնով, էլ չեմ ասում, որ կարող է գալ մի պահ, որ էլ հնարավորություն չունենանք։ Արդեն մի սահման է հասնում, որ ժողովուրդ, հետ բերել չի լինի։

Վաղը, արդեն, կիմանաք, որ Նիկոլը կառավարության աշխատավարձը մանաթով է վճարում։ Էս մարդիկ պայմանավորվել են հանձնել Հայաստանը, կտոր առ կտոր։